Գեորգի Մինասով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Մինասով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1933 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 20, 2020 (87 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և երաժիշտ |
Գործիքներ | դուդուկ |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Դուդուկներ |
Կրթություն | Բաքվի երաժշտական քոլեջ |
Պարգևներ |
Գեորգի Վարդանի Մինասյան (ավելի հայտնի որպես Գեորգի Մինասով, հուլիսի 18, 1933, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2020, Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, մանկավարժ, մուղամի ճանաչված վարպետ, դուդուկի նոր տարատեսակների գյուտարար։ Մինասյանի կատարմամբ ձայնագրվել է 7 հիմնական մուղամ[1]։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում։ 1966 թվականին ավարտել է Ասաֆ Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը։ 7 տարեկանից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա։ Նրա առաջին ուսուցիչն է եղել իր քեռի Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր։
Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը։ Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Աշխատել է Ստեփան Շահումյանի անվան պալատում, ապա 1963-1983 թվականներին Ստեփան Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ։
1983 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես դուդուկահար-մենակատար։ 1983 թվականից դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1998 թվականին հիմնել և ղեկավարել է իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը[2], որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա՝ հնգյակ։ Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը[3]։
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր։
Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ և մեկ դասագիրք՝ «Դուդուկ» (1988, 2-րդ վերամշակված և լրցաված հրատարկչություն՝ 2004) «Քրեստոմատիա դուդուկի համար դաշնամուրի նվագակցությամբ» (2017)։
Ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ 1992-2001 թվականներին ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ։ 2001 թվականին գյուտերն արտոնագրվել են։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2007)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանթրյան Վ., Դուդուկի կանչը ըստ Մինասովի, Ե., 2014:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ ««Դուդուկներ» համույթ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Գեորգի Մինասովի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|