Գարուշ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարուշ Հայրապետյան
Ծնվել է1923
ԾննդավայրԷջմիածնի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գարուշ Սարգսի Հայրապետյան (1923, Էջմիածնի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարուշ Հայրապետյանը ծնվել է 1923 թվականին, Էջմիածնի շրջանի Ներքին Խաթունարխ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտւտի պատմության ֆակուլտետը[1]։

1941 թվականին Հայրապետյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ 1942 թվականին հաջողությամբ ավարտել է հետևակային ուսումնարանը և լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Որպես գնդացրային դասակի հրամանատար, մասնակցել է Հյուսիսային Կովկասի ազատագրման մարտերին։ 1943 թվականի փետրվարին լեյտենանտ Հայրապետյանը Կրիմսկ քաղաքի շրջանում մղված մարտերից մեկում ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո նորից է մեկնել ռազմաճակատ։ Արևելյան Պրուսիայի Քյոնիգսբերգ քաղաքի մատույցներում նորից է վիրավորվել, ապաքինվելուց հետո մասնակցել Բեռլինի արվարձաններում մղված կռիվներին։ Մասնակցել է նաև Պրահա քաղաքի ազատագրմանը։ Ռազմաճակատում ցուցաբերած արիության և հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու համար Հայրապետյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, Վարշավայի և Պրահայի ազատագրման համար մեդալներով[1]։

Պատերազմի ավարտից հետո Հայրապետյանը զորացրվել է բանակից, մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է Էջմիածնի շրջանի Փարաքարի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Աշխատանքին զուգընթաց ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Հետագայում աշխատել է Աղավնատուն, Ապագայի միջնակարգ դպրոցներում։ Պահեստի գվարդիայի կապիտան Հայրապետյանը եղել է Ներքին Խաթունարխի միջնակարգ դպրոցի զինղեկը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Պրահայի ազատագրման համար մեդալ
  • Վարշավայի ազատագրման համար մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]