Գարիկ Խառլամով
Գարիկ Բուլդոգ Խառլամով | |
---|---|
Գարիկ Խառլամովը 2013 թվականի մարտի 15-ին «lounge-cafe»-ի բացմանը | |
Ի ծնե անուն՝ | Իգոր Յուրիի Խառլամով |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 28, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | Դերասան, հաղորդավար, հումորիստ, երգիչ |
IMDb։ | ID 2152569 |
Իգոր Յուրիի Խառլամով (փետրվարի 28, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուս կոմիկ դերասան, առավել հայտնի է Գարիկ Բուլդոգ Խառլամով մականունով։ ՈՒՀԱ-ի «Մոսկվայի „ՄԱՄԻ“ հավաքական» և «Ոչ ոսկի երիտասարդություն» թիմերի մասնակից է, Comedy Club հեռուստահաղորդման ռեզիդենտ է, «Գրասենյակ» ռեալիթի շոուի, «Երեք կապիկ» հաղորդման, «Բուլդոդ-շոու» և «ԽԲ» հումորային ծրագրերի հաղորդավարն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոսկվայում, 1981 թվականի փետրվարի 28-ին[1]։ Որոշ աղբյուրներում հաճախ որպես ծննդյան օր նշվում է 1980 թվականի փետրվարի 29[3][4][5][6], բայց հարցազրույցներից մեկում Խառլամովը հերքում է դա[2]։ Ծնվելուց հետո նրան անվանել են Անդրեյ, բայց երեք ամիս անց նրա անունը փոխել են Իգոր, ի հիշատակ մահացած պապի[7]։ Երբ Իգորը դեռահաս էր, նրա ծնողները բաժանվեցին։
Հայրը՝ Յուրի Խառլամովը գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և տարավ որդուն իր հետ։ 14 տարեկան հասակում Չիկագոյում Իգորը անցավ «Հարենդտ»-ի դպրոց-թատրոնի ընտրությունը։ Խմբում նա միակ ռուսն էր։ Խառլամովի ուսուցիչը դարձավ ամերիկացի դերասան Բիլի Զեյնը[8]։ Գարիկն Ամերիկայում սկսեց գումար աշխատել՝ վաճառելով բջջային հեռախոսներ և աշխատելով «McDonald’s»-ում։
Հինգ տարի Ամերիկայում ապրելուց հետո, Գարիկը վերադարձավ Մոսկվա, երբ իր մայրը ունեցել էր զույգ դուստրեր։ Գարիկը իր զարմիկ Իվանի հետ սկսեց կիթառ նվագել ու երգել մետրոյում, և անեկդոտներ պատմել Արբատում[9]:
Ավարտել է Կառավարման համալսարանը՝ «Անձնակազմի կառավարում» մասնագիտությամբ, որով, սակայն, երբեք չի աշխատել։ Գարիկը հիշում է.
Համալսարան ընդունվելուն պես հասկացա, որ դա իմը չէ, փոխարենը սկսեցի խաղալ համալսարանի` ՈՒՀԱ-ի թիմում և սցենարներ գրել։ ՈՒՀԱ-ն դասերից խուսափելու հիանալի առիթ է։ Նահանգներում դասերից խուսափելու համար ամերիկյան ֆուտբոլ են խաղում, իսկ մեզ մոտ` ՈՒՀԱ։ Ամեն դեպքում կրթություն էլ, դիպլոմ էլ ստացա։ |
Աշխատել է Муз-ТВ հեռուստաալիքում, որտեղ վարել է «Երեք կապիկ» հաղորդումը։ Եղել է ՏՆՏ հեռուստաընկերության «Գրասենյակ» ռեալիթի շոուի հաղորդավարը։ Հետագայում հանրաճանաչ է դարձել «Comedy Club»-ում ռեզիդենտության շնորհիվ (ՏՆՏ), որտեղ հանդես է գալիս Թիմուր Բատրուդինովի հետ դուետով 2005 թվականի ապրիլի 23-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերը։ Ծրագրին վերադարձել է 297 թողարկմանը (2011 թվականի հոկտեմբերի 21)։ Միառժամանակ մասնակցություն է ունեցել կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմերում, օրինակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ֆիլմ 2» և «Լավագույն ֆիլմ 3-ԴԵ»[10]։ 2008 թվականին մասնակցել է Նաստյա Կամենսկիխի հետ «Երկու աստղ» նախագծում։
2010 թվականի հունիսի 6-ին, ժամ 20:45-ին ՆՏՎ հեռուստաալիքով կայացել է նոր «Բուլդոգ-շոու» կատակերգական նախագծի շնորհանդեսը։ Նախագիծը շուտով դադարել է իր գոյությունը ցածր վարկանիշի և Խառլամովի «Լավագույն ֆիլմ 3-Դե» ֆիլմում նկարահանումների արդյունքում առաջացած զբաղվածության պատճառով։ Ծրագրված էր, որ ծրագիրը կտեղափոխվի ՏՆՏ հեռուստաալիք և եթեր դուրս կգա 2011 թվականի սեպտեմբերին «Լավագույն շոու» անվանումով, սակայն նախագիծը այդպես էլ մնաց չիրականացված։
2010 թվականի դեկտեմբերի 3-ին նորից հանդես եկավ ՈՒՀԱ-ում երկու տարի ընդմիջումից հետո։ Մինչև այդ 2008 թվականին մասնակցել էր ՈՒՀԱ-ի հատուկ նախագծում, Մոսկվայի հավաքականի կազմում։
2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես Վլադիմիր Պուտինի վստահված անձ[11]։
2013 թվականի ապրիլի 19-ից ՏՆՏ հեռուստաալիքի եթեր է դուրս գալիս «ԽԲ» կատակերգական շոուն Գարիկ Խառլամովի և Թիմուր Բատրուդինովի մասնակցությամբ (1 սեզոն, 19 թողարկում)[12]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ հանդիպել է «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Սվետլանա Սվետիկովայի հետ, սակայն 2,5 տարվա հարաբերություններից հետո նրանք բաժանվել են[9]։
Հետո Գարիկը ծանոթացավ Յուլյա Լեշենկոյի հետ, ով աշխատում էր Մոսկվայի գիշերային ակումբերից մեկում։ 2010 թվականի սեպտեմբերի 4-ին նրանք ամուսնացան[13]։ 2012 թվականի վերջում նրանք բաժանվեցին, իսկ 2013 թվականի մարտին՝ պաշտոնապես ամուսնալուծվեցին[14]։
2013 թվականին Գարիկ Բուլդոգ Խառլամովը ամուսնացավ դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ[15][16]։ 2014 թվականի հունվարի 5-ին ծնվեց նրանց դուստր Անաստասիան[17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 - Օզ. Վերադարձ Զմրուխտյա քաղաք - "Ծաղրածու" Ջեսթեր (հնչյունավորում)
- 2014 - Լեգո. Ֆիլմ - Երկաթե Մորուք (հնչյունավորում)
- 2014 - Лёгок на помине - անշարժ գույքի գործակալ, Պաշա Բասով
- 2014 - Մայրեր 3 - Գոշա
- 2013 - ԽԲ
- 2013 - Ընկերների ընկերները
- 2012 - Շնորհավոր Նոր Տարի, մայրեր - Գոշա
- 2012 - Большая ржака! - կարդում է տեքստ կուլիսների ետևում
- 2011 - Լավագույն ֆիլմ 3-ԴԵ - Մաքսիմ Ուտյոսով
- 2009 - Լավագույն ֆիլմ 2 - Նավաստի
- 2009 - Արտեֆակտ - հայհոյողը
- 2008 - Լավագույն ֆիլմ - Վադիկ Վոլնով
- 2007 - Ակումբ
- 2007 - Զինվոր Իվան Չոնկինի արկածները
- 2007 - Շեքսպիրը նույնիսկ երազում չի տեսել - Եգոզեյ Ֆոֆանով
- 2005 - Հուզվածները - Վիտալիյ Կուպրո
- 2005 - Շաբաթ երեկոյան
- 2004 - Նվիրիր ինձ երջանկություն
- 2003 - Սաշա+Մաշա
- Իմ հրաշալի դայակը - Դեղին թերթի լրագրող
- Երջանիկ միասին - Տոսիկ Բրեվնո
- Մի ծնվիր գեղեցիկ - դրվագ
- Երալաշ - դրվագ
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - Punishment
- 2008 - Косово (single)
- 2008 - The Two
- 2009 - Unplugged In ctkzt
- 2009 - Комар Евгений (single)
- 2009 - Безумно дивные три буквы (single)
- 2009 - Russia Yesterday (special edition)
- 2009 - Russia Yesterday (bonus disc)
- 2011 - Моя бабушка курит трубку (Գ. Խառլամով)
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականին մասնակցություն է ունեցել «Կռահիր մեղեդին» հեռուստախաղում Գարիկ Մարտիրոսյանի և Պոլինա Սիբագատուլինայի հետ միասին։
- 2010 թվականին հնչյունավորել է Discovery Russia ալիքի «Գոյատևել միասին» հաղորդումը Թիմուր Բատրուդինովի հետ միասին[18].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Гарик Харламов». 7 дней. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Маленькая правда о Дне рождения Гарика Харламова». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Гарик Харламов». vokrug.tv. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Харламов Игорь Юрьевич на сайте «КТО ЕСТЬ КТО»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Гарик Бульдог Харламов на jpgs.ru
- ↑ Вечный ребенок - это обо мне
- ↑ Харламов И. Исповедь резидента // Караван. Коллекция историй.. — 2007. — В. 4. — С. 190.
- ↑ «Гарик Харламов». 7days.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 9,0 9,1 «Гарик Харламов на Mainpeople». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Кассовые сборы «Самого лучшего фильма» рекордно упали на второй неделе проката
- ↑ «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «ХБ на ТНТ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Резидент «Comedy Club» Гарик Харламов женился Life News, 05.09.2010 09:58
- ↑ Гарик Харламов развелся без ведома жены?
- ↑ Резидент Comedy Club Гарик Бульдог Харламов расстался со своей супругой Юлей(չաշխատող հղում)
- ↑ Асмус и Гарик Харламов признались, что они уже муж и жена!
- ↑ «Гарик Харламов и Кристина Асмус окрестили дочь». intermedia.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Гарик Харламов и Тимур Батрутдинов выживают вместе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարիկ Խառլամովի պաշտոնական էջը Ինստագրամում
- Մանրապատումներ և սթենդ-ափներ Արխիվացված 2014-02-25 Wayback Machine Rutube կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարիկ Խառլամով» հոդվածին։ |
|