Գասպար Մալլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Գասպար Մալլարյան
Ծնվել է հունվարի 13, 1866(1866-01-13)
Արևմտյան Հայաստան
Մահացել է 1901
Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հայ
Մասնագիտություն բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ
Տիրապետում է լեզուներին հայերեն, լատիներեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն

Գասպար Մալլարյան (հունվարի 13, 1866(1866-01-13), Արևմտյան Հայաստան - 1901, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականին Արևմտյան Հայաստանում։ 1881-1884 թվականներին սովորել է Մարզվանի ամերիկյան քոլեջում։

1897 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ բարձրագույն կրթություն է ստացել։ Քորնել համալսարանում «Դրամատիկական վերաբերմունքը և մարդկային արարքներն ու կրքերը Պիեռ Կոռնելի ողբերգություններում և կատակերգություններում» աշխատության համար արժանացել է գիտության թեկնածուի աստիճանի։ Աշխատել է տարբեր նահանգների քոլեջներում որպես հին և նոր լեզուների ուսուցչապետ։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Դասավանդել է լատիներեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներ։ 1899 թվականին նշանակվել է Հյուսիսային Դակոթա նահանգի երկրագործական քոլեջի նոր լեզուների և փիլիսոփայության ուսուցչապետ[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է անգլերեն աշխատություններ՝

  • «Վեպը որպես գրական ձև»,
  • «Վեպի զարգացումը որպես գրական արվեստ»,
  • Մարդկային կրքերի վերաբերմունքը Շեքսպիրի «Համլետում»,
  • «Կարդինալ Նյումենը որպես անգլիական արձակագիր»,
  • «Ջորջ Էլիոթի «Դանիել Դերոնդան»,
  • «Բարոյական հարաբերությունը և կրքի ճակատագրապաշտությունը Շեքսպիրի ողբերգություններում»։

Հայ մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով և թարգմանություններով։ Մալլարյանի ստեղծագործությունները բարձր է գնահատել Վահան Թոթովենցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Երևան, 2002