Գայոս Կալպուրնիոս Պիզոն
Գայոս Կալպուրնիոս Պիզոն | ||
| ||
---|---|---|
մ․թ․ա․ 70 թվական | ||
| ||
մ․թ․ա․ 67 թվական | ||
| ||
մ․թ․ա․ 66-65 թվականներ | ||
Մասնագիտություն՝ | Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ | |
Ծննդյան օր | մոտ մ. թ. ա. 110[1] | |
Ծննդավայր | Հին Հռոմ | |
Վախճանի օր | ոչ վաղ քան մ. թ. ա. 63 | |
Վախճանի վայր | անհայտ | |
Դինաստիա | Calpurnii Pisones? | |
Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
Հայր | Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս | |
Մայր | անհայտ |
Գայոս Կալպուրինիոս Պիզոն (լատին․՝ Gaius Calpurnius Pisō, մոտ մ. թ. ա. 110[1], Հին Հռոմ - ոչ վաղ քան մ. թ. ա. 63, անհայտ), հին հռոմեական քաղաքական գործիչ պլեբեյական Կալպուրնիոսների տոհմից, մ․թ․ա․ 67 թվականի կոնսուլ։ Կոնսուլության ընթացքում գլխավորել է պայքարն ընդդեմ Գաբինիոսների օրենքի, որի նպատակն էր Գնեոս Պոմպեոս Մեծին օժտել արտակարգ լիազորություններով ծովահենների դեմ պայքարելու համար։ Ղեկավարել է Նարբոնական Գալլիան (մ․թ․ա․ 66-65 թվականներ), թշնամական հարաբերություններ է ունեցել Հուլիոս Կեսարի հետ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայոս Կալպուրնիոսը սերել է Կալպուրնիոսների պլեբեյական տոհմից, որը, համաձայն ուշ ծննդաբանությունների, ծագել է Կալպոսից՝ Հռոմի երկրորդ թագավոր Նումա Պոմպիլիոսի առասպելական որդուց (Նումայի հետ են իրենց ծագումը կապել նաև Պինարիոսները, Պոմպիլիոսները և Էմիլիոսները)[2]։ Պիզոնների ճյուղը եղել է ամենաազդեցիկը. նրա ներկայացուցիչները պարբերաբար զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ Հռոմեական հանրապետության գոյության վերջին հարյուրամյակի ընթացքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայոս Կալպուրնիոսը ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 110 թվականին[4]։ Պահպանված աղբյուրներում նրա մասին առաջին հիշատակությունը ենթադրաբար վերաբերում է մ․թ․ա․ 76 թվականին. Պիզոնը կարող էր լինել այն դատավորներից մեկը, որոնք որոշում են ընդունել դերասան Քվինտուս Ռոսցիուս Գալլուսի գործով։ Մ․թ․ա․ 69 թվականին պաշտպանել է Սեքստոս Էբուցիոսի շահերը ժառանգության համար պայքարում ընդդեմ Ավլոս Ցեցինայի (վերջինիս շահերը պաշտպանել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը։ Ըստ Ֆրիդրիխ Մյունցերի՝ հենց մ․թ․ա․ 69 թվականին կարող էր Գայոս Կալպուրնիոսը լինել պրետոր[5], սակայն Ռոբերտ Բրոուտոնը նշում է, որ համաձայն Վիլլայի օրենքի՝ հնարավոր տարեթվերից ամենաուշը կարող է լինել մ․թ․ա․ 70 թվականը[6]։
Մ․թ․ա․ 67 թվականին Գայոս Կալպուրնիոսը դարձել է կոնսուլ ևս մեկ պլեբեյի՝ Մանիոս Ացիլիոս Գլաբրիոնի հետ միասին[7]։ Կոնսուլները միասին կարողացել են ընդունել տալ օրենք ընդդեմ նախընտրական մեքենայությունների (de ambitu). այդ օրենքով դատվածը պետք է վճարեր մեծ տուգանք, հեռացվեր սենատից և հետագա ամբողջ կյանքում զրկվեր պասիվ ընտրական իրավունքից[8]։ Որոշ աղբյուրներ այդ նախաձեռնության հետ կապված հիշատակում են միայն Պիզոնին, և պատմության մեջ այդ օրենքը հիշվում է որպես Lex Calpurnia[9]։
Պիզոնը գլխավորել է օպտիմատներին, որոնք փորձել են ընդդիմանալ Գնեոս Պոմպեոս Մեծի իրավունքների ընդլայնմանը։ Մասնավորապես նա հանդես է եկել ընդդեմ Ավլոս Գաբինիոսի առաջարկի ծովահենների դեն պայքարում Պոմպեոսին արտակարգ լիազորություններ շնորհելու վերաբերյալ։ Վեճի ընթացքում Գայոս Կալպուրնիոսը հայտարարել է, որ «եթե Պամպեոսը ցանկանում է նմանվել Հռոմուլոսին, ապա չի խուսափի նրա ճակատագրից» (նկատի է ունեցել այն վարկածը, թե Հռոմուլոսն սպանվել է սենատորների կողմից)։ Այդ խոսքերից հետո քիչ է մնացել, որ ամբոխը բզկտի կոնսուլին։ Երբ Գաբինիոսի նախաձեռնությունը վերածվել է օրենքի, Պիզոնը, ըստ Պլուտարքոսի, առաջնորդվելով նախանձով և ատելությամբ, հրամայել է ցրել արդեն հավաքված նավատորմի անձնակազմը։ Սակայն մինչ այդ նավերն արդեն դուրս էին եկել Բրունդիզիից։ Գաբոնիոսը նախապատրաստել է օրինագիծ Գայոս Կալպուրնիոսին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, սակայն Պոմպեոսն արգելել է այն ներկայացնել ժողովրդական ժողովում[10][5]։
Պիզոնը խանգարել է պոպուլյար Մարկոս Լոլիոս Պալիկանոսին՝ դառնալու հաջորդ տարվա կոնսուլներից մեկը և միաժամանակ ցուցադրել է, ըստ Վալերի Մաքսիմի, «հիանալի հոգևոր տոկունություն»[11]։ Լիազորությունների ժամկետի ավարտից հետո նա դարձել է Նարբոնական Գալլիայի պրոկոնսուլ երկու տարով (մ․թ․ա․ 66-65 թվականներ)[12]։ Կուսակալության տարիներին Գայոս Կալպուրնիոսը ճնշել է խռովությունները ալոբրոգների հողերում[13]։ Հռոմ վերադառնալուց հետո Գայոս Հուլիոս Կեսարի կողմից մեղադրվել է շորթման և առանց դատի Տրանսպադանյան Գալլիայի բնակչի մահապատժի ենթարկելու մեջ[14], սակայն Ցիցերոնը, որը դատավարությանը մասնակցել է որպես պաշտպան, կարողացել է հասնել արդարացնող դատավճռի[5]։
Մ․թ․ա․ 63 թվականի վերջին, երբ բացահայտվել է Կատիլինայի դավադրությունը, Պիզոնը լուրջ ջանքեր է գործադրել, որ դավադրության մասնակից համարվի նաև Կեսարը։ Քվինտոս Լուտատիոս Կատուլոս Կապիտոլինոսի հետ միասին նա փորձել է համոզել Ցիցերոնին՝ Կատիլինայի դեմ պայքարը գլխավորող կոնսուլին, որ նա Կեսարի դեմ ներկայացնի կեղծ մեղադրանք։ Չհասնելով իր նպատակին՝ Պիզոնը, ըստ Սալյուստիուսի, սկսել է տարածել բամբասանքներ Կեսարի՝ Կատիլինայի ծրագրերին մասնակցելու վերաբերյալ. հավատալով Պիզոնին՝ որոշ հեծյալներ նույնիսկ սպառնացել են սպանել Կեսարին[15][5][16][17]։ Պիզոնը սենատորների առաջ վկայություն է տվել ընդդեմ Գայոս Կոռնելիոս Ցետեգոսի[18] ր մասնակցել մ․թ․ա․ 63 թվականի դեկտեմբերի 5-ի քննարկումներին, որոնց ընթացքում որոշվել է դավադիրներին մահապատժի ենթարկել առանց դատի[19]։ Ավելի ուշ Ցիցերոնը նրան հիշատակել է այն նոբիլների թվում, որոնց հավանության են երժանացրել իր կոնսուլության արդյունքները[20]։
Գայոս Կալպուրնիոսի մասին վերջին հիշատակումները վերաբերում են մ․թ․ա․ 31 թվականի դեկտեմբերին։ Ցիցերոնը դժգոհությամբ գրում է Պիպոս Պոմպոնիոս Ատտիկուսին, որ մի հարցի քննարկման ժամանակ սենատում առաջինը խոսքը տվել են Պիզոնին և ոչ թե իրեն[13], իսկ մ․թ․ա․ 59 թվականի կոնսուլի պաշտոնի հավակնորդ Մարկոս Կալպուրնիոս Բիբուլոսը հույս է ունեցել Պիզոնի միջոցով համաձայնության գալ ևս մեկ թեկնածուի՝ Լուցիոս Լուկցեոսի հետ[21]։ Քանի որ ավելի ուշ շրջանի հիշատակումներ չկան, պատմաբանները ենթադրում են, որ նա մահացել է դրանից կարճ ժամանակ հետո[5]։
Ցիցերոնն իր «Բրուտոս» տրակտատում, թվարկելով Քվինտոս Հորտենսիոս Հորտալոսի ժամանակակից հռետորներին, նշում է նաև Պիզոնին։ Նրա խոսքերով՝ Հայոս Կալխուրնիոսը եղել է «հանգիստ, շատախոս, խելամիտ հռետոր, սակայն դեմքին սովորաբար տվել է այնպիսի արտահայտություն, որ թվացել է ավելի խելացի, քան իրականում էր»[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ Плутарх, 1994, Нума, 21
- ↑ Calpurnius, 1897
- ↑ Sumner, 1973, p. 24
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Calpurnius 63, 1897
- ↑ Broughton, 1952, p. 127; 130
- ↑ Broughton, 1952, p. 142
- ↑ Тираспольский, 2010, с. 12
- ↑ Acilius 38, 1893
- ↑ Плутарх, 1994, Помпей, 25; 27
- ↑ Валерий Максим, 2007, III, 8, 3
- ↑ Broughton, 1952, p. 154; 159
- ↑ 13,0 13,1 Цицерон, 2010, К Аттику, I, 13, 2
- ↑ Саллюстий, 2001, О заговоре Катилины, 49, 2
- ↑ Саллюстий, 2001, О заговоре Катилины, 49
- ↑ Утченко, 1976, с. 69—70
- ↑ Егоров, 2014, с. 141
- ↑ Плутарх, 1994, Цицерон, 19
- ↑ Цицерон, 2010, К Аттику, XII, 21, 1
- ↑ Цицерон, 1993, Вторая филиппика, 12
- ↑ Цицерон, 2010, К Аттику, I, 17, 11
- ↑ Цицерон, 1994, Брут, 239
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Валерий Максим Достопамятные деяния и изречения. — СПб.: Издательство СПбГУ, 2007. — ISBN 978-5-288-04267-6
- Плутарх Сравнительные жизнеописания. — М.: Наука, 1994. — Т. 3. — 672 с. — ISBN 5-306-00240-4
- Гай Саллюстий Крисп О заговоре Катилины // Цезарь. Саллюстий. — М.: Ладомир, 2001. — С. 445-487. — ISBN 5-86218-361-2
- Марк Туллий Цицерон Брут // Три трактата об ораторском искусстве. — М.: Ладомир, 1994. — С. 253—328. — ISBN 5-86218-097-4
- Марк Туллий Цицерон Письма Марка Туллия Цицерона к Аттику, близким, брату Квинту, М. Бруту. — СПб.: Наука, 2010. — Т. 3. — 832 с. — ISBN 978-5-02-025247-9,978-5-02-025244-8
- Марк Туллий Цицерон Речи. — М.: Наука, 1993. — ISBN 5-02-011168-6
- «Марк Туллий Цицерон. Речи». Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грималь П. Цицерон. — М.: Молодая гвардия, 1991. — 544 с. — ISBN 5-235-01060-4
- Егоров А. Юлий Цезарь. Политическая биография. — СПб.: Нестор-История, 2014. — 548 с. — ISBN 978-5-4469-0389-4
- Тираспольский Г. Римские законы (предъюстинианская эпоха). — М.: Флинта, 2010. — 312 с. — ISBN 978-5-9765-0737-1
- Утченко, С. Юлий Цезарь. — М.: Мысль, 1976. — 365 с.
- Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York: American Philological Association, 1952. — Vol. II. — P. 558.
- Clebs E. Acilius 38 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1893. — Bd. I, 1. — Kol. 256—257.
- Münzer F. Calpurnius // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 1365.
- Münzer F. Calpurnius 63 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 1376—1377.
- Sumner G. Orators in Cicero's Brutus: prosopography and chronology. — Toronto: University of Toronto Press, 1973. — 197 p. — ISBN 9780802052810