Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (մ.թ.ա. 112 թ. կոնսուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (այլ կիրառումներ)



Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս
լատ.՝ Lucius Calpurnius Piso Cesoninus
Roma, denario di lucius caesius, 112 o 111 ac.JPG
Կոնսուլ
Ստանձնեց պաշտոնը՝մ.թ.ա. 112
Լքեց պաշտոնը՝մ.թ.ա. 112
Ծննդյան օր՝ անհայտ
Վախճանի օր՝մ.թ.ա. 107
Երեխաներ՝Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս
Դինաստիա՝Կալպուրնիոս Պիզոններ
Հայր՝Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս

Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (լատ.՝ Lucius Calpurnius Piso Cesoninus, մոտ մ.թ.ա. 155-107 թթ.), Հռոմեական հանրապետության կոնսոլ մ.թ.ա 112 թ.:

Ցեզոնինոսի հայրը Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոսն էր։ Հավանաբար մոտ մ.թ.ա. 115 թ. նա նշանակվել է Ասիայի պրետոր։ Մ.թ.ա. 112 թ. Ցեզոնինոսը դարձել է կոնսուլ։ Իր կոնսուլության տարիներին սահմանել է կրետական քաղաքներ Իթանոսի և Իերապիտնայի սահմանները։ Ցեզոնինոսի ղեկավարությամբ սենատը ընդունել է հրամանագիր հունական վարպետների միությունների մասին։ Նրա պրետորությունից և կոնսուլությունից կամ պրոկոնսուլությունից հետո, նա մեղադրվել է Գայոս Կլավդիոս Պուլհրոսի կողմի պրովինցիաներում շորթումների համար, բայց արդարացվել է[1]: Մ.թ.ա. 10և թ. Ցեզոնինոսը եղել է Լուկիոս Կասսիոս Լոնգինոսի լեգատը Տրանսալպիական Գալլիայում, որտեղ մասնակցել է տիգուրինների դեմ ճակատամարտին և սպանվել[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վալերիոս Մաքսիմոս. Factorum et dictorum memorabilium libri novem. VII. 1. 6.
  2. Ապպիանոս. Կելտիկա. 3.