Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (մ.թ.ա. 148 թ. կոնսուլ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (այլ կիրառումներ)
| Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս լատին․՝ L. Calpurnius C.f.C.n. Piso Cesoninus | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ |
| Ծննդավայր | Հին Հռոմ |
| Մահացել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 148 |
| Մահվան վայր | անհայտ |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
| Ամուսին | անհայտ |
| Ծնողներ | հայր՝ Gaius Calpurnius Piso?[1][1], մայր՝ Quarta Hostilia?[1][1] |
| Զբաղեցրած պաշտոններ | ռոմանական կառավարիչ, Պրետոր, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
| Երեխաներ | Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս[1][1] |
Լուկիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս (լատին․՝ Lucius Calpurnius Piso Cesoninus, մոտ մ.թ.ա. 194 - մ.թ.ա. 148-ից հետո), հին հռոմեական քաղաքական գործիչ, Հռոմեական հանրապետության կոնսուլ մ.թ.ա. 148-ին։
Պիզոնի հայրը մ.թ.ա. 180-ի կոնսուլ Գայոս Կալպուրնիոս Պիզոնն էր, իսկ մայրը՝ Ցեզոնիան։ Մ.թ.ա. 154-ին Ցեզոնինոսը նշանակվել է պրետոր։ Նրան կառավարման համար տրվել է Հեռավոր Իսպանիա, որտեղ նա ջախջախվել է լուզիտանների կողմից[2]։ Մ.թ.ա. 148-ին դարձել է կոնսուլ։ Կոնսուլության տարիների Ցեզոնինոսը ղեկավարել է ցամաքային զորքը Աֆրիկայում։ Նա գրավել ու ավերել է Նեապոլիսը, ինչպես նաև պաշարել է Ասպիդան և Հիպպագրետեն, բայց այնտեղ անհաջողություն է կրել[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]