Գայանե Մալումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մալումյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1957(1957-12-17) (66 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՎՊՀ
Ալմա մատերՎՊՀ (1978) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1981)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Գայանե Մալումյան (դեկտեմբերի 17, 1957(1957-12-17), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Մալումյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 17-ին Կիրովական (ներկայիս՝ Վանաձոր) քաղաքում։ Սովորել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 դպրոցում։

1974-1978 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1978-1981 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժնում՝ «Խորհրդահայ գրականություն» մասնագիտությամբ։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գաղափարական բովանդակությունն ու պոետիկան» վերնագրով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1996 թվականներին աշխատել է Վանաձորի թիվ 9 և թիվ 30 դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
  • 1999 թվականից մինչ օրս աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) գրականության ամբիոնում։

Աշխատություններ և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Մալումյանը հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ՝ նվիրված դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությանը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սովետական գրականություն» ամսագիր, Երևան, 1984, թիվ 3, էջ 141-144։
  2. «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր, Երևան, 1985, թիվ 1, էջ 32-34։
  3. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, Երևան, 1985, թիվ 3, էջ 36-37։
  4. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, Երևան, 1986 թիվ 6, էջ 61-63։
  5. «Սովետական մանկավարժ» ամսագիր, Երևան, 1986, թիվ 8, էջ 55-60։
  6. «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2002, թիվ 6, էջ 55-60 ։
  7. «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2003, թիվ 1, էջ 40-47։
  8. «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2004, թիվ 1, էջ 64-67։
  9. «Նոր-Դար» համահայկական հանդես, Երևան, 2004, թիվ 1-2, էջ 163-168։
  10. «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2004, թիվ 2, էջ 28-31։
  11. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, Երևան, 2004, թիվ 3-4, էջ 67-70։
  12. «Գարուն» ամսագիր, Երևան, 2004, թիվ 3, էջ 30-32։
  13. Մխիթար Գոշ, Վանաձոր, 2005, թիվ 3, էջ 60-66։
  14. «Մաթևոսյանական արձագանքներ» հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2005, էջ 100-107։
  15. «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2007, թիվ 1, էջ 50-53։
  16. Բանբեր, գիտական աշխատություններ, Վանաձոր 2008, թիվ 3, էջ 25-29 ։
  17. «Մաթևոսյանական արձագանքներ» հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2011, էջ 25-29։
  18. http://www.azg.am/AM/culture/2015041706
  19. Հանրապետական գիտաժողով, Վանաձոր, 2013թ
  20. Գիտական հոդվածներ, Վանաձոր, 2013թ.
  21. ՎՊՀ գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015
  22. Նարցիս, 3-4/2014, էջ 120

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О поеме Севака "Неумолкаемая колокольня", Новосибирск, 2002
  • Ձեռագրերը չեն այրվում, Վանաձոր, «Սիմ» տպագրատուն, 2006
  • Թարգմանության տեսություն և գործընթաց, Վանաձոր, «Սիմ» տպագրատուն, 2010

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լոռու մարզ» թերթ, դեկտեմբեր, 2007