Նարինե Կռոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նարինե Կռոյան
Ծնվել է հունվարի 18, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}}) (55 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր
Մասնագիտություն արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց և Պետական կառավարման ինստիտուտ
Անդանակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
Նարինե Կռոյան Վիքիդարանում

Նարինե Կառլոսի Կռոյան, հայ արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը http://guu.ru/՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ), այժմ դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում և Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։ Տնտեսագիտության թեկնածու է։ՀԳՄ անդամ է 2012 թվականից։ Համագործակցում է Առաջին հայկական գրական գործակալության հետ[1]։

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար (հեքիաթներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2010։
  • Ճարճատուկի ծաղիկը (պատմվածքներ, վիպակներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2011։
  • Շների համաստեղությունը, Երևան, Անտարես, 2012։
  • Ցեցի դեղը, Երևան, Ակտուալ արվեստ, 2014։
  • Դառնածիններ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2014, (XXI. մատենաշար)[2]։

Ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան, բարության փորձաքար, Վանաձոր, արմինֆո հրատ.,1999, «Երկրաշարժ էր..», «Ուստա Փիսոի հավատը»։
  • Գրական Լոռի, Երևան, Նշանակ հրատ., 2006, «Ծառը»։
  • Սիրո ձեր ժամանակը, Վանաձոր, ՍԻՄ տտագրատուն, 2009, «Մելանխոլիա»։
  • 19 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2011, «Ճամբար»։
  • Հայ արդի պատմվածք /ընտրանի/, Երևան, Էդիթ պրինտ հրատ., 2011, «Հավերժության գերիները»։
  • 16 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2012, «Կազիմիրի էֆեկտը»։
  • Կայարան, Երևան, Էդիթ Պրինտ հրատ., 2013, «Անքնություն»։
  • 21 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2014, «Ցեցի դեղը»։

Ստեղծագործությունները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ «Հայաստան, բարության փորձաքար» գրական ստեղծագործությունների մրցույթում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։
  • 2001 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին։
  • 2011 - Անտարես հրատարակչության «Արձակ 2011» պատմվածքի մրցույթի եզրափակչի վկայական։
  • 2011 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2011» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն վեպ» անվանակարգում։
  • 2012 - ՀՀ մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
  • 2012 - Անտարես հրատարակչության «Արձակ 2012» պատմվածքի մրցույթի եզրափակչի վկայական։
  • 2013 - Անտարես հրատարակչության «Արձակ 2013» պատմվածքի մրցույթի դիպլոմ[3]
  • 2013 - «Գրողուցավ» կայքի կողմից սահմանված «Գայանե Բաբայանի անվան ամենամյա մրցանակ»
  • 2013 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2013» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն պատմվածք անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]