Գալուստ (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ (այլ կիրառումներ)
Գալուստ Գալուստ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Գալուստ» սկսվող էջեր |
Գալուստ, հայկական արական անուն։ Հայերեն հոգեգալուստ բառի կրճատված ձևն է։ Համապատասխանում է իտալերեն Bonaventura անվանը, որը նշանակում է «բարի գալուստ»։ Սկսել է գործածվել 12-րդ դարից[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալուստ Գյուլբենկյան (1869-1955)
- Գալուստ Գաբրիելյան
- Գալուստ Արխանյան
- Գալուստ Ալոյան
- Գալուստ Ադոնց
- Գալուստ Գալոյան
- Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
- Գալուստ Նաճարյան
- Գալուստ Շերմազանյան
- Գալուստ Գեդել
- Գալուստ Խանենց
- Գալուստ Արապյան
- Գալուստ Տրապիզոնյան
- Գալուստ Գամազյան
- Գալուստ, մեքենագետ, 1124 թվական[3]։
- Գալուստ, դավանափոխ հայ ճարտարապետ, որ Գոնիա քաղաքում կառուցել է «Ինճէ մինարէի մէդրէսէ» կոչված շենքը 1251 թվականին[4]։
- Գալուստ Վաղանդնեցի, աշակերտում էր Գրիգոր Տաթևանցուն Տաթևի վանքում 1390-1409 թվականներին[5]։
- Գալուստ աբեղա, 1421 թվականին հայթայթեց մի օրինակ Քարոզգիրք՝ Կարապետ Դերջանցուն՝ արտագրելու համար[6]։
- Գալուստ աղա, իբրև իշխանավոր անձ հիշատակված է Աղվանից կաթողիկոսության շրջանում 1423 թվականին[7]։
- Գալուստ, ազգական Ստեփաննոսի, ով 1437 թվականին Տրապիզոնում Հակոբ կրոնավորին գրել տվեց մի Հայսմավուրք[8]։
- Գալուստ, միաբան Այրիվանից, 1441 թվական;[9]
- Գալուստ, աբեղա, գրիչ։ Աղջոց վանքում 1442-1447 թվականներին ընդօրինակել է Ավետարանը, Ճաշոցը և այլ սուրբ գրքեր;[10][11][12]
- Գալուստ քահանա, որդի Մելիքսեթ երեցի, որ 1453 թվականին ընդօրինակել է Գանձարանն Ավան գյուղում[13]։
- Գալուստ, կրոնավոր, միաբան։ Հիշատակված է 1456 թվականին[14]։
- Գալուստ, միաբան Հովհաննավանքից, 1464 թվական[15]։
- Գալուստ արքեպիսկոպոս, առաջնորդ Լեհահայոց, նստել է 1490 թվականին[16]։
- Գալուստ, վանահայր անապատին Ուրծայ, 1491 թվականին[17]։
- Գալուստ աբեղա, ով 1491 թվականին Կեչառուսում ընդօրինակեց մի Ավետարան[18]։
- Գալուստ, որդի Աթաբակի և եղբայր Սպահանի, ով 1496 թվականին Սաղմոսավանքում մի Ավետարան գրել տվեց Հովհաննես աբեղային[19]։
- Գալուստ, երեց Արախուսի, Բասենցի մի հայ գաղթականի որդու էր մկրտել։ Ծնողները թուրքացան և խանի առաջ ամբաստանեցին, թե քահանան թուրքի երեխային հայ է մկրտել։ Խանը հրամայեց բանտարկել քահանային և պահանջեց ուրանալ իր կրոնը։ Քահանան հավատքը չուրանալով՝ չարչարվեց քարկոծմամբ նահատակվեց։ Թաղվել է 1640 թվականին Երևանի անապատում[20]։
- Գալուստ Ամասիացի, բժիշկ, իր արվեստը գործադրելու համար ման եկավ Սեբաստիա, Տիգրանակերտ, Մարաշ, Այնթապ, Ադանա և այլն և մեծ հաջողություն ունեցավ[21]։
- Գալուստ Կայծակ Ամասիացի, ընտրվել է Երուսաղեմի պատրիարք՝ որպես Հովհաննես Նոհուտջիի հաջորդ, բայց չնստեց աթոռին, այլ գնաց Պոլսից Եվդոկիա, Սեբաստիա, Հալեպ, Տիգրանակերտ և Կարին՝ հանգանակություն անելու և վճարեց Երուսաղեմի պարտքը[22]։
Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 440-442 — 634 էջ։
- ↑ Ավետիք, էջ 331, № 2
- ↑ Թորամանյան «Հայկական ճարտարապետություն», էջ 180 աբ
- ↑ Ձեռագիր, Դադեան, Ա․ 66 բ
- ↑ Ձեռագիր, Պետերբուրգ, ՀԱ 1892, 83 ա
- ↑ Նօտարք, 72
- ↑ Труды вост. комм. ИМАО, հատոր 2-րդ, 3, էջ 55
- ↑ Այրարատ, էջ 346
- ↑ Յովսէփեան «Խաղբակեանք» 197
- ↑ Այրարատ 354 ա
- ↑ Ձեռագիր, Վենետիկ Ա․, 687-688
- ↑ Bodleian 134
- ↑ Ձեռագիր, Վասպուրական 425
- ↑ Այրարատ 172
- ↑ Կամենից 135
- ↑ Այրարատ 443 ա
- ↑ Ձեռագիր, Սևանի 10 բ, Սմբատեանց, Գեղարքունի 48
- ↑ Ձեռագիր, Թավրիզ, 22 բ
- ↑ Զքր․ սարկ․ Բ․ բ․, էջ 29-32
- ↑ Տաշեան, Ցուց․ 1070 բ
- ↑ Չամչ․ Գ․ 745-748