Գալուստ Նաճարյան
Ծնվել է | 1856 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվար, 1920 |
Մահվան վայր | Մարաշ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մարաշի աստվածաբանական ճեմարան, Այնթապի բժշկական վարժարան, Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մարաշի գերմանական հիվանդանոց |
Գալուստ Նաճարյան (1856, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- հունվար, 1920, Մարաշ), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1856 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Մայրենի լեզվի նախնական ծանոթությունն ստացել է մի ոստայնանկի մոտ աշխատելու ընթացքում։ Նախնական կրթությունն ստացել է թաղային ազգային վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը, այնուհետև մեկ տարի սովորել Մարաշի աստվածաբանական ճեմարան,ապա՝ է Ամերիկյան միսիոներական հաստատության («Պորտ») Այնթապի նորաբաց բժշկական վարժարանում։ 1888 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1888 թվականին Կ. Պոլսում հանձնել է պետական քննությունները և բժշկի վկայական ստացել։ Այնուհետև հաստատվել է Մարաշում և զբաղվել բժշկությամբ։
1895 թվականի Մարաշի հայկական կոտորածների ժամանակ մեկնել է Շոտլանդիա և կատարելագործվել Էդինբուրգի բժշկական համալսարանում։ Մասնագիտական գիտելիքներով հարստացած՝ վերադարձել է ծննդավայր և Մարաշի գերմանական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ նշանակվել։ Շուրջ 40 տարի առանց ցեղի ու կրոնի խտրականության բարեխղճորեն բուժել է քաղաքի բնակչությանը։ 1920 թվականի հունվարին՝ Մարաշի հայկական կոտորածի ժամանակ, սրախողխող է արվել իր ընտանիքի ու զավակների հետ միասին՝ 64 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։