Գալիպոլի (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալիպոլի (այլ կիրառումներ)
Գալիպոլի անգլ.՝ Gallipoli | |
---|---|
«Գալիպոլի» ֆիլմի շապիկը | |
Երկիր | Ավստրալիա |
Ժանր | պատմական ֆիլմ և ռազմական ֆիլմ[1][2][3][…] |
Թվական | 1981, մարտի 5, 1982[4], օգոստոսի 7, 1981[5], օգոստոսի 13, 1981[5], օգոստոսի 28, 1981[5] և դեկտեմբերի 10, 1981[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Ուիր[6][7][8][…] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Սթիգվուդ և Պատրիսիա Լավել |
Սցենարի հեղինակ | Դեյվիդ Ուիլյամսոն, Փիթեր Ուիր և Էռնեստ Ռայմոնդ |
Դերակատարներ | Մել Գիբսոն[6][7][3][…], Բիլ Քեր[6][7][8][…], Մարկ Լի[6][3][8][…], Ռոբերտ Գրուբ[6][9], Բիլ Հանթեր[9][10], Դևիդ Արգ[6][9], Փոլ Սոնկիլա[10], Հարոլդ Հոփկինս[6], Ռեգ Էվանս[6], Սթիվ Դոդ[10], Դոն Բարկեր[10], Ջոֆ Պարրի[10], Հարոլդ Բեյջենտ[10], Գերդա Նիկոլսոն[6], Լեսի Դեյմեն, Ջեննի Լովել[10], Ռոն Գրեհեմ[6][7][9][…] և Դեյվիդ Ուիլյամսոն |
Օպերատոր | Ռասել Բոյդ |
Երաժշտություն | Բրայան Մեյ |
Մոնտաժ | Ուիլիամ Մ. Անդերսոն |
Պատմվածքի վայր | Ավստրալիա |
Նկարահանման վայր | Եգիպտոս և Թուրքիա |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 2 800 000 A$ |
Շահույթ | 5 732 587 $[11], 11 700 000 A$ և 11 740 000 A$[12] |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 15064 |
Gallipoli (1981) Վիքիպահեստում |
«Գալիպոլի» (անգլ.՝ Gallipoli), ավստրալիական գեղարվեստական կինոնկար-դրամա՝ նկարահանված 1981 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ուիրը։ Գլխավոր դերակատարներն են Մել Գիբսոնն ու Մարկ Լին։ Այս կինոնկարը համարվում է լավագույն հակապատերազմական ժապավեններից մեկն աշխարհում. արժանացել է բազմաթիվ ավստրալիական և միաջազգային մրցանակների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժապավենը պատմում է երկու ընկերների մասին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում են ավստրալիական բանակում։ Երիտասարդները դեմառդեմ են կանգնում այդ պատերազմի սարսափներին, երբ նրանց ուղարկում են ծառայության դեպի Թուրքիա, որտեղ նրանք մասնակցում են Դարդանելիի օպերացիային։ Նրանք մարտնչեցին 1915 թվականի օգոստոսի 7-ին, որին մասնակից դարձան ավստրալիական և նորզելանդական զորամիավորումմերը։
«Գալիպոլի» ֆիլմը բաղկացած է երկու մասերից։ Առաջին մասում ցուցադրվում է Ավստրալիայի հասարակության կյանքը 20-րդ դարի սկզբներին, այնտեղ բնակվող մարդկանց տրամադրությունները։ Ռեժիսորը պատմում է երկու երիտասարդ ընկերների ծանոթության պատմությունը, որոնց միջև շուտով ձևավորվում է ընկերությունը։ Սակայն աշխարհում սանձազերծվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ընկերները, ովքեր էությամբ ռոմանտիկներ էին, որպես կամավոր են գրվում Ավստրալիայի բանակում։ Նրանց սկզբում ուղարկում են Եգիպտոս, որպեսզի սովորեն զինվորական դպրոցում, որից հետո նրանք ընկնում են իսկական պատերազմի թատերաբեմ։ Ընկերները հայտնվում են թուրքական բանակի դեմ մարտնչող զորամիավորումներից մեկում։
Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն Գալիպոլիի ճակատամարտի մասին, երբ Ավստրալանորզելանդական զորամիավորումները պարտություն կրեցին թուրքական բանակից։ Երկու ընկերները սկզբից չգիտեն, որ մասնակցելու են այդ ճակատամարտին, սակայն, ի հեճուկս նրանց, երկուսին էլ ուղարկում են այդ անհուսալի գրոհին՝ ընդդեմ թշնամու գնդացիրների...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մել Գիբսոն | Ֆրանկ Դանն |
Մարկ Լի | Արչի Համիլթոն |
Հիթ Հարիս | պահեստապետ |
Հարոլդ Հոփկինս | Լես Մակկան |
Բիլ Քեեր | Ջեք |
Ռոբերտ Գրաբբ | Բիլլի |
Թիմ ՄակՔենզի | Բարնեյ |
Սթեն Գրին | սերժանտ Մաջոր |
Չարլզ Լաթհալու Յունուպինգու | Զաք |
Ռոն Գրեմ | Ուոլես Համիլթոն |
Գերդա Նիկոլսոն | Ռոզա Համիլթոն |
Դեվիդ Արգյու | Սնոու |
Բիլ Հանթեր | մայոր Բարթոն |
Սթիվ Դոդդ | Բիլլի Շեյքսկին |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Փիթեր Ուիր
- Մոնտաժ՝ Ուիլյամ Անդերսոն
- Դեկորացիա՝ Հերբերթ Փինթեր
- Նկարիչ՝ Ուենդի Ուիր
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի նկարահանումները հիմնականում կատարվել են Հարավային Ավստրալիայում, այդ թվում և Գալիպոլիի տեսարանները։ Ինչպես նաև որոշ դրվագներ նկարահանվել են Եգիպտոսում (բուրգերի և շուկայի տեսարանները)։
- Ֆիլմում հնչում են Ժան Միշել Ժարի («Oxygene»), Թոմազո Ալբինոնիի («Ալբինոնիի Ադաջիո»), Ժորժ Բիզեի («Մարգարիտ որոնողները»), Յոհան Շտրաուսի («Վիեննական անտառի հեքիաթներ» և «Rosen aus dem Süden»), Նիկոլո Պագանինիի («Centone di sonata № 3») երաժշտություններն ու երգերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.allmovie.com/genre/war-d947
- ↑ http://www.indiewire.com/article/here-are-9-great-wwi-movies-in-honor-of-the-wars-100th-anniversary-20140728
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/gallipoli
- ↑ https://www.filmdienst.de/film/details/41673/gallipoli
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.imdb.com/title/tt0082432/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=30736.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/gallipoli
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 https://www.filmaffinity.com/en/film438597.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.imdb.com/title/tt0082432/fullcredits
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գալիպոլի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գալիպոլի»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Գալիպոլի» Box Office Mojo կայքում
- Gallipoli at the National Film and Sound Archive Արխիվացված 2012-11-27 archive.today
- PETER WEIR, GALLIPOLI (1981)
- Gallipoli Tour
- «Winston Churchill's World War Disaster».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիպոլի (ֆիլմ)» հոդվածին։ |
|