Գալյա Նովենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գալինա Նովենցից)
Գալյա Նովենց
Ծնվել էհուլիսի 1, 1937(1937-07-01)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 2012(2012-07-22) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1965-2012
Ամուսին(ներ)Երվանդ Ղազանչյան
Երեխա(ներ)Հակոբ Ղազանչյան
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0637052

Գալյա Քրիստափորի Նովենց (ի ծնե Գալինա Նովենց, հուլիսի 1, 1937(1937-07-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012(2012-07-22), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007

Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի[2]։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։

Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյա Նովենցի հուշաքարը Կապանում

Խաղացել է մոտ 25 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ժողովրդական արտիստ (2007 թվական)
  • «Արտավազդ» թատերական փառատոնի «Հատուկ մրցանակ» (2008 թվական)
  • ՀՀ Պետական մրցանակ
  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/actors/29.html
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գալյա Նովենց հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալյա Նովենց» հոդվածին։