Jump to content

Գալինա Հաթչինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Հաթչինս
Ծնվել էապրիլի 9, 1979(1979-04-09)[1]
ԾննդավայրԳորոդեց, Օվրուչի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էհոկտեմբերի 21, 2021(2021-10-21)[3] (42 տարեկան)
Մահվան վայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[3][4]
ԳերեզմանԼոս Անջելես
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԱմերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա (2015)[5], Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (2005)[6], Կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարան (2001), UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց (2010)[7][8] և Fox DP Lab? (2018)[9]
ԵրկերDarlin? և Archenemy?
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ և investigative journalist
ԱմուսինMatthew Hutchins?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունInternational Cinematographers Guild?[11], International Alliance of Theatrical Stage Employees?[12] և Կինոօպերատորների ամերիկյան միություն[13]
🌐

Գալինա Հաթչինս (ուկրաիներեն՝ Галина Анатольевна Андросович, ապրիլի 9, 1979(1979-04-09)[1], Գորոդեց, Օվրուչի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հոկտեմբերի 21, 2021(2021-10-21)[3], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[3][4]), ամերիկացի կինոօպերատոր և հետաքննող լրագրող[14]։ Նա աշխատել է ավելի քան երեսուն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի և հեռուստասերիալների վրա[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Հաթչինսը ծնվել է 1979 թվականին Ուկրաինայի ԽՍՀ Ժիտոմիրի շրջանի Գորոդեց գյուղում։ Հայրը՝ Անատոլի Անդրոսովիչը, զինվորական նավաստի է, որը ծառայել է Մուրմանսկ քաղաքում[16]։ Մայրը՝ Օլգան և քույրը՝ Սվետլանա[17], ապրում էին Ինդոնեզիայում[18]։ Գալինայի ընտանիքը երկար ժամանակ ապրել է Արկտիկայի խորհրդային ռազմաբազայում, մինչև Ուկրաինա վերադառնալը[16]։

2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Ազգային ագրարային համալսարանը[16]։ Այնուհետև ավարտել է Կիևի ազգային համալսարանը՝ միջազգային լրագրության մասնագիտությամբ։

Մինչ կինոկարիերան սկսելը, Հաթչինսն աշխատել է որպես լրագրող Արևելյան Եվրոպայում[14] և աշխատել վավերագրական ֆիլմերի վրա Մեծ Բրիտանիայում։ Նա տեղափոխվեց ԱՄՆ՝ կենտրոնանալու իր կինոկարիերայի վրա[14]։ 2013-2015 թվականներին նա սովորել է Ամերիկյան կինոինստիտուտի կոնսերվատորիայում, որտեղ նրա ղեկավարն Սթիվեն Լայթհիլը։ Նրա «Թաքնված» ավարտական ​​նախագիծը, որը նկարահանվել է ռեժիսոր Ռայան Ֆարզադի հետ, ցուցադրվել է Camerimage միջազգային կինոփառատոնում։

Ամուսնացած է Մեթյու Հաթչինսի հետ[17]։ Ունի որդի՝ Անդրոսը (2021 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 8 տարեկան)[17]։

2018 թվականին նա դարձավ առաջին ութ կին կինոգործիչներից մեկը, որը մասնակցեց Fox DP Lab ծրագրին։ Այն ստեղծվել էր՝ ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու կին կինոգործիչներին[[19]: 2019 թվականին American Cinematographer ամսագիրը նրան անվանել է կինոյի «ծագող աստղ»[14]։ 2020 թվականին նա եղել է Ադամ Մորտիմերի «Մաքս Ֆիստ» ֆիլմի օպերատորը[20]։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո նահանգ) Վեսթերն «Rust» ֆիլմի նկարահանման ժամանակ Գալինա Հաթչինսը մահացու հրազենային վիրավորում ստացավ դերասան Ալեք Բոլդուինի կողմից։ Նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինի օգտագործած ատրճանակը լիցքավորված է եղել մարտական ​​փամփուշտներով։ Գալինա Հաթչինսը մահացել է կրծքավանդակի վերքից Ալբուկերկեի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Գալինա Հաթչինսի հետ վիրավորվել է նաեւ ռեժիսոր Ջոել Սոուզան, սակայն նրա վերքը մահացու չի եղել[20][21][22]։

Հոկտեմբերի 23-ի երեկոյան Ալբուկերկեի Civic Plaza-ում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ Հաթչինսի։ Ակցիան կազմակերպել են IATSE Local 600 և IATSE Local 480 ասոցիացիաները Թատերական միությունների միջազգային դաշինքից[18]։

  • World's Tallest Man (2006)[23]
  • Snowbound (2017)[24]
  • A Luv Tale: The Series (2018–2021)[25]
  • Darlin (2019)
  • Archenemy (2020)[24]
  • Blindfire (2020)[26]
  • To the New Girl (2020)
  • The Mad Hatter (2021)[26]
  • Time Cut (TBA)[27]
  • Rust (TBA)[24][28]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Halyna Hutchins — 2021. — Vol. 92, Iss. 10. — P. 92.
  2. 1 2 «Три освіти, сила і талант»: що відомо про Галину Хатчінс, яку застрелив на зйомках Алек БолдуїнPrague: 2021.
  3. 1 2 3 4 Alec Baldwin Fired Prop Gun That Killed Cinematographer Halyna Hutchins, Injured DirectorNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2021. — ISSN 0042-2738
  4. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Unfall bei Dreharbeiten: Alec Baldwin erschießt Kamerafrau // BR24 (22.10.2021)
  6. Кушнір М., Лазур В., Холодов П. Яким було життя загиблої кінооператорки Галини Хатчінс – відеоPrague: 2021.
  7. Tangcay J. AFI Honors Halyna Hutchins' Legacy With Scholarship Fund for Women CinematographersNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2021. — ISSN 0042-2738
  8. November 2021 Newsletter — 2021.
  9. Evans G. Fox DP Lab Announces Inaugural Class Of Eight Female Cinematographers — 2018.
  10. ERFF Award Winners 2017 to 2021
  11. "Галина Гатчинс могла зняти власну смерть" - колега вбитої у США українки-операторки — 2021.
  12. IATSE Mourns Sister Halyna Hutchins — 2021.
  13. Halyna Hutchins Now Honorary ASC Member — 2021.
  14. 1 2 3 4 «Rising Stars of Cinematography 2019 - The American Society of Cinematographers». ascmag.com. American Cinematographer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. Rottenberg, Josh (2021 թ․ հոկտեմբերի 22). «Cinematographer Halyna Hutchins killed by a prop gun, just as her career was taking off». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. 1 2 3 ««Три освіти, сила і талант»: що відомо про Галину Хатчінс, яку застрелив на зйомках Алек Болдуїн» (ուկրաիներեն). Радио «Свобода». 2021 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  17. 1 2 3 «Отец оператора, погибшей на съемках фильма «Раст», не винит Болдуина в ее смерти». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. 1 2 «Family of Halyna Hutchins mourns slain cinematographer as investigation into 'Rust' film set shooting continues». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. Evans, Greg (2018 թ․ նոյեմբերի 8). «Fox DP Lab Announces Inaugural Class Of Eight Female Cinematographers». Deadline. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. 1 2 «Alec Baldwin fatally shoots woman with prop gun on movie set». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  21. «Выстрелы актера Алека Болдуина во время съёмок привели к гибели оператора и ранению режиссёра» (ռուսերեն). «Русская служба Би-би-си». 2021 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  22. Grand Jury Indicts Alec Baldwin In Fatal Shooting Of 'Rust' Movie Cinematographer
  23. López, Jorge A. (2021 թ․ հոկտեմբերի 22). «¿Quién es Halyna Hutchins, la fotógrafa que Alec Baldwin asesinó accidentalmente?». El Imparcial. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  24. 1 2 3 Breznican, Anthony (2021 թ․ հոկտեմբերի 22). «Alec Baldwin Discharged Gun That Killed Cinematographer, Sheriff's Department Says». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Condé Nast. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. «Quem foi Halyna Hutchins, diretora de fotografia morta por Alec Baldwin em acidente de set». Istoé (բրազիլական պորտուգալերեն). 2021 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  26. 1 2 Ali, Rasha (2021 թ․ հոկտեմբերի 22). «Halyna Hutchins killed after 'horrifying' prop gun misfire; Joe Manganiello, more pay tribute». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. Grabish, Austin (2021 թ․ հոկտեմբերի 25). «Winnipeg film community shocked by death of Halyna Hutchins, who worked in the city recently». CBC.ca. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
  28. James, Meg (2021 թ․ հոկտեմբերի 24). «'Rust' producers wrap set for shooting investigation, calling it a 'pause'». Los Angeles Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.