Գալապագոսյան կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալապագոսյան կրիա
Galapagos giant tortoise Geochelone elephantopus.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Ընտանիք Ցամաքային կրիաներ
Ցեղ Ամերիկյան ցամաքային կրիաներ
Տեսակ Գալապագոսյան կրիա
Լատիներեն անվանում
Chelonoidis elephantopus
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : 9011
Բնապահպանական կարգավիճակը
Խոցելի

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 165753
EOL 794300


Գալապագոսյան կրիա (լատ.՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիա (լատ.՝ Chelonoidis elephantopus), ցամաքային կրիաների տեսակ։ Համարվում է Գալապագոսյան կղզիների էնդեմիկ։ Գտնվում է ոչնչացման եզրին։ Ներկայումս ապրող ամենամեծ կրիան է և իր մեծությամբ տասներորդ սողունը։ Երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ քաշը՝ 400 կիլոգրամի։ Ազատ պայմաններում ապրելով 100 տարի` գալապագոսյան կրիան ամենաերկարակյաց կրիաներից է։ Անազատության մեջ գալապագոսյան կրիան կարող է ապրել մինչև 170 տարի։

Կրիայի այս տեսակի բնակության տարածքը սահմանափակվում է Գալապագոսյան յոթ հրաբխային կղզիներով, որոնք գտնվում են Էկվադորի ափից 1000 կմ արևմուտք։ Այդ կղզիները 16-րդ դարում հայտնաբերած իսպանացի կոնկիստադորները անվանեցին դրանք իսպաներեն բառով՝ «galápago», որը նշանակում է «կրիա»։

Status iucn3.1 VU.svg
Գալապագոսյան կրիա (լատ.՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիա (լատ.՝ Chelonoidis elephantopus)
Գալապագոսյան կղզիների քարտեզը
Գալապագոսյան կղզիների քարտեզը
Եռաչափ անիմացիոն ուղևորություն դեպի Գալապագոս