Jump to content

Գազան (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազան
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
Դերակատար / ՁայնՔելսի Գրամեր, Սթիվ Բաչիչ, Նիկոլաս Հոլթ և Դի Բրեդլի Բեյքեր
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Marvel սուպերհերոսներ, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, Իքս Մարդիկ, Սարդ-Մարդ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Marvel Anime, Marvel Disk Wars: The Avengers, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, Spider-Man 2: Enter Electro, X-Men: Mutant Academy 2?, X-Men Legends? և X-Factor?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Henry Philip McCoy
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար և անիմեի կերպար
ԾննդավայրԻլինոյս
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքգենետիկ, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս և սուպերհերոս
Ծնողներհայր՝ Նորթոն Մակքոյ, մայր՝ Էդնա Մակքոյ
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Վրիժառուները, S.W.O.R.D.?, X-Factor, Իքս տերմինատորներ և Պաշտպաններ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ, գերմարդկային զգայարաններ, գերմարդկային արագություն, գերմարդկային դիմացկություն, գերմարդկային դիմադրողականություն և ինքնաբուժում

Գազան կամ Կենդանի (անգլ.՝ Beast), իրական անուն՝ Հենրի Ֆիլիպ "Հենք" Մաքքոյ (անգլ.՝ Henry Philip "Hank" McCoy), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար, Իքս մարդիկ սուպերհերոս մուտանտների թիմի անդամ։ Ստեղծվել է գրող Սթեն Լիի և նկարիչ Ջեք Քիրբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում 1963 թվականի սեպտեմբերին։

Չնայած իր գազանային արտաքին տեսքին` Հենքը ունի փայլուն ինտելեկտ, հայտնի քաղաքական գործիչ է, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի և գենետիկայի բնագավառում համաշխարհային հեղինակություն, Իքս մարդիկ թիմի բժիշկ, նաև բնական գիտությունների և մաթեմատիկայի գիտակ և Քսավյե համալսարանում դասավանդող[1]։

Գազանը հայտնվել է Իքս մարդկանց մասին կոմիքսների բոլոր սերիաներում, եղել է այնպիսի հայտնի թիմերի անդամ, ինչպիսիք են Վրիժառուները[2] և Պահապանները[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորթոն Մաքքոյը եղել է ինժեներ ատոմային էլեկտրակայանում, երբ այնտեղ տեղի է ունեցել հզոր ճառագայթման արտահոսք։ Դա փոխել է նրա ԴՆԹ-ն։ Արդյունքում, Նորթոնի որդին՝ Հենրին, արդեն մուտանտ է ծնվում՝ անսովոր մեծ ձեռքերով և ոտքերով։ Բոլորը դպրոցում ծաղրում էին տղային՝ ոչ տիպիկ արտաքինի համար, սակայն Հենրին զարմանալի ունակություններ էր դրսևորում սովորելու մեջ և փայլուն կերպով ընդունվում է համալսարան։ Այնտեղ նրան ճանաչեցին որպես ամենախոստումնալից երիտասարդ գիտնականներից մեկը։ Դրա հետ մեկտեղ Հենրին համալսարանում դառնում է թեթև ատլետիկայի և ամերիկյան ֆուտբոլի կապիտան։ Շուտով նրան հրավիրում են Շնորհալի երիտասարդների համալսարան, հենց այդ ժամանակ էլ Պրոֆեսոր Քսավյերը հավաքում էր առաջին թիմը՝ Իքս մարդիկ անվանումով։ Այստեղ Հենքը հանդիպում է նոր ընկերների և շատ ուժեղացված հետազոտում է մուտացիայի և օրգանիզմների էվոլյուցիայի խնդիրը։ Ինչ-որ պահի Գազանը նույնիսկ աշխատանքի է անցնում «Բրենդ» ընկերությունում, որը զբաղվում է գենետիկ հետազոտություններով, բայց շուտով պարզում է, որ պաշտոնական ընկերության տակ թաքնված է ընդհատակյա լաբորատորիա, նոր տեսակի զենք ստեղծելու համար։ Գազանին հաջողվում է խափանել չարագործի աշխատանքները, բայց դրա համար նա ստիպված իրեն ներարկում է փորձարարական սիճուկ։ Դա Հենքին տալիս է նոր ունակություններ, բայց բառացիորեն նրան վերածում է գազանի՝ նրա վրա մորթի և ճանկեր են աճում։ Այդ ժամանակվանից ի վեր Հենքը ստիպված է լինում պայքարել իր «գազանային բնույթի» և հասարակական նախապաշարմունքների դեմ։ Գիտական շրջանակներում արդեն սովոր էին նրա արտաքին տեսքին, բայց հասարակ մարդկանց դա հաճախ վախեցնում է։

Հենքը ծնվում է շատ մեծ ձեռքերով և ոտքերով։ Սկզբից ծնողները կարծում են, որ դա եղել է ռադիոակտիվ ճառագայթումից հետո, որին ենթարկվել էր նրա հայրը, երբ նա դեռ աշխատում էր գործարանում։ Սակայն, այն բանից հետո, երբ Հենքը բացահայտում է իր անսովոր ունակությունները, պարզ է դառնում, որ նա մուտանտ է և շրջապատը, այդ թվում ծնողները, խուսափում են նրանից։ Չդիմանալով մարդկանց կողմից եղած վիրավորանքներին և ձեռք առնելուն՝ Հենքը մեկնում է Նյու Յորք։ Այնտեղ նա առաջին անգամ հեռուստացույցով տեսնում է պահակների հաշվեհարդարը մուտանտների նկատմամբ Լոս Անջելեսում։ Այդ պահից ի վեր Հենքը հասկանում է, որ որպես մուտանտ նա տեղ չունի աշխարհում, որոնք վախենում և ատում են իր նմաններին։ Բախտի բերմամբ, Նյու Յորքի բարերից մեկում Հենքը հանդիպում է Ջին Գրեյին, որն առաջարկում է նրան միանալ Չարլզ Քսավյեին և նրա Իքս մարդկանց թիմին։ Դառնալով Քսավյեր համալսարանի ուսանող, Հենքը նոր անուն է ստանում՝ Գազան և իրական ընկերներ է ձեռք բերում, որոնց մասին երազում էր դեռ մանկուց։ Չնայած նրա կոպիտ տեսքին՝ Գազանը ունի շատ բարձր ինտելեկտ։ Այդ իսկ պատճառով նա ավելի արագ է սովորում տիրապետել իր ուժերին, քան Համալսարանի այլ նորեկները՝ Փոթորիկը և Հսկան։ Բացի այդ նա հիասքանչ գիտելիքներ է ցուցաբերում տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում, որը նրան դարձնում է Իքս մարդկանց անփոխարինելի մասնակից[4]։

Հանձնարարություններից մեկի ժամանակ Գազանը փրկում է Բոբի Դրեյքին, երբ նրան փորձում էին սպանել պահակները[5]։ Նախագահի դստերը փրկելու գործողության ժամանակ Հենքը լուրջ վնասվածք է ստանում։ Նրան պետք է բուժեն հակաբիոտիկներով, որոնց պատճառով նրա մազերը կապույտ են դառնում։ «Կատարելագործումից» հետո «X զենք» բազայում, նրա մաշկը ամբողջությամբ կապույտ է դառնում և հայտնվում է գերհոտառություն և այլ գազանային ունակություններ[6]։

Ուժեր և ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր է, որ Գազանի մուտացիան գենետիկական ատավիզմի արդյունք է[7]։ Սակայն նա նաև ունի անկապտելի բնավորության գծեր, որոնք կարող են բացատրել նրա հանճարեղ մակարդակի ինտելեկտը, չնայած իր կենդանական մարմնակազմությանը[7]։ Նա նաև ունի գերմարդկային ուժ, արագություն և ճարպկություն։ Նա հիասքանչ ձեռնամարտիկ է, որն օգտագործում է ակրոբատիկ մարտի յուրօրինակ ոճը, Պրոֆեսոր Քսավյեից ստացած մարտական պատրաստվածությունը և Կապիտան Ամերիկայի մարզումները։

Կոմիքսներից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գազանը պետք է հայտնվեր «Իքս մարդիկ» ֆիլմում, բայց դիմահարդարման հետ կապված խնդիրների պատճառով նրան որպես բժիշկ փոխարինում է Ջին Գրեյը։ Ջորջ Բուզան, որը հնչյունավորել է նրան պաշտոնական մուլտսերիալում, էպիզոդիկ դերով որպես վարորդ հայտնվում է ֆիլմի սկզբում։
  • Գազանը հայտնվել է «Իքս մարդիկ 2» ֆիլմի վաղ պրոյեկտում, բայց ջնջվել է կերպարների մեծ քանակի պատճառով։ Սակայն նորմալ մարդկային կերպարանքով նա կամեո հայտնվում է և նրա դերը կատարում է Սթիվ Բաչիչը։ Բարում նա երևում է հեռուստառեպորտաժի մեջ որպես մարդկային մուտացիաների հարցերով մասնագետ։ Ջնջված տեսարանում, որտեղ ցերեբրոն տեղադրված է մուտանտների ոչնչացման համար, նրանց մեջ ներկա է նաև Հենքը, որը վնասվել էր մեքենայից, որի արդյունքում նա պատվում է կապույտ մազածածկույթով։
  • «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում նրա դերը կատարել է դերասան Քելսի Գրեմերը։ Գազանը հանդիսանում է Իքս մարդկանց առաջին անդամներից մեկը և այն բանից հետո, երբ ավարտում է համալսարանը, նա զբաղվում է քաղաքականությամբ, դառնալով մուտանտների գործով դեպարտամենտի ղեկավար ԱՄՆ-ի կառավարությունում։ Ցուցադրվում է որպես գիտնական և հարգված քաղաքական գործիչ, որն ունի հսկայական ինտելեկտ և մուտանտների գենետիկայի հասկացողություն։ Գազանը առաջինը կապվում է պրոֆեսոր Քսավյերի հետ և հայտնում է նրան մուտացիայի դեմ գտնված դեղամիջոցի մասին։ Դրանից հետո, երբ դեղամիջոցի օգտագործումը ստիպողաբար է դառնում և առանց Հենքի իմացության, նա հեռանում է իր աշխատանքից և ժամանում է Քսավյերի ամառանոց։ Ալկատրաս կղզում տեղի ունեցած կռվի ժամանակ, Գազանը միանում է Իքս մարդկանց, հագնում է իր հին հագուստը և օգնում է կռվել Մուտանտների եղբայրության հետ։ Վերջում նա Մագնետոյին է ներարկում դեղամիջոցը, որը զրկում է նրան իր ուժերից։ Հետո նա դառնում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Ալտերնատիվ տարբերակում ցուցադրվում է, որ Գազանը որպես դասավանդող մնում է համալսարանում։ Նաև ջնջված է այն տեսարանը, որտեղ Մուտանտների եղբայրության անդամներից մեկը վնասում է նրա վիզը։
  • «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում երիտասարդ Հենք Մաքքոյի դերը կատարել է դերասան Նիկոլաս Հոլթը։ Այստեղ նա սիրահարված է Միստիկին և ի սկզբանե նրա մուտացիան նրան տալիս է միայն ոտքերի կառչուն մատներ և գերմարդկային արագություն, բայց նրա բուժվելու փորձից՝ նրա մարմինը պատվում է կապույտ մորթով։ Ի սկզբանե նա հանդիսանում է Հավոկի ծաղրանքի առարկա, բայց հետո նա սկսում է գնահատել նրան որպես ընկեր։ Ֆիլմում Գազանը՝ «Սև թռչուն» անունով ինքնաթիռի պիլոտը և ստեղծողն է։
  • «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Գազանի դերը նորից կատարել են Նիկոլաս Հոլթը[8], իսկ նոր ապագայի կարճ տեսարանում՝ Քելսի Գրեմերը[9]։ Ըստ ֆիլմի սյուժեի Հենքը ստեղծել է մի սիճուկ, որը վերադարձնում նրան իր նորմալ արտաքին տեսքը, մինչև նրա բարկանալը[10]։ Համաձայն ֆիլմի վիրուսային մարքեթինգի կայքի Հենք Մաքքոյը սպանվել է մուտանտներին ատող մարդկանց կողմից, իր տանը 2015 թվականին[11]։
  • Հոլթը վերադարձել է Գազանի դերին «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[12]։ Երբ Հավոկը դպրոց է բերում իր կրտսեր եղբորը՝ Սքոթին և Հենքը նրա համար ստեղծում է պաշտպանիչ ակնոցներ։ Շուտով հզոր մուտանտը՝ Ապոկալիպսիս անունով առևանգում է Պրոֆեսոր Իքսին, դրանից հետո Հավոկը մահանում է, իսկ Գազանին Մոյրային, Սնդիկին և Միստիկին առևանգվում է Ուիլյամ Սթրայքերը, բայց նրանց ազատում են Կիկլոպը, Գիշերային օձը և Ջին Գրեյը կողմից։ Քսավյեին փրկելու առաքելության ժամանակ մուտանտների թիմը կռվում է Ապոկալիպսիսի կողմնակիցների հետ, Գազանը կռվում էր Փսայլոկի հետ։ Ակոպալիպսիսի հետ կռվի ժամանակ Գազանը փրկում է նրանից Սնդիկին, Միստիկին և Կիկլոպին։ Վերջում Գազանը՝ Միստիկի հետ սովորեցնում են «Առաջին սերնդի» Իքս մարդկանց (Կիկլոպ, Փյունիկ, Փոթորիկ, Գիշերային օձ և Սնդիկ), վտանգների դեմ մարզման սենյակում։
  • Հոուլթը նորից կատարել է Գազանի դերը կամեո 'Դեդփուլ 2 ֆիլմում[13] Մինչ Դեդփուլը գտնվում է Իքս ամառանոցում և պատմում է այն մասին, թե այն որքան դատարկ է, Գազանը և այլ Իքս մարդիկ կարճ ցուցադրվում են շարժական դռան ետևում, որը Գազանը կամաց փակում է այն Դեդփուլից թաքնվելու հույսով։
  • Հոուլթը կատարել է Գազանի դերը նաև 2019 թվականի Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում[14]։
  • Պլանավորվում էր նկարահանել Գազանի մասին սփին օֆֆ ֆիլմ՝ Հոուլթի մասնակցությամբ, բայց հետո այն չեղարկվել է[15]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազանը հայտնվում է հաջորդ մուլտսերիալներում՝

  • Գազանը խաղային կերպար է հեռախոսային Marvel Future Fight խաղում։
  • Հայտնվում է Lego Marvel Super Heroes-ի սյուժեում և հանդիսանում է խաղային կերպար։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A+X #4,7 (Avengers+X-Men #4,7) (2012)

Քննադատություն և արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Wizard ամսագիրը Գազանին դասել է «Բոլոր ժամանակների կոմիքսների 200 լավագույն կեպարներ» ցանկի 180-րդ հորիզնոկանում[16]։

BusinessWeek ամսագիրը նրան ներառել է «Ամերիկյան կոմիքսների տաս ամենախելացի կերպարներ» ցանկում[17]։

2011 թվականին IGN կայքի վարկածով «Բոլոր ժամանակների կոմիքսների հարյուր լավագույն կերպարներ» ցանկի 58-րդ հորիզոնականում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Peter Sanderson (2003). X-Men: The Ultimate Guide. Marvel. ISBN 0-789-49258-X.
  2. Avengers (vol. 1) #137 (հուլիս, 1975)
  3. Defenders #104 (февраль, 1982)
  4. Ultimate X-men #5
  5. Ultimate X-men #2
  6. Ultimate X-men #10
  7. 7,0 7,1 The Science of the X-Men. I Books/Marvel. 2004 թ․ փետրվար. ISBN 978-0-7434-8725-2. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  8. Singer, Bryan (2012 թ․ նոյեմբերի 27). «I'd like to officially welcome back James McAvoy, Jennifer Lawrence, Michael Fassbender, & Nicholas Hoult to #XMEN for #DaysOfFuturePast». Twitter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  9. «Kelsey Grammer shoots Beast cameo for X-Men: Days of Future Past». Showbiz Spy. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  10. Adams, Jason. «Set Visit: X-Men: Days of Future Past - Part Two». Joblo. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  11. 2015 Death of Hank McCoy
  12. «'X-Men: Apocalypse': Who will return? What new mutants may appear? Scoop on the next X-Men film -- Exclusive». Entertainment Weekly. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  13. Davis, Brandon (2018 թ․ մայիսի 18). «Simon Kinberg Directed That Hilarious 'Deadpool 2' Scene». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  14. https://deadline.com/2017/06/x-men-dark-phoenix-jennifer-lawrence-michael-fassbender-james-mcavoy-simon-kinberg-1202113290/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Couch, Aaron (2019 թ․ հունիսի 14). «Longtime 'X-Men' Editor Shares His Abandoned 'Beast' Script». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  16. Wizard’s top 200 comic book characters Արխիվացված 2011-06-08 Wayback Machine HeroChat Forum, 01.05.2008(անգլ.)
  17. The Smartest Superheroes Արխիվացված 2012-01-11 Wayback Machine www.businessweek.com, 2006(անգլ.)
  18. «Beast is number 58». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազան (Marvel Comics)» հոդվածին։