Գազալե Ալիզադե
Գազալե Ալիզադե պարսկերեն՝ غزاله علیزاده | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1949 |
Ծննդավայր | Մաշհադ, Իրան |
Մահացել է | մայիսի 12, 1996 (47 տարեկան) |
Մահվան վայր | Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան |
Գերեզման | Imamzadeh Taher (Karaj) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և վիպասան |
Ամուսին | Bijan Elahi? |
![]() |
Գազալե Ալիզադե (պարսկերեն՝ غزاله علیزاده, (փետրվարի 15, 1949, Մաշհադ, Իրան - մայիսի 12, 1996, Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան))[1], իրանցի գրող և բանաստեղծ։ Գազալե Ալիզադեի մայրը նույնպես եղել է գրող և բանաստեղծ։ Նա երկու անգամ է ամուսնացել. ամուսնու` Բիջան Էլահիի հետ ունեցել են դուստր` Սալմա անունով։ Նա նաև որդեգրել է երկու աղջիկների, որոնք վերապրել են 1961 թվականին Քազվինի երկրաշարժը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազալե Ալիզադեն դպրոցում խելացի, աշխույժ և ինտրովերտ երեխա էր։ Հումանիտար գիտությունների դիպլոմ է ստացել Մահաստիի ավագ դպրոցում և, միևնույն ժամանակ բուսակեր է դարձել։ Նա քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի համալսարանում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի համալսարանում փիլիսոփայություն և կինո սովորելու։ Նա ի սկզբանե մեկնել էր Փարիզ` պաշտպանելու իր թեկնածուականը Իրավագիտության ոլորտում, բայց փոխել է իր մասնագիտությունը` սկսելով իշկարիզմ ուսումնասիրել և ցանկանում էր դիսերտացիոն աշխատանք գրել Ռումիի մասին, սակայն կիսատ է թողել այն հոր հանկարծակի մահվան պատճառով։
Նա սկսել է իր գրական կարիերան Մեշհեդում պատմվածքներ գրելով։ Ալիզադեի ամենահայտնի աշխատանքը «Էդրիսիսի տունը» վեպն է (պարսկերեն՝ خانه ادریسیها): Նրա պատմվածքներից են «Խաչմերուկ», «Ամառվանից հետո» և «Կարճ ճանապարհորդությունը», և նրա մյուս վեպերից են «Երկու լանդշաֆտները» և «Թեհրանի գիշերները»։ Ալիզադեի աշխատանքներից մի քանիսն անգլերեն են թարգմանվել Ռոզա Ջամալիի կողմից։
Քաղցկեղով տառապելով` նա երկու անգամ ինքնասպանության փորձ է արել։ Ի վերջո, նա ինքնասպան է եղել 1996 թվականի մայիսին` կախվելով ծառից։ Նրա մարմինը թաղվել է Էմամզադեհ Թահեր գերեզմանատանը։
Նրա կյանքի մասին նկարահանվել է «Գազալե Ալիզադեի դատավարությունը» վավերագրական ֆիլմը[3][4][5]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկու տեսարան
- Էդրիսիսի տունը (երկու հատոր)
- Թեհրանի գիշերը
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամառվանից հետո
- Կարճ ճամփորդություն
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունաստան
- Տան երազն ու կործանված մղձավանջը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-21-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ electricpulp.com։ «ALIZADEH, Ghazaleh – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org
- ↑ رادیو زمانه
- ↑ خبرگزاری کتاب ایران
- ↑ Nikoonazar Karim (1998)։ Heaven can wait։ Kargozaran newspaper։ էջ 5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- نشریه الکترونیکی سه پنج (صدای مستقل ادبیات ایران)انتشار صدای غزاله علیزاده Archived 2014-08-19 at the Wayback Machine.
- دانشجویان «محاکات غزاله علیزاده» و «نقلگرد آفرید» را میبینند Archived 2009-07-26 at the Wayback Machine.
- فیلم زندگی «غزاله علیزاده»اردیبهشت ماه آماده نمایش میشود. خبرگزاری کتاب ایران
- مستند "غزاله علیزاده" کلید میخورد Archived 2009-12-20 at the Wayback Machine.
- نگاهی کوتاه به رمان شبهای تهران. سایت آفتاب Archived 2009-11-26 at the Wayback Machine.
- «"محاکات غزاله علیزاده" اجازه حضور نیافت»
- فیلم زندگی "غزاله علیزاده"اردیبهشت آماده نمایش میشود. روزنامه آفتاب یزد
- نافه، ویژه غزاله علیزاده Archived 2009-07-25 at the Wayback Machine.
- به یاد غزاله علیزاده، در سایه روشن کلام
- ّFarokhzad Pooran (2002)։ Yesterday till today։ Tehran: Ghatreh publication։ էջ 565։ ISBN 964-341-116-8
|