Գագիկ Սուքիասյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 9-ին, Ձորագյուղ (ՀայաստանիԳեղարքունիքի մարզ) գյուղում։ 1981 թավկանին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1987-1990 թվականներին սովորել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի (հետագայում՝ համալսարան) ասպիրանտուրայում, 1994-1997 թվականներին՝ դոկտորանտուրայում։ 1991 թվականից դասավանդում է ՀՊՄՀ-ում, որտեղ 1999-2014 թվականներին եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչը[1]։ 1991 թվականին Մոսկվայում ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան («Հայագիտական մատենագիտություն. պատմություն, ժամանակակից վիճակը և զարգացման հեռանկարները»), 1997 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան («Մատենագիտության պատմությունը Հայաստանում և հայկական սփյուռքում (5-20-րդ դարեր)»)։ 2016 թվականին մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունների բարձրացման դասընթացներին։ Անդամակցում է Եվրասիայի գրադարանային ասամբլեային (1993) և Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Հրատարակվել են նրա «Ուսումնական ծրագրեր և հանձնարարելի մատենագիտություն» (2005), «Մատենադարան։ Մատենագիտական հանրագիտարան» (2007 թվական, ռուսերեն), «Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ» (2009), «Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում» (ուսումնամեթոդական ձեռնարկ, 2011), «Հայաստանի և հայ սփյուռքի գրքի պատմություն» (2012 թվական, ռուսերեն), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (2012), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (մենագրություն, 2013), «Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ։ Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» (2014) աշխատությունները։
Գագիկ Սուքիասյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուների[2]։
Աշխատությունները վերաբերում են մատենագիտության, գրադարանագիտության, գրքագիտության, թանգարանագիտության, հուշարձանների պահպանության, աղբյուրագիտության, փաստաթղթագիտության (ՀՊՄՀ-ում ուսուցանվող նոր առարկայի) խնդիրներին[2]։
Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական ԲՈւՀ-երում։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, Էդիթ Պրինտ, 2018[3]։
Գրադարանային-տեղեկատվական կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները։ Հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու[4]։
Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ։ Շուշին՝ հայկական մշակույթի օջախ։ Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի զեկուցումներ։ Շուշի։ Կաճառ, 2014, էջ 15-24։
Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն (Մենագրություն, Երևան, 2013։
Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն։ Գիտամեթոդական և ոսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012[5]։
Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2011։
Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ։ Դասագիրք, Երևան, 2009։
Ուսումնական ծրագրեր և հանձնարարելի մատենագիտություն (05.27- Գրադարանագիտություն և մատենագիտություն, 0528-Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն), Երևան, 2005։
Матенадаран // Библиотечная энциклопедиа. -М., 2007.- С. 605-606.
История книги в Армении и армянской диаспоре // Библиотечной ассамблеи Евразии.-М., 2012.- № 3. С. 35-36.
↑ 2,02,1«Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 512։