Գաբրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գաբրոներից)
Գաբրոյի նմուշ

Գաբրո (իտալ.՝ gabbro), հիմնային մագմայական ապար՝ կազմված հիմնականում պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, հոռնբլենդ, հազվադեպ՝ քվարց, օրթոկլազ միներալներից։ Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ սև կամ մուգ կանաչ։ ՀՀ-ում տարածված են ձիթակնային (Սվարանց գյուղ), անորտիտային (Շորժա, Սոթք գյուղեր), բիոտիտային (Մեղրու լեռնաշղթա), տիտանամագնետիտային (Արամազդ լեռ) տեսակները և զանգվածային (Սևանի ավազան), գնդային (Աղստև գետի վերնագավառ, Մեղրու լեռնաշղթա) ու շերտավոր (Ջիլ-Խաչ) կառուցվածքային տարբերակները։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Գաբրո անունն առաջացել է Գաբրո վայրի անունից, որը գտնվում է Իտալիայի Լիվոռնո քաղաքից հարավ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրո» հոդվածին։