Jump to content

Գաբրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրոյի նմուշ

Գաբրո (իտալ.՝ gabbro), հիմնային մագմայական ապար՝ կազմված հիմնականում պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, հոռնբլենդ, հազվադեպ՝ քվարց, օրթոկլազ միներալներից։ Կառուցվածքը բյուրեղային է, գույնը՝ սև կամ մուգ կանաչ։ Հայաստանում տարածված են ձիթակնային (Սվարանց գյուղ), անորտիտային (Շորժա, Սոթք գյուղեր), բիոտիտային (Մեղրու լեռնաշղթա), տիտանամագնետիտային (Արամազդ լեռ) տեսակները և զանգվածային (Սևանի ավազան), գնդային (Աղստև գետի վերնագավառ, Մեղրու լեռնաշղթա) ու շերտավոր (Ջիլ-Խաչ) կառուցվածքային տարբերակները։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Գաբրո անունն առաջացել է Գաբրո վայրի անունից, որը գտնվում է Իտալիայի Լիվոռնո քաղաքից հարավ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրո» հոդվածին։