Գաբրիլե Մուչինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիլե Մուչինո
Gabriele Muccino.jpeg
Ծննդյան թիվ՝մայիսի 20, 1967(1967-05-20)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0610831

Գաբրիելե Մուչինո (անգլ.՝ Gabriele Muccino, մայիսի 20, 1967(1967-05-20)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Կարիերան սկսել է՝ ստեղծելով կարճամետրաժ ֆիլմեր, որոնք հեռարձակվել են միայն իտալական հեռուստատեսության եթերում։ Դերասան Սիլվիո Մուչինոյի ավագ եղբայրն է, որը հաճախ նկարահանվել է նրա ֆիլմերում։ Մուչինոն 10 ֆիլմերի ռեժիսոր է և լավագույնս հայտնի է իր առաջին ամերիկյան «Երջանկության հետևից» ֆիլմով, որի գլխավոր դերում խաղացել է Ուիլ Սմիթը։ Ռեժիսորը առաջադրվել և արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 2001 թվականին «Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ լավագույն ռեժիսորի համար» մրցանակին՝ «Վերջին համբույրը» ֆիլմի համար։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հռոմում։ Ուսումը սկսել է Հռոմի հեղինակավոր Սապիենցա համալսարանում, Իտալական գրականություն բաժնում, բայց թողել է համալսարանը՝ սկսելով ռեժիսորի կարիերան[2]։ Մուչինոն հաջողության է հասել այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «One Last Kiss» և «Remember Me, My Love» ֆիլմերը։ Նրա առաջին փորձը նկարահանման հրապարակում եղել է՝ որպես ռեժիսորի կամավոր օգնական։ Դա խորացրել է նրա հետաքրքրությունը ֆիլմարտադրության նկատմամբ, և նա անդամագրվել է Հռոմի Փորձարարական Կինոմատոգրաֆիայի Ինստիտուտի ռեժիսորական ծրագրում։ Այնտեղ Մուչինոն ստեղծել է մի քանի կարճապետրաժ ֆիլմեր, որոնք հեռարձակվել են իտալական հեռուստատեսությամբ։ Այնուհետև սկսել է նկարահանել մի շարք վավերագրական ֆիլմեր։ Այդ ձեռքբերումներից հետո Մուչինոյին հնարավորություն տրվեց նկարահանել «Անհանդուրժողություն» իտալական ֆիլմի մի հատվածը (1996)[3]։ Հաջորդ ֆիլմը, որ նա նկարահանել է «Come te nessumo mai»-ն է (Բայց ընդմիշտ մտքումս ես), գլխավոր դերում խաղացել է նրա երիտասարդ եղբայր Սիլվիոն։ Մուչինոյի երրորդ առանձնահատուկ ֆիլմը «The Last Kiss»-ն է (Վերջին համբույր), նկարահանել է 2001 թվականին, որը նրան արժանացրել է միջազգային ճանաչման։ Ֆիլմի հաջողությունը հանգեցրել է նրան, որ Մուչինոն ստորագրի «երկու-նկար» պայմանագիր Միրամաքսի հետ։ Նրան ավելի մեծ հաջողություն է բերել 2003 թվականին նկարահանված «Remember Me, My Love» (Հիշիր ինձ, իմ սեր) ֆիլմը.[4]։

Ներկայումս Մուչինոն զբաղվում է հոլիվուդյան ֆիլմերի ռեժիսուրայով։ Նրա «The Last Kiss» ֆիլմը 2002 թվականին Սանդես կինոփառատոնում հաղթում է «Համաշխարհային կինոյի հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որով նա հայտնվում է ամերիկյան ֆիլմարտադրության ուշադրության կենտրոնում։ Որպես «Երջանկության հետևից» ֆիլմի ռեժիսոր, Մուչինոն ընտրվել է Ուիլ Սմիթի կողմից։ Հետագայում իր տված հարցազրույցում նա ասել է․ «Ուիլը ստիպված է եղել պաշտպանել ինձ, որպես ընտրություն, ստուդիայում, ես հազիվ էի կարողանում խոսել անգլերեն և արտահայտել իմ տեսլականը։ Ես ինձ պաշտպանված էի զգում և կարողացա արտահայտել իմ գաղափարները նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք բոլորի կողմից ընդունված չէին։ Իմ և իմ գաղափարների նկատմամբ հարգանքը ես գտա Ուիլի շնորհիվ»։ Մուչինոն ավելի ուշ նկարահանել է Սմիթի «Յոթ կյանք» ֆիլմը։ «Playing for Keeps» ֆիլմը նրա հաջորդ գլխավոր աշխատանքն էր, որի դերերում նկարահանվել են հանրաճանաչ դերասաններ Ջերարդ Բաթլերը, Դենիս Քուեյդն ու Ումա Թուրմանը[5]։ Մուչինոյի հաջորդ ֆիլմը «Fathers and Daughters»ն է, դերերում՝ Ամանդա Սեյֆրիդը, Ռասսել Քրոուն և Աարոն Փոլը։

«Summertime»-ը նրա ամենավերջին ֆիլմն է։ Այն պատմություն է երկու իտալացի դեռահասների մասին, որոնք ամռան ընթացքում ճանապարհորդում են Նահանգներ առաջին անգամ։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուչինոն արժանացել է մի շարք մրցանակների։ Առաջինը ստացել է «Ecco fatto» ֆիլմի համար 1998 թվականին Երիտասարդական կինոյի Թուրինի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ 1999 թվականին «Come te nessuno mai» ֆիլմն արժանացել է մի քանի մրցանակների, ներառյալ՝ «Silver Iris» մրցանակը Բրյուսելի միջազգային կինոփառատոնում՝ լավագույն ֆիլմի համար, «Ոսկե ամրոց» մրցանակը՝ Երիտասարդական կինոյի Կաստելինարիա միջազգային կինոփառատոնում, և «OCIC մրցանակը»՝ Անկախ կինոյի Բուենոս Այրես միջազգային կինոփառատոնում։ «Վերջին համբույրը» ֆիլմով Մուչչինոն հաղթել է «Դավիդ դի Դոնատելլոյի» մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։ Այս ֆիլմը 2002 թվականին Սանդենս կինոփառատոնում արժանացել է «Հանդիասատեսի մրցանակի», որը Մուչինոյին ճանաչում բերեց Միացյալ Նահանգներում[.[6]։ «Remember Me, My Love» ֆիլմը ստացել է երեք «Nastro d'Argento» մրցանակ, որոնք համարժեք են իտալական Օսկարի[7]։ Այս ֆիլմը հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում Դոնատելլոյի մրցանակաբաշխությունում 2003 թվականին[8]։

  • Երիտասարդական կինոյի Թուրինի միջազգային կինոփառատոն՝ «Լավագույն ֆիլմ» (1998)
  • Բրյուսելի միջազգային կինոփառատոն՝ «Լավագույն ֆիլմ» (1999)
  • Երիտասարդական կինոյի Կաստելինարիայի միջազգային կինոփառատոն՝ «Ոսկե Ամրոց» (1999)
  • Անկախ Կինոյի Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոն՝ «OCIC» մրցանակ (1999)
  • «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար», «Վերջին համբույրը» (2001)
  • Սանդենս կինոփառատոն՝ Հանդիսատեսի մրցանակ, «The Last Kiss» (2002)
  • «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ՝ առաջադրվել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» «Remember Me» (2003) ֆիլմի համար
  • Շանհայի կինոփառատոն՝ «Kiss Me Again» (2010) ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138226318 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://biografieonline.it/biografia.htm?BioID=1672&biografia=Silvio+Muccino
  3. «Gabriele Muccino Biography»։ Tribute.ca։ Tribute Publishing Inc.։ Վերցված է November 2, 2015 
  4. «Gabriele Muccino Biography»։ Tribute.ca։ Tribute Publishing Inc.։ Վերցված է November 2, 2015 
  5. «Gabriele Muccino Biography»։ Tribute.ca։ Tribute Publishing Inc.։ Վերցված է November 2, 2015 
  6. «Gabriele Muccino Biography»։ Tribute.ca։ Tribute Publishing Inc.։ Վերցված է November 2, 2015 
  7. Nicosa Andrea։ «A New Generation in Italian Cinema: The Muccino Brothers»։ LifeinItaly.com։ Վերցված է November 2, 2014 
  8. «Gabriele Muccino Biography»։ Tribute.ca։ Tribute Publishing Inc.։ Վերցված է November 2, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]