Գաբրիել Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Միքայելյան
արմտ. հայ.՝ Գաբրիէլ Միքայէլեան
Ծնվել է1885[1]
Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմայիսի 26, 1935(1935-05-26)[1]
Հալեպ, Սիրիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Ազգությունհայ
Մասնագիտությունարևելագետ, բանասեր և պատմաբան
Հաստատություն(ներ)Catholic University of Applied Sciences Freiburg?[1] և Aleppo College?
ԱնդամակցությունՀայաստանի օգնության կոմիտե[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն, թուրքերեն[1], արաբերեն[1], իտալերեն[1] և ֆրանսերեն[1]

Գաբրիել Գաբրիելի Միքայելյան (1885[1], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 26, 1935(1935-05-26)[1], Հալեպ, Սիրիա[1]), հայ արևելագետ, բանասեր, պատմաբան։ Պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Այնթապի Թերա Սանտա, Ջենովայի աստվածաբանական կոլեջներում, ձեռնադրվել կաթոլիկ քահանա։ Տիրապետել է թուրքերենին, արաբերենին, իտալերենին, ֆրանսերենին։ Մինչև 1914 թվականը սեմական լեզուներ է դասավանդել Ֆրայբուրգի (Գերմանիա) Ազատ կաթոլիկական համալսարանում։ 1914 թվականին, հակառակ Հռոմի պապի կարգադրության, թողել է մանկավարժական գործունեությունը, հրաժարվել կաթոլիկությունից և ձեռնամուխ եղել Մեծ եղեռնից փրկված հայերի համար օգնություն կազմակերպելու գործին։ Եվրոպական մայրաքաղաքներում հիմնել է օգնության կոմիտեներ, աջակցել Պողոս Նուբարի դիվանագիտական գործունեությանը։ 1929 թվականից պատմություն է դասավանդել Հալեպի ամերիկյան կոլեջում, միաժամանակ զբաղվել հիերոգլիֆային (նախախեթական, խեթական) արձանագրությունների վերծանումով, որը լայն ճանաչում է գտել գիտական աշխարհում։ Գրել է արաբերենի պատմության շրջանաբաժանմանը նվիրված աշխատություն, սահմանել չերքեզերենի քերականական և ուղղագրական կանոններ, զբաղվել հայոց պատմության հարցերով։ Եղել է ՀՕԿ-ի Հալեպի բաժանմունքի նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624