Գաբրիել Արևյան
Գաբրիել Արևյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Գաբրիել Խաչատուրի Ալավերդյան[1][2] |
Ծնվել է | մայիսի 29, 1914[1][2] |
Ծննդավայր | Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 11, 1968[1][2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1940)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Բանվոր[1] |
Գաբրիել Արևյան Վիքիդարանում |
Գաբրիել Արևյան (Գաբրիել Խաչատուրի Ալավերդյան, մայիսի 29, 1914[1][2], Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 11, 1968[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Գորիսի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Քարահունջ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Ղափանի (այժմ՝ Կապան) «Պղնձի համար» (1938-1945 և 1964-1956) և Լենինականի «Բանվոր» (1951-1953) թերթերի խմբագիր։ 1956-1968 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ Մահացել է Երևանում[3]։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Բացի իր Գաբրիել Արևյան գրական անունից՝ օգտագործել է հետևյալ ծածկանունները՝ Ա., Ա. Գ., Գաբրիել Արևելցի, Գ., Թղթակից[4]։
Գ. Արևյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոնումներ գետնի տակ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1949, 202 էջ։
- Ուրալյան տպավորություններ, Երևան, Հայպետհրատ, 1951, 62 էջ։
- Ցորենաբլուր (ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1958, 48 էջ։
- Կթվորուհի Աղավնին (ակնարկ Նոր Կողբ գյուղի կթվորուհի Աղավնի Կարապետյանի մասին), Հայպետհրատ, 1958, 28 էջ։
- Հանքաշխարհ, Երևան, Հայպետհրատ, 1959, 96 էջ։
- Հարուստ երակ (վիպակ Զանգեզուրի հանքաշխարհի մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 96 էջ։
- Վազի և հողի վարպետը (ակնարկ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության բրիգադավար Սողոմոն Սարգսյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 40 էջ։
- Հարուստ հեկտարի էնտուզիաստները, Երևան, Հայպետհրատ, 1960, 52 էջ։
- Լենինականի տեքստիլ կոմբինատում, Երևան, Հայպետհրատ, 1961, 48 էջ։
- Լավագույն կյանքի համար (ակնարկ Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղի կոլտնտեսության նախագահ Սուրեն Խաչատրյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 40 էջ։
- Ես էլ մի հետախույզ, Երևան, Հայպեըհրատ, 1963, 156 էջ։
- Ժրաջան հովիվը (Բասարգեչարի շրջանի Ազիզլու գյուղի կոլտնտեսության հովիվ Բահման Նաջաֆովի մասին), Երևան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, 1963, 8 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում տեղ է գտել նաև Գ. Արևյանի մի պատմվածքը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
- Ասք ժամանակի, Երևան, «Հայաստան» 1968, 304 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել նաև Գ. Արևյանի «Որ անթացուպ պետք չգա» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնգամյակի հերոսը։ «Գրական թերթ», 1948, № 1:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 45.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 59
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 551։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 45)։ ![]() |
- Մայիսի 29 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Քարահունջ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Մարտի 11 մահեր
- 1968 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ