Բրունո Կրեմեր
Բրունո Կրեմեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն-Մանդե |
Մահացել է | օգոստոսի 7, 2010[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Կրթություն | Հատեմեր և Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Ստեֆան Կրեմեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Բրունո (Բրյունո) Ժան Մարի Կրեմեր (ֆր.՝ Bruno Jean Marie Crémer, հոկտեմբերի 6, 1929[1][2][3][…], Սեն-Մանդե - օգոստոսի 7, 2010[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Սեն-Մանդե քաղաքում։ Մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս 1991 թվականին մեկնարկած և 2005 թվականին ավարտված հեռուստասերիալում խաղացած կոմիսար Մեգրեի դերի համար։ Կրեմերը ընտրել է դերասանի մասնագիտությունը 12 տարեկան հասակից։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա մեկնել է Փարիզը նվաճելու՝ Բրունոն հույս ուներ դերասան դառնալու իր երազանքն այնտեղ իրականություն դարձնել։ Նա միշտ վստահ էր, որ կարող է այդ ասպարեզում հաջողությամբ ներկայանալ, մայրը միշտ աջակցում էր որդու նկրտումները։ Բրունոն ավարտել է Փարիզի Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիան և երկար ժամանակ աշխատել է թատրոնում։ Դերասանը նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, աշխատել է Ֆրանսուա Օզոնի, Լուկինո Վիսկոնտիի, Կլոդ Լելուշի և այլ հայտնի ռեժիսորների հետ։ Նրան մեծ ճանաչում են բերել Շեքսպիրի «Պերիկլես», Օսկար Ուայլդի «Իդեալական տղամարդ» և Ժաննա Անույի «Խեղճ Բիտո» և «Բեկետ կամ Աստծո Փառքը» թատերական բեմադրությունները։
Դերասանի առաջին ֆիլմն է 1952 թվականին նկարահանված «Երկար ատամներ» ֆիլմը։ 1957 թվականին Կրեմերը Ալեն Դելոնի հետ համատեղ նկարահանվել է «Ուղարկեք կնոջը այնտեղ, որտեղ Սատանան կձախողվի» ('Send a Woman When the Devil Fails'. հայտնի է նաև, որպես When a Woman Meddles կամ When the Woman Gets Confused)։ Մնացած դերերի հետ համեմատ Կրեմերի ավելի հաջող բեմական դերերից հարկ է նշել 1959 թվականին համաշխարհային մակարդակով ցուցադրված Ժաննա Անույի «Բեկետ» բեմադրության Թոմաս Բեկետի դերը։
Կրեմերի լավագույն դերերի շարքում նշվում են «Գողություն Փարիզում», «Մասնավոր խուզարկու», «Արդյո՞ք այրվում է Փարիզը» և «Ավազի տակ» ֆիլմերում կատարած նրա դերերը։
1984 թվականին Կրեմերը ամուսնանում է։ Նա և նրա հարսնացու Շանտալը ունեն երկու աղջիկ։ Կրեմերը ամուսնանում է երկրորդ անգամ, և այդ ամուսնությունը Կրեմերին պարգևում է ևս մեկ երեխա՝ որդի Ստեֆանին։ Հայտնի է, որ Ստեֆանը գրող է դարձել։
Ամենամեծ հայտնությունը Կրեմերին բերել է Ժորժ Սիմենոնի բազմաթիվ վեպերի հերոս՝ ոստիկանական կոմիսար Մեգրեի դերը։ Ֆրանսիական հեռուստատեսությունը ցուցադրել է Մեգրեի հետաքննությունների մասին պատմող ֆիլմերը 1991 թվականից 2005 թվականը։ Ընդհանուր հաշվարկով Կրեմերը նկարահանվել է այդ հեռուստատեսային սերիալի 54 սերիաներում։ Սերիալը համարվում է Ժորժ Սիմենոնի վեպերի ամենահաջող էկրանավորումը։ «Սպրուտ» իտալական սերիալում Բրունո Կրեմերը սերիալի 4-րդ, 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում կատարել է մաֆիոզ Անտոնիո Էսպինոսիի դերը։
1967 թվականին «Օտարը» ֆիլմում կատարած դերի համար Բրունոն արժանանում է «Ոսկե Բուիյարդ» մրցանակին։
2000 թվականին Կրեմերը հրապարակում է իր ինքնակենսագրական «Un certain jeune homme» աշխատանքը։
Մահացել է 2010 թվականի օգոստոսի 7-ին[5], կյանքի վերջին տարիների տառապել է լեզվի քաղցկեղով[6]։ Նախագահ Նիկոլա Սարկոզին անվանել է դերասանին «ֆրանսիական կինոյի ամենահայտնի և պայածար դերակատարը», փոխ-նախագահ Ֆրանսուա Ֆիյիոն նշել է, որ «բազմաթիվ տաղանդներ ունեցող» Կրեմերը, աշխատանքի ժամանակ ինքն իր նկատմամբ եղել է ծայրաստիճան պահանջկոտ, իսկ մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանն ասել է, որ երկիրը «կորցրել է հայտնի դերասանի»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկար ատամներ» (1952)
- «Երբ որ խառնվում է կինը» («Quand la femme s’en mele») (1957)
- «317-րդ դասակ» - ադյուտանտ Վիլդորֆ (1965)
- «Մարկո Պոլոյի հեքիաթային արկածները» («Le Meravigliose Avventure di Marco Polo») (1965)
- «Նպատակ՝ 500 միլիոն» (1966) - կապիտան Ժան Ռեյֆո
- «Արդյո՞ք այրվում է Փարիզը» (1966) - Գնդապետ Ռոլ Տանգի
- «Մեկ մարդով ավելի» («Un homme trop») (1967); Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Կոստա Հավրաս
- «Օտարը» (1967) - Պրիեստ
- «Եթե ես լինեի լրտես» («Si j’etais un espion») (1967); ռեժիսոր՝ Բերտրան Բլիե
- «Ավազակախումբը Բոննոյից» («La bande a Bonnot») (1968) Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր։ Ֆիլիպ Ֆուրաստե
- «Երկնագույն „Գոլուազներ“» («Les gauloises bleues»); ռեժիսոր՝ Միշել Կրունո (1968)
- «Մարդասպանը կոնֆետներ է սիրում» («Le tueur aime les bonbons») (1968)
- «Ավազակախումբ Բոննո» (1969) - Ժյուլ Բրունո
- «Կանգնիր անկման ժամանակ» («Cran d’arret») (1969) Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Իվ բուասե
- «Հաջողություն, Բարբարա» («Bye bye, Barbara»); ռեժիսոր՝ Միշել Դևիլ (1969)
- «Ժամանակն է մեռնելու» («Le temps de mourir»); ռեժիսոր՝ Անդրե Ֆարվագի (1969)
- «Ժպիտի համար» («Pour un sourire»); ռեժիսոր՝ Ֆրանսուա Դյուպոն (1970) - Միդի
- «Բիրիբի» («Biribi»)); Ֆրանսիա - Թունիս, ռեժիսոր՝ Դանիել Մուսման (1971)
- «Գողություն Փարիզում» (1972) - Բորդե
- «Առանց արդյունքը որոշելու» («Sans sommation»); Ֆրանսիա - Գերմանիա - Իտալիա, ռեժիսոր՝ Բրունո Գանտիլոն (1973)
- «Մեծ արջի սիրեկանը» («L’amante dell’Orsa Maggiore»); Իտալիա - Ֆրանսիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Վալենտոնի Օսինի (1973)
- «Պաշտպան» («Le Protecteur»); Ֆրանսիա - Испания, ռեժիսոր՝ Ռոժե Անեն (1974)
- «Ենթադրություն» («The Suspects»); Ֆրանսիա - Իտալիա, ռեժիսոր՝ Միշել Վին (1974)
- «Խոլորձի մարմինը» («La chair de l’orchidee»); Ֆրանսիա - Իտալիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Պատրիս Շերո (1975)
- «Բարիներ և չարեր» («Les bons et les mechants»); ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ (1975)
- «Հատուկ բաժանմունք» («Section speciale»); Ֆրանսիա - Իտալիա - Գերմանիա, ռեժիսոր՝ Կոստա Հավրաս (1975)
- «Որսորդ» («L’alpaguer», սովետական վաճառաշուկայում - «Մասնավոր խուզարկու») (1976) - Յաստրեբ
- «Կախարդ» /Sorcerer (1977)
- «Յուրաքանչյուրը ունի իր հնարավորությունը» / Une histoire simple (1978) - Ժորժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #137915233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Умер исполнитель роли комиссара Мегрэ». Lenta.ru. 9 августа 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Умер актёр Бруно Кремер, самый любимый французами «комиссар Мегрэ»». Newsru.co.il. 9 августа 2010. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրունո Կրամեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Կարճ կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Կրեմեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Օգոստոսի 7 մահեր
- 2010 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ