Բրունելո Ռոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունելո Ռոնդի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1924(1924-11-26)[1][2]
ԾննդավայրՏիրանո, Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 7, 1989(1989-11-07)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և կինոդերասան
 Brunello Rondi Վիքիպահեստում

Բրունելո Ռոնդի (իտալերեն՝ Brunello Rondi. նոյեմբերի 26, 1924(1924-11-26)[1][2], Տիրանո, Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - նոյեմբերի 7, 1989(1989-11-07)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի սցենարիստ և կինոռեժիսոր, ով առավել հայտնի է Ֆեդերիկո Ֆելինիի հետ հաճախակի սցենարային համագործակցությամբ։

Նրա եղբայրը՝ Ջան Լուիջի Ռոնդին, իտալացի կինոքննադատ էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում հանդես է եկել որպես սցենարիստ և սցենարի խորհրդատու։ Իր կինոկարիերան սկսել է 1947 թվականին «Վերջին սեր» ֆիլմի սցենարով, որի նկարահանմանը մասնակցել է նաև որպես ռեժիսորի օգնական։

Նա աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ինչպես նաև տիտրերում չնշված սցենարիստ Ռոբերտո Ռոսելինիի «Սուրբ Ֆրանցիսկոսի ծաղիկները» (1950) նկարահանելիս, իսկ այդ նույն ռեժիսորի «Եվրոպա 51» (1952) ֆիլմի տիտրերում արդեն նշվել է որպես սցենարիստ։

Սկսելով համագործակցել Ֆեդերիկո Ֆելինիի հետ՝ La Strada (1954) և Nights of Cabiria (1957) ֆիլմերի նկարահանումներին մասնակցել է իբրև գեղարվեստական ղեկավար։ Նրա ամենաարժեքավոր համագործակցությունները եղել են «La Dolce Vita » (1960), «8½» (1963), «Ոգիների Ջուլիետ» (1964), «Նվագախմբի փորձ » (1978) և «Կանանց քաղաք » (1980) ֆիլմերի սցենարները, որոնք բոլորը գրվել են իր և ռեժիսոր Ֆելինիի կողմից։

La Dolce Vita- ի սցենարը գրելիս Ռոնդին օգնել է ստեղծելու Շտայների կերպարը, մի մտավորականի, ով սպանում է իր կնոջն ու երեխաներին[4]։ Որպես Ֆելինիի մտերիմ ու վստահությունը վայելող անձ՝ Ռոնդին վճռորոշ դեր է խաղացել նաև 8½-ի նկարահանման վաղ փուլերում։ 1960 թվականի հոկտեմբերին թվագրված նամակում Ֆելլինին Ռոնդիին ներկայացրել է իր սկզբնական գաղափարները, որոնք հետագայում սցենարի են վերածվել իրենց, ինչպես նաև համահեղինակներ Էննիո Ֆլայանոյի և Տուլիո Պինելիի ջանքերով[5]։

Ռոնդին իր ռեժիսորական դեբյուտը կատարել է 1961 թվականին «Բռնի կյանք» ֆիլմով, որը հիմնված է Պիեր Պաոլո Պազոլինիի վեպի վրա։

Նա մահացել է սրտի կաթվածից Հռոմում 1989 թվականին, 64 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Violent Life / Բռնի կյանք, նկարահանված Պաոլո Հոյշի հետ (1961)
  • Il Demonio (1963)
  • Domani non siamo più qui (1967)
  • Run, Psycho, Run (1968)
  • Le tue mani sul mio corpo (1970)
  • Valeria dentro e fuori (1972)
  • Racconti proibiti... di niente vestiti (1972)
  • Ingrid sulla strada (1973)
  • Tecnica di un amore (1973)
  • Prigione di donne (1974)
  • Smooth Velvet, Raw Silk / Հարթ թավիշ, հում մետաքս (1976)
  • I prosseneti (1976)
  • La vocazione di Suor Teresa (1982)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերջին սերը, ռեժիսոր՝ Լուիջի Կիարինի (1947)
  • «Սուրբ Ֆրանցիսկոսի ծաղիկները» - նշված չէ, ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինի (1950 թ.)
  • Altri tempi, ռեժիսոր՝ Ալեսանդրո Բլասետտի (1952)
  • Եվրոպա '51, ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսելինի (1952)
  • Era notte a Roma, ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսելինի (1960)
  • La Dolce Vita, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի (1960)
  • Boccaccio 70, դրվագ Բժիշկ Անտոնիոյի գայթակղությունը, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի (1962)
  • , ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի (1963)
  • Ոգիների Ջուլիետ, ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի (1965)
  • Amanti, ռեժիսոր՝ Վիտորիո Դե Սիկա (1968)
  • Scacco alla regina, ռեժիսոր՝ Պասկուալե Ֆեստա Կամպանիլե (1969)
  • Ֆելինի Սատիրիկոն, ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի (1969)
  • Le sorelle, ռեժիսոր՝ Ռոբերտո Մալենոտի (1969)
  • Նվագախմբի փորձ, ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի (1978)
  • Կանանց քաղաք, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի (1980)

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tecnica di un amore (1973)

Ռեժիսորի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերջին սերը, ռեժիսոր՝ Լուիջի Կիարինի (1947)
  • Francesco, giullare di Dio - ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսելինի (1950)
  • L'ultimo amante, ռեժիսոր՝ Մարիո Մատտոլի (1955)

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le ore dell'amore, ռեժիսոր՝ Լուչիանո Սալսե (1963)
  • Colpo di stato, ռեժիսոր՝ Լուչիանո Սալսե (1969)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119316935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Alpert, 126
  5. Bondanella, 164

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alberto Pezzotta, Stefania Parigi, Il lungo respiro di Brunello Rondi, Sabinae editions, 2010 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունելո Ռոնդի» հոդվածին։