Բրենուելլ Բրոնտե
Բրենուելլ Բրոնտե անգլ.՝ Patrick Branwell Brontë | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 26, 1817[1][2][3][4][5][6] |
| Ծննդավայր | Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1848[1][2][3][4][5][6] (31 տարեկանում) |
| Վախճանի վայր | Հաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
| Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և գրող |
| Լեզու | անգլերեն[2] |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | դիմապատկեր |
| Branwell Brontë Վիքիպահեստում | |
Պատրիկ Բրենուելլ Բրոնտե[8] (անգլ.՝ Patrick Branwell Bronte, հունիսի 26, 1817[1][2][3][4][5][6], Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 24, 1848[1][2][3][4][5][6], Հաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն, անգլիացի նկարիչ և բանաստեղծ, գրողների Բրոնտե ընտանիքի միակ տղան, գրողներ Շառլոթի, Էմիլիի և Էննի եղբայրը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրենուելլ Բրոնտեն Պատրիկ Բրոնտեի և նրա կնոջ՝ Մարիա Բրենուելլ Բրոնտեի վեց երեխաներից չորրորդն էր և միակ տղան: Ծնվել է Թորնթոնում՝ Բրադֆորդի մոտակայքում (Յորքշիր) և ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Հոերտ, որտեղ նրա հայրը 1821 թվականին ստացել է քահանայի աստիճան:
Բրոնտեի երեխաներից, որոնք ապրեցին մինչև խոր ծերություն, Բրենուելլը ամենատաղանդավորն էր, համենայն դեպս, մանկության և պատանեկության տարիներին նա ավելի հաճախ էր դրսևորում իր տաղանդը: Այն ժամանակ, երբ նրա չորս հարազատ քույրերին ուղարկել էին Քովան-Բրիջ պանսիոնում սովորելու, Բրենուելլին կրթում էր հայրը, որը նրան դասական կրթություն էր տալիս:
Բրենուելլ Բրոնտեն, ինչպես իր քույրերը, մանկուց տարված էր ստեղծագործելով: Պահպանվել են Բրենուելլի և Շառլոտտի կողմից հորինված Անգրիա պետության մասին ընդարձակ պատմության ուրվագրերը (Էմիլին և Էննը այդ ընթացքում հորինել էին սեփական ֆանտաստիկ երկիրը՝ Գոնդալը՝ «մի մեծ կղզի, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի հյուսիսում»):
Պատանեկության տարիներին Բրենուելլ Բրոնտեն Հոերտում սովորում էր դիմանկարչություն. 1838-1839 թվականներին Բրադֆորդում աշխատել է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը ինքնանկար է՝ քույրերի հետ (ավելի ուշ Բրենուելլը ջնջել է սեփական պատկերը):
1840 թվականին Բրոնտեն սկսեց դասավանդել մի հարուստ ընտանիքի տղայի, սակայն կես տարվա աշխատանքից հետո նրան ազատեցին: Այդ տարիներին նա թարգմանում էր Հորացիոսի «Օդաները»: 1841 թվականին նա աշխատանքի է ընդունվում երկաթուղային կայարանում, սակայն մեկ տարի անց նրան մեղադրում են զեղծարարության մեջ (նրա մոտ հայտնաբերվել էր տասնմեկ ֆունտի պակասորդ): Ընտանիքում և կայարանում աշխատելուն զուգահեռ՝ Բրենուելլը հոդվածներ էր գրում յորքշիրյան թերթերի համար՝ ներկայանալով բոլոր հնարավոր մականուններով:
1843 թվականին Բրոնտեն աշխատանքի է ընդունվում՝ որպես հոգևորական Էդմունդ Ռուբինսոնի որդու ուսուցիչ: Այդ աշխատանքը նա ստացել էր քրոջ՝ Էննի շնորհիվ, որը Ռոբինսոնի մեծ աղջիկների դաստիարակչուհին էր: Այս ընտանիքում մնալու ընթացքում նա բուռն կերպով տարվել էր Ռոբինսոնի կնոջով՝ Լիդիայով: Տիկին Ռոբինսոնը անզգույշ էր գտնվել իր սիրեցյալի հետ հարաբերություններում. նրան հաճախակի գումար էր փոխանցել աղախնի միջոցով: 1845 թվականին Ռոբինսոնը բացահայտեց դավաճանությունը և աշխատանքից հեռացրեց Բրենուելլ Բրոնտեին:
Հոերտ վերադառնալուց հետո Բրենուելլն սկսեց չարաշահել ալկոհոլը և ափիոնը (խմել և թմրանյութ ընդունել նա սկսել էր դեռևս պատանեկան տարիքից): Բրենուելլի արարքներն աստիճանաբար սկսեցին դառնալ վտանգավոր և անկանխատեսելի, հաճախակի էին դարձել սպիտակ տենդի նոպաները: Համենայն դեպս, նրա հայրն իրեն հանգիստ էր պահում՝ տեսնելով, թե որդին ինչպես է կործանվում: Այս տարիներին հրատարակչություններն արդեն ընդունում էին Բրենուելլի քույրերի առաջին վեպերը, սակայն Բրենուելլին դա չէր հուզում: Բրենուելլի ալկոհոլային և թմրանյութից կախվածությունը հանգեցրեց առողջական վիճակի թուլացման, ինչից հետո նա վարակվեց թոքախտով: Բրենուելլի ընտանիքը չէր պատկերացնում, որ նա լուրջ հիվանդ է. տեղացի բժիշկը հիվանդությունն ախտորոշեց միայն հիվանդության վերջին փուլում: 1848 թվականի սեպտեմբերի 24-ին Բրենուելլ Բրոնտեն մահացավ[9]: Նույն թվականի դեկտեմբերին թոքախտից մահացավ Բրենուելլի քույրը՝ Էմիլին, իսկ 1849 թվականի մայիսին՝ Էննը:
Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրենուելլ Բրոնտեի և Տիկին Ռոբինսոնի սիրավեպն արտացոլվել է 1967 թվականին նկարահանված «Շրջանավարտը» ֆիլմում, որտեղ, ըստ սյուժեի, Բեն Բրեդդոկ անունով երիտասարդը հրապուրված է Ռոբինսոն ազգանունը կրող հասուն կնոջով:
- Բրենուելլ Բրոնտեն և իր քույրերը Լի Բոլլինգերի «Մարտյան փոթորիկներ» (անգլ.՝ The Gales of March; 1987) պիեսի գլխավոր հերոսներն են:
- Բրիտանացի գրող Դաֆնա Դյումորյեն, երկար տարիներ հետաքրքրվելով Բրենուելլ Բրոնտեի կյանքով և ստեղծագործությամբ՝ 1960 թվականին հրատարակեց նրա վիպագրական կենսագրությունը՝ «Բրենուելլ Բրոնտեի դիվային աշխարհը» (անգլ.՝ The Infernal World of Branwell Bronte): Դյումորյեի կողմից Բրենուելլի կենսագրությունը գրելուն նախորդած, ուղեկցած և հաջորդած իրադարձություններին է նվիրված բրիտանացի ժամանակակից գրող Ջասթին Պիկարդի «Դաֆնա»[10] ստեղծագործությունը, որում Դյումորյեի կողմից Բրենուելլի անձի նկատմամբ տածած հետաքրքրությունը համեմատվում է «գայթակղության» հետ:
- 2009 թվականի հունիսի 1-ին Հոերտում՝ Բրոնտե ընտանիքի թանգարանում, բացվում է «Սեքս, թմրանյութեր և գրականություն. Բրոնտեի դիվային աշխարհը» թեմայով ցուցահանդեսը, որը նվիրված էր Բրոնտե ընտանիքի[11] միակ տղայի ողբերգական կյանքին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118862030 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Patrick Branwell Brontë — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
- ↑ LIBRIS — 2003.
- ↑ «Бренуэлл» и «Бронте» — фамилии матери и отца Патрика. Чтобы отличать Патрика Бронте-младшего от отца, носившего то же имя, его называли Бренуэллом Бронте.
- ↑ Бренуэлл Бронте (сын Марии и Патрика)
- ↑ Пикарди, Жюстин. Дафна = Daphne. — СПб.: ИГ Азбука-классика, 2009. — 364 с. — 12 000 экз. — ISBN 978-5-9985-0231-6.
- ↑ Sex, Drugs and Literature — www.digyorkshire.com
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
