Բրենոս (մ․թ․ա․ 4-րդ դար)
Բրենոս լատին․՝ Brennus | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Ծննդավայր | Գալիա |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | war chief |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Brennus (4th century BC) Վիքիպահեստում |
Բրենոս (լատին․՝ Brennus, մ.թ.ա. 5-րդ դար, Գալիա - անհայտ), սենոնների առաջնորդ։ Մ․թ․ա․ 390 թվականի հուլիսի 18-ին պարտության է մատնել հռոմեացիներին Ալլիայի ճակատամարտում։ Մ․թ․ա․ 387 թվականին մի քանի ամիս շարունակ ղեկավարել է Ցիսալպյան Գալլիայի զորքերի` Հռոմի վրա հարձակումը։ Բրենոսի ղեկավարությամբ տեղի ունեցած Հռոմի գրավումը և կողոպուտը 800 տարվա մեջ միակ դեպքն է եղել, որ Հռոմը գրավվել է ոչ հռոմեական զորքի կողմից, մինչև 410 թվականին վեստգոթերի կողմից Հռոմի գրավումը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենոնները եղել են գալլական ցեղ, որոնք կազմավորվել են ներկայիս Ֆրանսիայի Սեն է Մարն, Լուարե, Յոն տարածաշրջաններում[1] և ընդլայնելով իրենց տարածքները՝ հասել մինչև հյուսիսային Իտալիա։ Մ․թ․ա․ մոտ 400 թվականին սենոնների մի մասն անցել է Ալպերը և այնտեղից վտարելով ումբրիացիներին՝ հաստատվել է Իտալիայի արևելյան ափին՝ Արիմինումից մինչև Անկոնա ընկած տարածքներում։ Նրանք այստեղ հիմնում են սեփական բնակավայրը Սենա Գալլիկան, որն այժմ կոչվում է Սենիգալիա, որն էլ դառնում է նրանց մայրաքաղաքը։
Մ․թ․ա․ 391 թվականին նրանք ներխուժում են Էտրուրիա և պաշարում Կլուզիումը, որն օգնության կոչեր է հղում Հռոմին։ Քվինտոս Ֆաբիոս Ամբուստոսը և իր երկու եղբայրներն ուղարկվում են գալլերի հետ բանակցություններ վարելու։ Օգտվելով այդ առիթից՝ Բրենոսը ուղղվում է դեպի Հռոմ՝ վրեժ լուծելու[2]։
Կա տեսակետ, որ այս պատմությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ գալլերի համար ինչ-որ առիթ հարկավոր չէր Հռոմի վրա հարձակվելու և այն թալանելու համար։ Հնարավոր է՝ այս պատմությունը հորինվել է, որպեսզի Հռոմը ներկայացվի որպես գալլերի դեմ պայքարի գլխավոր հենակետ ամբողջ Իտալիայում[2][3]։
Հռոմի թալանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 390 թվականին հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրել գալլական ցեղերից, որոնց առաջնորդն էր Բրենոսը։ Նրանք մտել են Հռոմ և տակնուվրա արել՝ թալանելով և այրելով քաղաքի մեծ մասը։ Ապա նրանք պաշարել են Կապիտոլիումը, որը Հռոմին շրջապատող 7 բլուրներից մեկն էր և որի ամրոցում դիմադրում էին հռոմեական բանակը, մագիստրոսները և ազնվականները։ Այս պաշարումը ձգձգվել է, սակայն շուտով հանգեցրել է ամրոցում պաշարվածների սովին։ Այս իրավիճակից դուրս գալու համար կոնսուլները որոշեցին Բրեննոսին տալ 327 կգ ոսկի, որպեսզի նա դադարեցնի պաշարումը և հեռանա։ Սակայն, ինչպես վկայում է Տիտոս Լիվիոսը, ոսկին կշռում էին հակառակորդի կեղծ և ավելի ծանր կշռաքարերով։ Երբ կոնսուլները փորձեցին առարկել, Բրեննոսն ի պատասխան նրանց ասել է. «Վայ պարտվածներին» (լատին․՝ Vae victis) և ծանր սուրը դրել կշեռքի վրա[4][5]։
Պարտություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ վեճն այնքան է ձգձգվում, որ հռոմեացի արտաքսված զորավար Կամիլլոսը, որը հասցրել էր Հռոմը ազատագրելու և գալերին Իտալիայից դուրս մղելու համար զորք հավաքել և վերադառնալ Հռոմ, հայտնվում է դարպասների մոտ և չեղյալ հայտարարում կոնսուլների՝ գալլերից ոսկով փրկվելու որոշումը։ Նա իր սուրը հանում է և դնում կշեռքի մյուս նժարին՝ պատասխանելով Բրենոսին․ «Ոչ թե ոսկով, այլ երկաթով, հայրենիքը կազատագրվի՛» (լատին․՝ Non auro, sed ferro, recuperanda est patria)։ Ըստ Պլուտարքոսի՝ հռոմեացիները կարողանում են փողոցային մարտերի միջոցով քաղաքից ամբողջովին դուրս մղել գալլերին, ապա քաղաքից 8 մղոն հեռավարության վրա կանոնավոր ճակատամարտի արդյունքում վերջնականապես ջախջախել նրանց[6]։ Հաղթանակելով Բրենոսի դեմ՝ Կամիլլոսը Հռոմ է վերադառնում, որտեղ նրան ընդունում են որպես Հռոմի երկրորդ հիմնադիր և մեկ այլ Հռոմուլոս[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրենոս (մ․թ․ա․ 4-րդ դար) կատեգորիայում։ |
- ↑ G.J. Caesar, Book 2 Chapter 2
- ↑ 2,0 2,1 Drummond, Andrew (1996), «Fabius Ambustus, Quintus», in Hornblower, Simon; Spawforth, Anthony (eds.), Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-521693-8, OCLC 45857759
- ↑ Duncan, Mike (2016 թ․ դեկտեմբերի 4). Peter D. Campbell (ed.). The History of Rome: The Republic. Herodotus Press. էջ 125. ISBN 978-0-473-36101-3.(չաշխատող հղում)
- ↑ Плутарх. Камилл, 28
- ↑ Тит Ливий. История от основания города, V, 48
- ↑ John S. White, Plutarch's Lives, Biblo and Tannen, New York, 1966, p.124
- ↑ Silius Italicus, Punica, 4
Հիմնական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Livy, Ab Urbe Condita 5.34-49
- Diodorus Siculus, Library 14.113-117
- Plutarch, Camillus 15-30
- Polybius, Histories 2.18
- Dionysius of Halicarnassus, Roman Antiquities 13.6-12