Բրայանա Էվիգան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1986[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Los Angeles Valley College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Բրայանա Բարբարա-Ջեյն Էվիգան (անգլ.՝ Briana Barbara-Jane Evigan, հոկտեմբերի 23, 1986[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պարուհի` առավել հայտնի «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմում խաղացած դերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվիգանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա Պամելա և Գրեգ էվիգանների երրորդ երեխան է[2]։ Եղբայրը՝ Ջեյսոնը, After Midnight Project խմբի երգիչ է, իսկ քույրը՝ Վանեսա Լին, դերասանուհի է։ Բրայանայի ծնողները աշխատում են զվարճությունների ինդուստրիայում։ Հայրը՝ Գրեգ Էվիգանը, պարող է , կոմպոզիտոր, դերասան և երաժիշտ է, իսկ մայրը՝ Պամելա Սերպը, դերասանուհի, մոդել ու պարուհի։ Ծնողները աչալրջորեն հետևում են իրենց կրտսեր դստեր յուրաքանչյուր քայլին։ Բրայանան պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց է։ Դպրոցական տարիներին զբաղվել է պարով հեռուստատեսությունում հայտնի փորձառու մասնագետ և պարուսույց Շեյն Սփարքսի գլխավորությամբ։ Պարել է տարբեր աստղերի համերգներին։ Քեմփնբել Հոլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2004 թվականին, Բրայանան որոշում է ընդունվել Լոս Անջելեսում գտնվող Valley College-ը։ Այնտեղ նա դարձել է Moorish Idol այլընտրանքային փոփ-ռոք խմբի հիմնադիր, որտեղ վոկալիստ էր և նվագում էր ստեղնաշարային գործիքներ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես պրոֆեսիոնալ պարուհի նկարահանվել է Linkin Park-ի, Flo Rida-ի, T-Pain-ի և Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակներում։ «Վախն ինչպես որ կա» հեռուստասերալում, «Ոճային իրեր» և «Something Sweet» ֆիլմերում խաղացել է էպիզոդային դերեր։
2008 թվականին 2006 թվականին «Քայլ առաջ 2. Փողոցներ» պարային-դրամատիկական սիքվել ֆիլմում խաղացել է Էնդի Ուեստի դերը, որը նրան ճանաչում է բերել։ Ֆիլմը նկարահանվել է 2007 թվականի վերջին Բալթիմորում և հեռարձակվել է 2008 թվականի փետրվարի 14-ին։ Ֆիլմը, որը արժանացել է «Rotten Tomatoes»-ի բացասական արձագանքին, ամբողջ աշխարհում վաստակել է 148 424 320 դոլլար։ Էվիգանն ու Ռոբերտ Հոֆմանը 2008 MTV Movie Awards-ին ստացել են մրցանակ «Լավագույն համբույրի» համար։
2009 թվականին նկարահանվել է «Թեմա։ Ես սիրում եմ քեզ» և «Վագրի գերիշխանության տակ» անկախ ֆիլմերում[3]։
Ջեյմս Լաֆերտի և Էդ Վեստվիկի հետ նկարահանվել է «Դոնի Դարկո» և «Ս․ Դարկո» ֆիլմերի սիքվելներում։ Սկզբում ֆիլմը նախատեսված էր կինոթատրոններում ցուցադրելու համար, սակայն հանդիպելով բացասական արձագանքի 2009 թվականի մայիսի 12-ին թողարկվել է միայն DVD տարբերակով։
2009 թվականի ապրիլի 2-ին «Female Star of Tomorrow» անվանակարգում ստացել է «ShoWest» մրցանակը։
Ջեյմի Քինգի և Ալեքսա Վեգայի հետ 2010 թվականին նկարահանվել է 1980 թվականի «Մայրերի օր» ֆիլմի նույնանուն վերամշակման մեջ։
2012 թվականին էկրան է բարձրացել «Սատանայական պարահանդես» ֆիլմը, որտեղ Էվիգանը և Ալեքսա Վեգան կրկին աշխատել են միասին։
2014 թվականին Էվիգանը Էնդի Ուեստի դերով նկարահանվել է «Քայլ առաջ» շարքի հինգերորդ ֆիլմում՝ «Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ»։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2009 թվականներին հանդիպել է «Wicker» խմբի անդամ Մաքս Նեշի հետ։ 2009 թվականից հանդիպում է Պատրիկ Ֆլյուգերի հետ, որը հայտնի է«Չիկագոյի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած Ադամ Ռուզեկի դերով[4][5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Something Sweet | Something Sweet | #1 դերասանուհու երկրպագուհի |
2006 | Ոճային իրեր | Bottoms Up | #1 աշակերտուհի |
2008 | Քայլ առաջ 2. Փողոցներ | Step Up 2: The Streets | Էնդի Ուեստ |
2008 | Վախն ինչպես որ կա | Fear Itself | Հելեն |
2009 | Ս․ Դարկո | S. Darko | Քորի |
2010 | Մայրերի օր | Mother’s Day | Անետ Լենգսթոն |
2011 | Monster Heroes | Monster Heroes | Սվեկտոր Օրլաֆ |
2011 | Թեմա։ Ես սիրում եմ քեզ | Subject: I Love You | Թիթեռ |
2012 | Թաքստոց | Stash House | Էմի Նեշ |
2012 | Սատանայական պարահանդես | The Devil's Carnival | Օրիորդ Մերիվուդ |
2014 | Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ | Step Up: All In | Էնդի Ուեստ |
Նկարահանումներ տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ծանուցումներ |
---|---|---|
2003 | «Numb» | Linkin Park խմբի տեսահոլովակ |
2007/2008 | «Low» | Flo Rida խմբի տեսահոլովակը T–Pain–ի մասնակցությամբ |
2008 | «Push» | Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակը |
2008 | «Church» | T–Pain–ի տեսահոլովակը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Greg Evigan Biography (1953-)
- ↑ BD Review: Hurricanes, Tigers and Terror in 'Burning Bright' (Ravenous)
- ↑ «Briana Evigan Picture 2959833 | Briana Evigan and new boyfriend, actor Patrick John Flueger | Contactmusic»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-18-ին։ Վերցված է 2019-09-11
- ↑ Twitter / Briana Evigan: Step up 3D tnight at the e
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брайана Эвиган (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ