Էդ Վեստվիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդ Վեստվիկ Ed Westwick | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1987 (33 տարեկան) |
Ծննդավայր | Սթիվենեյջ, Արևելյան Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատանք | 2000 — մինչ մեր օրերը |
Ed Westwick Վիքիպահեստում |
Էդվարդ «Էդ» Վեստվիկը (անգլ.՝ Edward «Ed» Westwick, ծնվ. հունիսի 27 1987 թ., Սթիվենեյջ, Արևելյան Անգլիա, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասան է։ Հայտնի է դարձել «Բամբասանքի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Էդը զբաղվում է նաև երաժշտությամբ։ Ներկայումս բնակվում և աշխատանք է ծավալում Նյու Յորքում։
Կենսագրությունը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապագա դերասանը ծնվել է Պիտեր Ուեստվիկի և հոգեբան Կերոլի ընտանիքում: Էդվարդը եղել է երեք տղաներից ամենափոքրը:
Իր ժամանակներում Վեստվիկը սովորել է մասնավոր դպրոցներից մեկում, ինչպես նաև Barclay Shcool ուսումնական հաստատությունում: Այնուհետև Էդը ընդունվեց North Hertfordshire College քոլեջ և լինելով ուսանող, մասնակցեց իր դեբյուտային ֆիլմի նկարահանումներին` «Ներխուժում», որի ռեժիսորն էր հանգուցյալ Էնտոնի Մինգելլան:
Էդ Վեստվիկը պրոֆեսիոնալ դերասան է: Որոշ ժամանակվա ընթացքում նա կատարելագործել է իև դերասանական արվեստը երիտասարդական լոնդոնյան թատրոններից մեկում` National Youth Theatre-ում: Հետագայում Էդը նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են «Բժիշկները» (Խոլդենի դերում), «Աղետ» (Ջոն Կուլինի դերում), «Կյանքից հետո» (Դարրենի դերում):
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդ Վեստվիկ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Էդ Վեստվիկը(անգլ.) TV.com կայքում
- Էդ Վեստվիկ(անգլ.) people.com կայքում
![]() |
Էդ Վեստվիկ Վիքիպահեստում |
---|