Բռնապետությունից ժողովրդավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Բռնապետությունից ժողովրդավարություն
From Dictatorship to Democracy
Sharp-From-Dictatorship.jpg
Հեղինակ Ջին Շարփ
Տեսակ գիրք
Ժանր էսսե
Բնօրինակ լեզու անգլերեն
Հրատարակիչ Albert Einstein Institution
Հրատարակման տարեթիվ 1994
ԳՄՍՀ 1-880813-09-2
OCLC 706499601

Բռնապետությունից ժողովրդավարություն (անգլ.՝ From Dictatorship to Democracy, 1993) կամ Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա, ազատագրման հայեցակարգային հիմունքներ (FDTD անգլ.՝ From Dictatorship to Democracy, A Conceptual Framework for Liberation), Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջին Շարփի 1993 թվականին գրած ակնարկ այն ընդհանուր խնդրի մասին, թե ինչպես ոչնչացնել բռնապետությունը և ինչպես խոչընդոտել նրա փոխարեն մեկ այլ բռնապետության առաջացմանը։ Գիրքը հրատարակվել է բազմաթիվ երկրներում և թարգմանվել է ավելի քան 45 [1] լեզուներով դեմոկրատ ակտիվիստների կողմից և հասանելի է Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի վեբկայքում (անգլ.՝ Albert Einstein Institution)[2]։

Դրդապատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Շարպը երկար տարիներ մտահոգված է եղել բռնապետությունը կանխելու կամ վերացնելու խնդիրներով։ Նման հետաքրքրությունն առաջնորդվել է մարդասիրական մղումներով, մասնավորապես, որ մարդու անհատականությունը չպետք է ճնշվի և ոչնչացվի բռնատիրական ռեժիմների կողմից։

Գիրքը գրվել է 1993 թվականին աքսորում գտնվող ճանաչված բիրմացի դեմոկրատ Թին Մաունգ Վինի (անգլերեն՝ Tin Maung Win) խնդրանքով, որը այդ ժամանակ Բանգկոկի (Թաիլանդ) ամսագրի հրատարակիչն էր։ Գիրքը գրվել է մի քանի ամսում, հեղինակի տասնյակ տարիների ոչբռնի դիմադրության ուսումնասիրությունների փորձի հիման վրա[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա» գիրքը «նվազագույն կորուստների և տառապաքների միջոցով դիկտատուրայի բարեհաջող տապալման» մասին է։

Գիրքը ներկայացնում է ոչբռնի պայքար մղելու գործում գոյություն ունեցող փորձի մեկնաբանությունը և դրա հիման վրա այդ պայքարը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումները, քաղաքական պայքարի աղբյուրները, ոչբռնի դիմադրության կանոնակարգերը և երկարատև դեմոկրատիա ստեղծելու հարցերը։

Բաղկացած է տասը մասից։ Սկզբում ներկայացված է Ջին Շարփի «Ոչբռնի գործողությունների քաղաքականություն» (1973) գրքից մի հատված, որը ներառում է «Ոչբռնի գործողությունների 198 մեթոդ»[4].

  1. բռնապետությունների իրատեսական պատկեր
  2. բանակցությունների վտանգավորություն
  3. ինչո՞ւմն է ուժը
  4. բռնապետության թուլությունները
  5. գործադրվող իշխանություն
  6. ռազմավարության անհրաժեշտություն
  7. ռազմավարության պլանավորում
  8. քաղաքական անհնազանդության կիրառում
  9. դիկտատուրայի տապալում
  10. երկարատև ժողովրդավարություն ունենալու ամուր հող։

Ամերիկյան չորրորդ հրատարակության մեջ ընդգրկված է ևս երեք հավելված․

  1. ոչբռնի գործողության մեթոդներ
  2. երախտիքի խոսք և նշումներ Դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն գրքույկի պատմությունից
  3. ծանոթագրություն թարգմանությունների և համատարած արտատպման մասին։

Հավելված 3-ն իրենից ներկայացնում է FDTD գրքույկն արդյունավետ թարգմանելու ուղեցույց։

Այս գիրքը հետաքրքրություն է ներկայացնում, որպես գործողությունների դասական ուղեցույց, մանրամասնորեն բացահայտելով տոտալիտար և ավտորիտար ռեժիմների[5] մարտավարությունն ու ռազմավարությունը։

Գրքում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմությունը ի՞նչ ուժեր է մոբիլիզացնում հակաժողովրդավարական ռեժիմը, նրա ռազմական և ոստիկանության համակարգը ոչնչացնելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ բռնատիրական ռեժիմն ունի յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են շատ զգայուն և խոցելի։ Այդ ճանապարհին բնակչության և պետական կառույցների քաղաքական անհնազանդության զանգվածային կիրառումը դիկտատուրայի թուլացման կամ ոչնչացման բնորոշ և կարևորագույն միջոց է։

Հեղինակը գրքի մեջ ամփոփել է բռնապետության, դիմադրության շարժումների, հեղափոխությունների, քաղաքական մտքի, պետական համակարգերի և, հատկապես իրատեսական ոչ բռնի պայքարի երկարաժամկետ ուսումնասիրության արդյունքները։

Բռնապետական երկրների պատմություններից քաղած դասերը ցույց են տալիս, որ բռնապետությունը կանխելու միջոց կա, որ հաջողությամբ կարելի է պայքարել բռնապետության դեմ առանց փոխադարձ զանգվածային ոչնչացման և հնարավար է նվազագույն տառապանքների և զոհերի գնով տապալելով բռնապետությունը, կանխել մոխրից նոր բռնապետության առաջացումը։

Գրքում տեղ է գտել նաև բռնապետության տապալումից հետո պատասխանատվության կարևորությունը և անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը ժողովրդավարական պետություն կառուցելու համար։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի աղջիկները Մուբարաքի դեմ

Ջին Շարփը հույս է ունեցել, որ այս վերլուծությունը օգտակար կլինի այն երկրների համար, որոնք դեմ առ դեմ հայտնվել են դիկտատուրական ռեժիմի իրականության առաջ։ Իհարկե, ըստ հեղինակի, ամեն ինչ միանշանակ չէ, և յուրաքանչյուր երկիր ինքնուրույն գնահատելով առաջարկված դրույթների կիրառելիության աստիճանը՝ ամենանվազագույն կորուստներով կարող է հարթել ազատագրական պայքարի իր ուղին։

«Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա» գիրքը տարածում է գտել ամբողջ աշխարհում և համարվում է, որ ազդեցիկ միջոց է հանդիսացել, նրանով ոգեշնչվել են ընդդիմադիր ուժերը։ Այն կիրառական նշանակություն է ունեցել Սերբիայում, Հարավսլավիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում ոչբռնի դիմադրության ընդդիմադիր շարժում իրականացնելու ճանապարհին[6][7]։

Aquote1.png Ռեժիմի տապալումը խնդրի լիարժեք լուծում չէ։ Հեղափոխությունն իրականացնողները պետք է զգոնությունը չկորցնեն, որպեսզի նոր ռեժիմը դիկտատուրայի չվերածվի և չնմանվի նախորդին։
- Ջին Շարփ «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա»
Aquote2.png


Թարգմանություններ և հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին Թին Մաունգ Վինի «Քիթ փյայինգ» (Նոր դար) ամսագրում, Բանգկոկում ՝ (Բիրմա) Ժողովրդավարության վերականգնման հանձնաժողովի կողմից[8]։ Իսկ 1994 թվականին լույս է տեսել առաջին բիրմերեն և անգլերեն գրքույկը[9]։

Հետագայում թարգմանվել է տասնյակ լեզուներով, հրատարակվել ու վերահրատարակվել է շատ անգամներ։ Մասնավորապեսմի քանի անգամ վերահրատարակվել է, Սերբիայում, Ինդոնեզիայում, Թայլանդում և Ուկրաինայում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում։ ԱՄՆ-ում գիրքը լույս է տեսել երկու անգամ։ Սերբիայում քարոզարշավի ժամանակ նրանով է առաջնորդվել «Ատպոռ» («Otpor!»–դիմադրություն) ուսանողական շարժումը[10]։

Ջին Շարփի «Բռնապետությունից ժողովրդավարություն» գիրքը թարգմանվել է աշխարհի 44 տարբեր լեզուներով[11]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչպես սկսել հեղափոխություն» բրիտանկան վավերագրական ֆիլմում[12] Ջին Շարփը պատմում է «Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա» գիրքը գրելու պատմությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Շարփ // Բռնապետությունից ժողովրդավարություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lusine Arakelyan. Presentation of the First Armenian Edition of the Book “From Dictatorship to Democracy” By Gene Sharp Was Held. October 6, 2015 Civil Consciousness NGO
  2. Ջին Շարփ От Диктатуры к Демократии, Концептуальные Основы Освобождения Институт им. Альберта Энштейна (ռուս.) թարգմանություն
  3. «Ինչպես սկսել հեղափոխություն» Բրիտանկան վավերագրական ֆիլմ (անգլ.)
  4. Ջին Շարփ Ոչբռնի գործողությունների 198 մեթոդ (ռուս.) թարգմանություն անգլերենից
  5. Զարգացած արևմտյան ժողովրդավարության տեսանկյունով
  6. Галина Сапожникова [1] Комсомольская правда, 14.06. 2012
  7. Ջին Շարփ, Դիկտատուրայից դեմոկրատիա, «Крестный отец» всех «цветных» переворотов Джин Шарп: «Революционной борьбе надо учиться у русских» (ռուս.)
  8. The history of FDTD "Acknowledgements and Notes on the History of From Dictatorship to Democracy" (pp. 87-90)
  9. Gene Sharp. A Short History of “From Dictatorship to Democracy" Ալբերտ Այնշտայն ինստիտուտի վեբկայք
  10. BBC (2004 թ. նոյեմբերի 29)․ «Ուկրաինայի բողոքի ակցիաների մանրամասներում Սերբիայի դիմադրության շարժման դերը». քաղվածք Ջելենա Տուսուփի «Ուկրաինայի «դիմադրությունը» ըստ սերբական բաղադրատոմսի» զեկույցից, Սերբիայի Բլիք թերթ, նոյեմբերի 28 (հասանելի 2012 թ․ հունիս 30) (անգլ.)
  11. «Джин Шарп о событиях в России»
  12. Как Начать Революцию