Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ
ბორის პაიჭაძის სახელობის ეროვნული სტადიონი
Տեսակազգային մարզադաշտ
Մարզաձևռեգբի 15
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Թբիլիսի
ԵրկիրՎրաստան
Հիմնադրված1976 թվական
Անվանված էBoris Paichadze?
Բացվածսեպտեմբերի 29, 1976
ՍեփականատերԴինամո ՖԱ
ԳործաղեկավարՎրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Տարողություն54 549
Տնային թիմՎրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծածկույթի տեսակըգազոն
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ
 Boris Paichadze Stadium Վիքիպահեստում

Բորիս Պայճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ (վրաց.՝ ბორის პაიჭაძის სახელობის ეროვნული სტადიონი), ֆուտբոլային մարզադաշտ Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։

Կառուցվել է 1936 թվականին վրացի ճարտարապետ Գիա Կուրդիանիի նախագծով։ Նորաստեղծ մարզադաշտը կարող էր տեղավորել 35 հազար հանդիսականի։ Այս մարզադաշտը խորհրդային տարիներին կրել է Լավրենտի Բերիայի, ապա Լենինի, իսկ 1995 թվականից ի վեր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բորիս Պայճաձեի անունը։

Առաջին պաշտոնական հանդիպումը, որը անցկացվել է մարզադաշտում վերանորոգումից հետո դա եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակչի «Դինամո» (Թբիլիսի) - «Սիթի» (Ուելս) հանդիպումը, որտեղ վրացիները հաղթել են 3-0 հաշվով։

«Դինամո» մարզադաշտում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նշել է մի շարք խոշոր հաշվով հաղթանակներ։ Հաղթել է օրինակ՝ Ուելսին (5-0), Հայաստանին (7-0) և Լեհաստանին (3-0)։

Այս մարզադաշտը 2015 թվականի օգոստոսի 11-ին հյուրընկալել է Եվրոպայի սուպերգավաթի «Բարսելոնա» - «Սևիլյա» հանդիպումը (5-4)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ» հոդվածին։