Jump to content

Բոն լա Ռոլանդ (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոն լա Ռոլանդ
ՏեսակՀամակենտրոնացման ճամբար
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունBeaune-la-Rolande?[1]
Քարտեզ
Քարտեզ
Ճամբարի գլխավոր փողոցը
PK 696, Ճամբարի կալանավորներից մեկը

Բոն լա Ռոլանդ (համակենտրոնացման ճամբար) (ֆրանսերեն՝ Beaune-la-Rolande (camp de transit)), համակենտրոնացման տարանցիկ ճամբար, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական Բոն լա Ռոլանդ քաղաքի մերձակայքում հիմնել էին գերմանական նացիստները և հանձնել ֆրանսիացիների կառավարմանը (ենթարկվում էր Վիշի քաղաքում գտնվող և գերմանացիների հետ համագործակցող, մարշալ Պետենի գլխավորած ֆրանսիական կառավարությանը)։ Նախատեսված էր հրեաներին կենտրոնացված կերպով, ժամանակավորապես կալանքի տակ պահելու, ապա մահվան ճամբարներ ուղարկելու համար[2][3]։ Այս ճամբարում կալանված պահվել են շուրջ 18.000 հրեաներ, որոնց մեծ մասն ուղարկվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար և տանջամահ արվել։ Հայնրիխ Հիմլերի անմիջական կարգադրությամբ ճամբարը 1943 թվականի օգոստոսի 4-ին փակել է էսէսական սպա, Դրանսիի համակենտրոնացման ճամբարի պետ Ալոիս Բրուները[4]։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոնտե Կառլոյի օպերայի և բալետի թատրոնի հիմնադիր Ռենե Բլյումը եղել է Բոն լա Ռոլանդի համակենտրոնացման ճամբարի կալանավորների թվում։
  • Ավստրիայում ծնված ֆրանսիացի կոմպոզիտոր Ռալֆ Էրվինը մահացել է Բոն լա Ռոլանդի համակենտրոնացման ճամբարում։
  • Լեհ նկարիչ Զբերը բանտարկված է եղել Բոն լա Ռոլանդի համակենտրոնացման ճամբարում, որտեղ, նախքան Օսվենցիմ ուղարկվելը, մի շարք նկարներ է ստեղծել։
  • «Սառայի բանալին» (Sarah's Key) ֆրանսիական ֆիլմի նկարահանումների մի մասը կատարվել է Բոն լա Ռոլանդի համակենտրոնացման ճամբարում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • La Rafle, film français (mars 2010) de Roselyne Bosch avec Gad Elmaleh, Jean Reno, Thierry Frémont, Sylvie Testud et Mélanie Laurent
  • Elle s'appelait Sarah, film français (octobre 2010) de Gilles Paquet-Brenner avec Kristin Scott Thomas, Niels Arestrup, Frédéric Pierrot, Michel Duchaussoy, Dominique Frot, Gisèle Casadesus (tiré du livre : Elle s'appelait Sarah par Tatiana de Rosnay).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tatiana de Rosnay (traducteur=Agnès Michaux) - Elle s'appelait Sarah, titre original - Sarah's key, éditeur=Héloïse d'Ormesson, collection=Livre de poche, Paris, 2010, pages totales=415|isbn=978-2-253-15752-6|oclc=962500009.
  • Cécile Wajsbrot - Beaune-la-Rolande, éditeur=Zulma, Cadeilhan, 2004, pages totales=56|isbn=978-2-84304-266-9|oclc=834706361
  • Annette Muller - La petite fille du Vel' d'Hiv, éditeur=Denoël, Paris, 1991, pages totales=115|isbn=978-2-207-23826-4|oclc=418544740
  • Strona poświęcona obozom departamentu Loiret

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. MegargeeIU Press, 2009.
  2. Drew, Aoife. «How Anne Sinclair managed to get over the DSK debacle». independent.ie. independent.ie. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  3. Ellenzweig, Allen. «In Holocaust Film, Reality Is Bad Enough». forward.com. The Forward Association, Inc. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  4. Wieviorka, Annette (2000). Les biens des internés des camps de Drancy, Pithiviers et Beaune-la-Rolande. Paris: Documentation française. էջ 31. ISBN 2110045485.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոն լա Ռոլանդ (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։