Բոնիստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոնիստիկա (ֆր.՝  bonistique), պատմական ուղղություն, որն ուսումնասիրում է գործածությունից դուրս եկած դրամանիշները և բոները որպես պատմական փաստաթղթեր, որոնք արտացոլում են հասարակության տնտեսական և քաղաքական իրավիճակը տվյալ ժամանակահատվածում։ Առաջացել է XX դարի սկզբին և սերտորեն կապված է դրամագիտության հետ։

Հնաոճ թղթադրամների հավաքածուների ստեղծումը ևս անվանում են բոնիստիկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հնաոճ թղթադրամների հավաքածուների ստեղծումն առաջացել է Չինաստանում, արդեն առաջին թղթադրամների հայտնվելուց հետո[1]։

Սակայն աշխարհում թղթադրամների համակարգված հավաքածուների ստեղծումն սկսվել է 1940-ական թվականներին։ Ընդ որում, հավաքածուների ստեղծման այս ոլորտում շրջադարձային են համարվում 1970-ական թվականները, երբ բոնիստիկան ճանաչվեց հավաքածուների ստեղծման ինքնուրույն ճյուղ։ Միևնույն ժամանակ որոշ զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան, սկսել են հրատարակվել ազգային կատալոգներ՝ նվիրված թղթադրամներին։

1961 թվականին ձևավորվել է թղթադրամների կոլեկցիոներների միջազգային ասոցիացիան՝ International Bank Note Society (IBNS): Այժմ ասոցիացիան ամբողջ աշխարհում ունի մի քանի հազար անդամ։ Եռամսյակը մեկ անգամ ասոցիացիան թողարկում է ամսագիր, տարբեր դասախոսություններ է կարդում համագումարներում։ IBNS-ի կազմում գործում է Ռուսական բաժանմունք (Russian (IBONS) Chapter)[2]:.

Գլխավոր հիմնադիրներից մեկը Ալբերտ Պիկն էր, որը հին թղթադրամների կատալոգների հեղինակ էր, որոնցում բացատրում էր թղթադրամների հավաքածուների ստեղծման նպատակները և տալիս էր հավաքածուների ստեղծման այս տեսակի սահմանումը։ Ալբերտ Պիկը "«Standard Catalog of World Paper Money» («Աշխարհի թղթադրամների ստանդարտ կատալոգ») կատալոգի հիմնական մասի հեղինակն է, որն այժմ թողարկվում է երեք հատորով։ Կատալոգը կազմված է մի քանի հազար էջից և պարունակում է աշխարհի բոլոր երկրների թղթադրամների գրեթե ամբողջ տեղեկատվությունը։ Կատալոգը ամեն տարի թարմացվում է։

Ռուսաստանում առաջին հավաքածուները հայտնվել են այն բանից հետո, երբ 1769 թվականին հայտնվեցին առաջին ասիգնացիաները։ Սանկտ-Պետերբուրգի առաջին բոնիստներից կարելի է համարել իշխան Գ. Ա. Պոտյոմկինին, որն ուներ Պետրոս III-ի ասիգնացիաների ալբոմը[3]։ Սխալ է այն տեսակետը, որ բոնիստիկան առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ գնաճի արդյունքում հայտնվել են տեղական դրամների սուռոգատներ (փոխարինողներ)։

Առաջին հրապարակումներից է համարվում Ս. Ի. Չիժովի «Առաջին ռուսական պետական ասիգնացիաներ» գիրքը, սակայն կային նաև այլ, ավելի վաղ հրապարակված «բոն»եր, այդ թվում և Ս. Ի. Չիժովի կողմից։ Չպետք է մոռանալ, որ բոները հազվադեպ են պահպանվում, քան մետաղադրամները, ու հետնորդները նրանց պատշաճ ուշադրության չեն արժանացնում։ Այստեղից էլ բոների հին հավաքածուների բացակայությունը։ Եվ, վերջապես, Էրմիտաժի բոների հավաքածուի հիմք է ծառայում Ք. Ն. Լիխաչովից 1928 թվականին ձեռք բերված հավաքածուն, որը նա գնել էր 1919 թվականին հնավաճառից, և Սանկտ Պետերբուրգի մինչհեղափոխական բոների հայտնի ամենամեծ հավաքածուն էր։

Բոնիստիկան առավել ինտենսիվ սկսել է զարգանալ XX դարի 20-ական թվականներին ԽՍՀՄ-ում։ Հենց այդ շրջանում երկրում շրջանառում էին մեծ քանակությամբ տարբեր տեսակի դրամանիշեր, որոնք ժամանակին թողարկվել էին Ռուսական կայսրության կառավարության, Ժամանակավոր կառավարության, Խորհրդային իշխանության, տարածաշրջանային և տեղական իշխանությունների տարբեր տարածաշրջանների, քաղաքների և, վերջապես, մասնավոր ընկերությունների կողմից։ Ռուսական հայրենական բոնիստիկայի կայացման գործում մեծ դեր է ունեցել Ֆ. Գ. Չուչինը՝ բոների և ֆիլատելիստական նյութի արտաքին առևտրի մենաշնորհի նախագծի հեղինակը։ Հետագայում այս ծրագիրը ձեռք է բերում օրենքի ուժ։ Այդ ժամանակահատվածում սկսում են հրատարակվել «Խորհրդային ֆիլատելիստ» (1924 թվական) և «Խորհրդային կոլեկցիոներ» (1925 թվական) ամսագրերը։ Նաև հարկ է նշել, որ Ֆ. Գ. Չուչինը այն ժամանակվա ամենաամբողջական կատալոգի հեղինակն էր։ XX դարի 20-ական թվականներին Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում բոների հավաքածուները, որոնք կազմված էին Խորհրդային ֆիլատելիստական ասոցիացիայի կողմից, վաճառվում էին մասնագիտացված խանութներում։

1953 թվականին Ն. Կարդակովը հրապարակել է «Ռուսաստանի և բալթյան երկրների դրամանիշների կատալոգ» աշխատանքը, որը հիմք է դարձել հետագա աշխատանքների համար։ Կարդակովը ստեղծել է ռուսական դրամանիշների կատալոգացման համակարգ, որը մինչ օրս բազմաթիվ կոլեկցիոներների կողմից համարվում է լավագույնը։

Ցավոք, XX դարի 30-ական թվականներից բոնիստիկայի նկատմամբ հետաքրքրությունն անկում ապրեց։ Սակայն XX դարի 80-ական թվականներին այս ոլորտում, նկատվում է հետաքրքրության աճ։ Թերթերում և ամսագրերում սկսեցին հրապարակվել տարբեր հոդվածներ, հայտնվում են առաջին ժամանակակից կատալոգները։ XX դարի 90-ական թվականների քաղաքական և տնտեսական ճգնաժամերի արդյունքում հետաքրքրությունը մարեց։ Մեծ քանակությամբ բոն արտահանվեց արտերկիր։ XXI դարի սկզբներից և մինչ օրս նկատվում է իրենց բոնիստներ համարող կոլեկցիոներների կայուն աճ։

Բոնիստիկայի ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային բոնիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային բոնիստիկա, տարբեր արժեքների թղթե դրամանիշների հավաքածուների ստեղծում, որոնք ժամանակավորապես շրջանառության մեջ են մտել որպես փոխանակվող դրամ, որոնց վրա արտացոլված են երկաթուղային թեմաներով պատկերներ։

Այսպես, Ուսսուրական շոգեքարշաշինական գործարանը, Կրասնոյարսկի ԷՎՎԳ տարբեր ժամանակներում թողարկում էին սեփական բոները։

Դրամական սուռոգատների բոնիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոներ, որոնք թողարկվում էին որպես դրամի փոխարինիչներ տարբեր ձեռնարկությունների, ընկերությունների, Արտիկուգոլ տրեստի, Վնեշպոսիլտորգի, Վնեշտորգբանկի և այլոց կողմից ամբողջ աշխարհում։

Երբեք գոյություն չունեցող դրամների բոնիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը շատ պայմանական է, քանի որ հավաքածուի ստեղծումը կապ չունի դրամների հետ։

Երբեք գոյություն չունեցող պետությունների հուշադրամների թողարկումներ, հումորային դրամներ և այլն։

Բոնի արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնը տոմս էր, որն իրավունք էր տալիս նրա վրա նշանակված քանակով փող կամ նյութեղեն ստանալու, ինչպես նաև պետական դրամանիշ էր, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո շրջանառության մեջ մտցվեց և հանվեց 1924 թվականին[4]։

Բոնի հիմնական արժեքը կախված է հետևյալ գործոններից.

  • Պահպանվածություն (տես թղթե դրամական նշանների գնահատում)
  • Թողարկման տարեթիվը
  • Ջրային նշանները (տարբեր են լինում)
  • Պաշտոնատար անձանց ստորագրություններ և մակագրություններ
  • Նմուշ է կամ նմուշ չէ
  • Որոշակի շարք, օրինակ AA

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глейзер М. М. Бонистика в Петрограде — Ленинграде — Санкт-Петербурге. — СПб.: Александр ПРИНТ, 1998.(ռուս.)
  • Денисов А. Е. Бумажные денежные знаки РСФСР, СССР и России 1917—2005 годов.(ռուս.)
  • Shishanov V. The Assignats of 1802—1803 // Journal of the Russian numismatic society. — 1999. — № 68. — С. 58-69.
  • Шишанов В. А. Влияние особенностей производства на подготовку выпуска русских ассигнаций образца 1802—1803 гг // Нумизматический сборник Государственного исторического музея. — Ч. XV. (Труды ГИМ. Вып. 125). Нумизматика на рубеже веков. — М., 2001. — С. 401—408.(ռուս.)
  • Шишанов В. А. = Shishanov Valery Русские ассигнации образца 1802—1803 гг. = The Russian assignats of 1802—1803. Витебск = Vitebsk, 2002.(ռուս.)
  • Щёлоков А.А. Увлекательная бонистика. Факты, легенды, открытия в мире банкнот. — М: Эксмо, 2007. — 384 с. — ISBN 5-699-19448-7.(ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ивочкина Н. В. Возникновение бумажно-денежного обращения в Китае: Эпохи Тан и Сун. — М.: Наука, 1990.
  2. «Сайт IBNS, раздел «Russian (IBONS) Chapter»». сайт www.theibns.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին.
  3. Щёлоков, 2007, էջ 16
  4. http://bararanonline.com/%D5%A2%D5%B8%D5%B6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]