Բոմոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոմոսա
부산 범어사
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՏեղագրությունԲուսան[1] և Geumjeong District?
ՏարածաշրջանԳմձոնգսան
ՀիմնադիրԻսան վանական
Հիմնադրված678 թվական
Քարտեզ
Քարտեզ
 Beomeosa Վիքիպահեստում

Բոմոսա (հանգըլ|범어사), բուդդայական տաճար Հարավային Կորեայում։ Այն գտնվում է Բուսանի Գմձոնգու քաղաքում գտնող Գմձոնգ սարի վրա։ Այն եղել է բուդդիզմի Ջոգիեի 14-րդ ծխի կենտրոնը և պատկանել է Տագոին։ Կորեայի երեք գանձեր են համարվում Հեինսա տաճարը, Թոնդոսա տաճարը և Սոնգվանսա տաճարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե ձուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմոսա տաճարը, որը գտնվում է Բուսանի Գոմձոնգ լեռան վրա, կառուցվել է Սիլլայի 30-րդ տիրակալ Մունմու թագավորի կառավարության 18-րդ տարում (678 թվական), որպես բուդդայական տասը տաճարներից մեկը[2]։ Չոսոն դինաստիայի թագավոր Սեոնգյոնգի օրոք գրված գրքում արձանագրված է, որ երկնքիքց իջել է որսկե ձկնիկ և լողացել ջրհորի մեջ ու այդ պատճառով Գմձոնգ լեռան վրա կառուցվել է տաճար, որը անվանվել է Բոմոսա։

Մունմու թագավորի հրամանով կառուցվել է Բոմոսա տաճարը, որն ուներ 360 սենյակ հյուրեր ընդունեկու համր։ Ճապոնական արշավանքների (1592 - 1597 թվականներ) ժամանակ այն ավերվել էր ճապոնացիների կողմից։ Ավելի ուշ՝ 1613 թվականին (5-րդ դար) վանականներ Մյոջեոնգը և Հեյմինը վերանորոգեցին տաճարի սրահը, և տաճարում գտնվող սենյակները։ Հայտնի է, որ այդ ժամանակ կառուցվել են նաև Դայունջեոն ու Իլջումուն տաճարները[3]։

Յոննամ շրջանի Թոնդոսա և Հեինսա տաճարի հետ մեկտեղ, նաև Բոմոսան է համարվում գլխավոր երեք տաճարներից մեկը։ 1900 թվականին նշանավոր վանական Գյոնգեոն բացեց Սեոնվոն Բոմոսա տաճարում։ Նրա ազդեցությամբ՝ Բեոմեոսա Տաճարի վանական Սեոնգվոլը 1899 թվականին հիմնադրեց Սեոնվոնը Գեումգանգամում, իսկ հաջորդ տարի՝ Անյանգամում, 1902 թվականի ապրիլին՝ Քեյմյունգամում, 1906 թվականի հունիսին՝ Վոնհյոամում, 1906 թվականի հունիսին՝ Անսիմրիոյում, 1909 թվականի հունվարին՝ Սյոնոնհոյում, իսկ 1909 թվականի հոկտեմբերին՝ Սյոնհոնհոյում։

Բոմոսա տաճարի վանականերից են եղել վանական Վոնհյոն, Փյոհունը, Նանգբաեկը, Մյոնհակը և Գյոնգհեոն, Յոնգսոնգը, Սեոնգվոլը, Մանհեն և Դոնգսանը։ Նույնիսկ այսօր Բոմոսա տաճարը ուսուցանում է բուդդայականությունը։

Տաճարի շրջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմձոնգսան լեռան և Բոմոսա տաճարի տեսարժան վայրերը կոչվում են «Բոմոսա տաճարի երեք արտասովոր վայրեր»։ Երեք արտասովոր վայրերն են՝ «Wonhyoam Hermitage»-ի հետևում գտնվող ժայռի գագաթը, երկու ժայռեր՝ հավի տեսքով «Wonhyoam Hermitage»-ում, և լեգենդար «ոսկե ջրհորը» «Geumgangam Hermitage»-ի լեռան գագաթին։

Ութ գեղատեսիլ հրաշալիքներն են՝ սոճու անտառը Էոսան կամրջի շրջակայքում, որը գտնվում է տաճարի մուտքի մոտ, լուսնյակ աշնանային գիշերները «Geumgangam Hermitage»-ում, անձրևային գիշերը «Cheongnyeonam Hermitage»-ում, «Naewonam Hermitage»-ից լսվող տաճարի զանգի ձայնը, «Daeseongam Hermitage»-ում լեռնային գետի խշշոցը, ուշ աշնանային տերևները «Geumgangam Hermitage»-ում, ծովի տեսարանը Ուիսանգ գագաթից, և ամպերը, որոնք շրջապատում են Գմձոնգ լեռան գագաթը։

Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Բոմոսա տաճարի տարածքը մտնելը, առաջին դուռը, որին բախվում են, Չեոնվանգմունի դարպասն է, որը կառուցվել է 1461 թվականին։ Այն բաղկացած է չորս սյուներից, որոնք շարված են կողք կողքի։ Բարձր քարի վրա կանգնեցված է կարճ փայտե սյուն, որն իր տեսքով գլուխգործոց է, այն նրբորեն արտացոլում է ավանդական ճարտարապետության գեղեցկությունը։ Ամեն տարի, վերջին գարնանը, այնտեղ ծաղիկները ստեղծում են արտասովոր տեսարան, որը չեք կարող տեսնել Կորեայի որևէ այլ վայրում։ Ահա թե ինչու այս հովիտը հնագույն ժամանակներից կոչվել է «Դեունգունգոկ»։

Դեունգձոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեունգձոն

Դեունգձոնը Բոմոսա տաճարի շրջակայքում գտնվող մեկ այլ տաճար է։ Այս տաճարի տանիքը երկհարկանի է։ Ներսում Բուդդայի արձանը կանգնեցված է երկու փակ սյուների միջև, իսկ երկար բուդդայական զոհասեղանը գտնվում է շենքի կենտրոնում․ Բուդդայի երեք արձանները գտնվում են կողք կողքի։

Բոմոսա տաճարի եռահարկ քարե աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսան, Բոմոսա, քարե եռահարկ աշտարակ

Բոմոսա տաճարի եռահարկ քարե աշտարակը թիվ 250-րդ գանձն է և գտնվում է Բոմոսա տաճարի Դեունգձոն սրահի դիմաց։ Այն Սիլլայի ժամանակաշրջանի գրանիտե քարե աշտարակ է և ունի 4 մ բարձրություն։ Այս աշտարակը յուրահատուկ է, քանի որ աշտարակի վեին և ստորին հատվածներում կան փորագրություններ։ Աշտարակի առաջին հարկ մեծ է մյուս հարկերից։ Աշտարակի հարկերը՝ դեպի վեր, հետզհետե փոքրանում են։ Բոմոսայի պատմական արձանագրությունում ասվում է, որ Բոմոսա տաճարը կառուցվել է Սիլլայի թագավոր Հըն Դոնգ Հվայի կեղմից։

Զանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսան, Բոմոսա, զանգ

Զանգը Չոսոն դինաստիայի պղնձե զանգ է և նշանակված է որպես Բուսան Մետրոպոլիտեն քաղաքի մշակութային սեփականություն։ Այն ունի 127 սանտիմետր բարձրություն, իսկ զանգի բերանի տրամագիծը 92,5 սանտիմետր է։ Նաև կան փորագրված արձանագրություններ, որտեղ նշված է ստեղծման ժամանակը, քաշը, ստեղծողի անունը և թե ում է նվիրված զանգը։ Ըստ մի արձանագրության՝ Բոմոսա տաճարի պղնձե զանգը պատրաստվել է 1728 թվականին Կիմ Սեոնգ Վոնի (金成元) և Կիմ Սեոն Բոնգի (金善奉) կողմից։

Վիստերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմոսա տաճարի մոտ կա վիստերիայի ծառեր։ Այստեղ աճում են մոտ 6500 վիստերիայի ծառեր, և երբ մանուշակագույն վիստերիայի ծաղիկները ծաղկում են ամեն տարի գարնան վերջում, ստեղծվում է հազվագյուտ տեսարան, որը հնարավոր չէ տեսնել Կորեայի ոչ մի այլ վայրում։ Հնագույն ժամանակներից այս հովտում ծաղիկներ էին ծաղկում։ Իր գեղեցիկ տեսարանի համար այն կոչվել է Դընգունգոկ (藤雲谷)։

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեոմեոսայում կար 11 ճգնավոր։

  • Չեոնգ Նյոն Ամ
  • Նե Վոն Ամ
  • Գյե Մյոնգ Ամ
  • Դե Սոնգ Ամ
  • Գըմ Գանգ Ամ
  • Ան Յանգ Ամ
  • Իմ Րըգ Ամ
  • Վոն Հյո Ամ
  • Ման սոնգ Ամ
  • Ձի Ձանգ Ամ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմոսա տաճարի Չեոնվանգմուն դարպասը (ավերվել է հրդեհից 2010 թվականին)

2010 թվականի դեկտեմբերի 15-ին Չեոնվանգմունի դարպասը ավերվել է հրդեհից։ 2010 թվականի դեկտեմբերին Լին (43 տարեկան) կասկածվում էի տաճարը հրդեհելու մեջ։ Նա 2-րդ օրվանից ուշադիր զննում էր Բոմոսա տաճարի շուրջակայքը։ Դեկտեմբերի 8-ին և 13-ին այդ անձին բռնել են տեսախցիկներով, և թվում էր, թե նա ուշադիր զննում էր շրջապատը։ Դեկտեմբերի 15-ին, ժամը 21:33-ի սահմաններում, Բեոմեոսա տաճարը հրկիզվել է[4]։ Այրվել է գրեթե ամբողջ շենքը, և այն մարելու համար պահանջվել է երեք ժամում։ Հրդեհը մարելու համար օգտագործվել է 30 հրշեջ մեքենա և 70 հրշեջ։ 2011 թվականի հունվարի 17-ին ոստիկանությունը ձերբակալել է Լիին[5]։ Երբ նրան բռնեցին, նա խոստոբանեց որ ինքն է հրդեհել տաճարը։ Հետո նա խոստովանեց, որ ինքը պատասխանատու է ոչ միայն Չեոնվանգմունի հրդեհի, այլև նախորդ երկու անտառային հրդեհների, դատարանի շենքին պատճառած վնասի և տաճարի թանգարանի դարպասը վնասելու համար։ Չեոնվանգմունի ներսում գտնվող Չորս Երկնային Թագավորների քանդակները վերամշակվել են ինժեներների կողմից, ովքեր մասնակցել են 1989 թվականի վերանորոգմանը[6]։ Բոմոսա տաճարը ստացել էր թույլատվություն վարչության կողմից տաճարը ձևափոխելու համար և սպասում էին գրասենյակի թույլտվությանը։ Այնուամենայնիվ, վերականգնումը, որը պատրաստվում էին ավարտել երեքից չորս ամսում, նախատեսվում էր, որ կավարտվի հաջորդ տարվա փետրվարին[7]։ Այնուամենայնիվ, Բոմոսա տաճարի Չեոնվանգմուն դարպասը, որը ավերվել էր 2012 թվականի մարտի 26-ին հրդեհից, վերականգնվեց 15 ամիս հետո[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 두산대백과 내용 참조
  3. Glionna, John M. (2011 թ․ դեկտեմբերի 26). «Fighting Monks' new master shares martial arts style with the world». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  4. 부산 범어사 천왕문에 방화추정 불..소실(종합)
  5. 범어사 천왕문 화재 방화자는 '처사'
  6. 방화 소실 범어사 천왕문 12월까지 원형 복원키로
  7. 범어사 천왕문 복원 내년 2월께나…(չաշխատող հղում)
  8. 범어사 천왕문 15개월 만에 복원
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոմոսա» հոդվածին։