Հեինսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Հեինսա
해인사
Haeinsa Temple Janggyeong Panjeon, the Depositories for the Tripitaka Koreana Woodblocks*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Korea-Haeinsa-07.jpg
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Տիպ մշակութային
Չափանիշներ iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1995  (19-րդ նստաշրջան)
Համար 737
##Հեինսա (Հարավային Կորեա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 737
ռուս..անգլ..ֆր.

Հեինսա (հանգըլ՝ 해인사, հանջա՝ 海印寺, թարգմ․՝ արտացոլման տաճար հանգիստ ծովում), Հարավային Կորեայի առավել հայտնի բուդդայական տաճարներից մեկը։ Այստեղ է պահպանվում Տրիպիտակա Կորեանայի հայտնի բուդդայական սրբազան տեքստերի կամարը՝ փորագրված ավելի քան 80 հազար փայտե սալիկների վրա։ Մինչև այսօր էլ համարվում է բուդդայական Սոն հոսանքի գործող կենտրոն։

1995 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի այն շինությունները, որոնցում պահպանվում է Տրիպիտակա Կորեանան, ընդգրկեց Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Տեղակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեինսան համարվում է կորեական «Եռազարդ» տաճարներից մեկն է (կորեերեն՝ 삼보사)։ Տեղակայված է Հարավային Գյոնգսանգ նահանգի Կայասան լեռան վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարն առաջին անգամ կառուցվել է 802 թվականին։ Լեգենդի համաձայն՝ կորեացի երկու վանական՝ Չինաստանի, Սունի և Իջոնի ճամփորդություններից վերադառնալով՝ բուժել են Էջան վանի կնոջը, ով ծանր հիվանդությամբ էր տառապում։ Որպես շնորհակալություն Բուդդային՝ վանը հրամայեց տաճար կառուցել։ Մեկ այլ աղբյուր՝ Չոի Չի Վոնը (900 թվական) պնդում է, որ Սունինը և իր գործընկեր Ինջոնը ստացան կառավարող թագուհու աջակցությունը, ընդունեցին բուդդիզմ և աջակցեցին տաճարի շինարարությանը։

Տաճարային համալիրը վերականգնվել կամ վերակառուցվել է մի քանի անգամ՝ 10-րդ դարում, 1488, 1622 և 1644 թվականներին։ 1817 թվականին Հեինսան այրվել է, որից հետո գլխավոր դահլիճը վերականգնվել է 1181 թվականին։ Գլխավոր դահլիճը՝ Դեջոկվանջոնը (Մեծ լռության և լույսի դահլիճ) հատուկ չէ կորեական բուդդայականությանը, քանի որ նվիրված է Վայրոչանային (Բուդդա Վայրոչանա՝ բուդդայականության հինգ Իմաստության բուդդաներից մեկը), այն պարագայում, երբ մյուս կորեական բուդդակայական տաճարների գլխավոր դահլիճը նվիրված է Սոկամոնիին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]