Բողոքի ցույցեր Վրաստանում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Վրաստանում
Georgia Protest 2023 VOA.png
Ցուցացարարներն ու ոստիկանները Թբիլիսիում
Ամսաթիվ6 Մարտի 2023 (2023-03-06) – ներկա
ՎայրՎրաստան
ՊատճառՕրենք օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին
Նպատակ
  • սկզբումդադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքների ընդունումը,
  • մարտի 9-ից հետո՝ կառավարության հրաժարական,
  • արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
  • նախկին նախագահ՝ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակում
ԱրդյունքԸնդդիմության հաղթանակ
  • 2023 թվականի մարտի 10-ին խորհրդարանը հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը[1]
Հակամարտող կողմեր

Վրաստանի կառավարություն

  • Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
    • Վրաստանի ոստիկանություն
  • Վրաստանի Պետական անվտանգության ծառայություն

Վրաստանի ազգային ժողով (մեծամասնություն)

Ղեկավարներ
Կորուստներ
Չճշտված
Կան վիրավորներ
134 հոգի ձերբակալվել է[2]
58 ոստիկան վիրավորվել է[3]; մի քանիսը հոսպիտալացվել են[4]

Բողոքի ցույցեր Վրաստանում, 2023 թվականի մարտի 6-ից Վրաստանում անցկացվող փողոցային ցույցերի շարունակական շարք՝ պայմանավորված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքին խորհրդարանի աջակցությամբ, որը պահանջում է հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ», եթե իրենց ընդհանուր եկամտի ավելի քան 20%-ի չափով նրանք ֆինանսավորվել են արտասահմանից։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում[5][6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդրահարույց օրինագծի նախաձեռնությամբ և մշակմամբհանդես են եկել «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները՝ այս շարժումը առանձնացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, բայց միևնույն ժամանակ աջակցում է կառավարությանը։ «Օտարերկրյա գործակալների» գաղափարի հեղինակները պնդում են, որ որպես մոդել են ընդունել ամերիկյան նմանատիպ օրենքը (հայտնի է որպես FARA): Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը նախաձեռնության մեջ որևէ ընդհանրություն չի տեսել ամերիկացի տարբերակի հետ։ ԱՄՆ գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը նշել է, որ այն շատ ավելի շատ նմանություններ ունի Ռուսաստանում և Հունգարիայում ընդունված նմանատիպ օրենքների հետ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները, իրավապաշտպանները և բազմաթիվ լրատվամիջոցներ մտավախություն են հայտնել, որ այս օրենքը կծառայի որպես բռնաճնշման գործիք, որը կկիրառվի ընդդիմության և անկախ լրագրողների դեմ։ Չնայած դրան, իշխանությունները որոշել են օրինագշին ընթացք տալ։ Այս որոշումն ընդունվել է փետրվարի 20-ին խորհրդարանի բյուրոյի նիստում։ Ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելին» և «Միացյալ ազգային շարժումը» դեմ են արտահայտվել։ Օրինագծին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս քննարկումներն ուղեկցվել են ծեծկռտուքով։

Մարտի 7-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 76 կողմ ձայներով։ 13 պատգամավոր դեմ է արտահայտվել. Ընդդիմության մի մասը բոյկոտի ռեժիմում է եղել[7]։

ԱՄՆ-ը և Եվրամիությունը հայտարարել են, որ Վրաստանի համար դժվար կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը, եթե օրենքը ընդունվի։ Օրենքի նախագծի վերաբերյալ մտահոգություն են հայտնել միջազգային կազմակերպությունները՝ նշելով, որ այն հակասում է Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը[6]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեքշաբթի օրը Վրաստանում, Թբիլիսիի կենտրոնում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանությունը ընդդեմ ցուցարարների, որոնք դեմ էին առաջարկվող օրենքին, և որը ոմանց կարծիքով, խոչընդոտում է մամուլի ազատությանը, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել[6]։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին. և հայտարարել՝

Aquote1.png Կոչ եմ անում ձեզ, ովքեր այսօր երեկոյան կանգնած են Ռուսթավելիի վրա, որտեղ ես մեկ անգամ չէ, որ կանգնել եմ։ Այսօր ես կանգնած եմ Նյու Յորքում՝ իմ հետևում Ազատության արձանն է։ Սա խորհրդանիշ է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է, ինչի համար մենք եկել ենք մինչև այս օրը։ Ես ձեզ հետ եմ, քանի որ այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Aquote2.png

Ցուցարարները փորձել են ներխուժել Վրաստանի խորհրդարանի շենք[8]։ Կեսգիշերին ոստիկանները ցուցարարներին հեռացրել են կառավարական շենքերից, իսկ հատուկ ջոկատայինները սկսել են ազատել տարածքը։

Մարտի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցերին միացել են Վրաստանի այլ քաղաքներ, Բաթումում ցույցի են դուրս եկել ուսանողները։ Երեկոյան ընդդիմությունը հավաքվել է Եվրոպայի հրապարակում։ Մարտի 8-ի երեկոյան Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները պահանջներ են ներկայացրել գործող իշխանություններին.

  • խորհրդարանից հանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը,
  • ազատ արձակել մարտի 7-ին Թբիլիսիի ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։

Ցուցարարները մեկ ժամ ժամանակ են տվել իշխանություններին իրենց պահանջները կատարելու համար՝ սպառնալով դիմել «այլ քայլերի»[9]։

Մարտի 9[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ։

Նույն օրը Թբիլիսիում նոր ակցիա է հայտարարվել։ Ընդդիմությունը պահանջել է ավելի հստակություն օրինագծի հետկանչման և կալանավորների ազատ արձակման վերաբերյալ[10]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Ռուսաստան
  • Մարիա Զախարովան քննադատել է Եվրամիության դիրքորոշումը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և մեղադրել Ժոսեպ Բորելին պարկեշտության սահմաններից դուրս գալու և Վրաստանի քաղաքացիների վրա ճնշում գործադրելու մեջ[11]։
  • Մարտի 10-ին Սերգեյ Լավրովն ասել էր, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 2014 թվականի Կիևի մայդանը, ինչպես նաև ասաց, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի արձագանքը տեղի ունեցողին ակնհայտ կեղծավորություն է[12]։
  • Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց[13]։
Ուկրաինա Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է ցուցարարներին՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի[14], և ասել է՝

Aquote1.png Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս օրերին Վրաստանի հրապարակներում և փողոցներում պահել են ուկրաինական դրոշներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր օրհներգի համար, որը հնչել է Թբիլիսիում։ Սա հարգանք է Ուկրաինայի հանդեպ, և ես ուզում եմ իմ անկեղծ հարգանքը հայտնել Վրաստանին[15]։ Aquote2.png
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Նեդ Փրայսը սատարել է բողոքի ցույցերին և հայտարարել, որ «ԱՄՆ-ն ունի գործիքներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր հակասում են վրաց ժողովրդի կամքին»՝ ակնարկելով վրացի պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների մասին[16]։

Աբխազիա Աբխազիա

Աբխազիայի ինքնահռչակ Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան ասել է, որ՝

Aquote1.png Միացյալ Նահանգները փորձում է պետական հեղաշրջում իրականացնել Վրաստանում՝ տարածաշրջանն ապակայունացնելու և Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու ռուս-ուկրաինական պատերազմում[17][18]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ritchie Rhea Mogul,Sophie Tanno,Niamh Kennedy,Hannah (March 9, 2023)։ «Georgia withdraws 'foreign influence' bill but opposition vows more protests»։ CNN 
  2. «UPDATE: 134 Arrested in March 7–9 Rallies Against Foreign Agents Law»։ Civil Georgia (անգլերեն)։ 2023-03-09։ Վերցված է 2023-03-08 
  3. «58 law enforcers injured during transparency bill protests - Interior Ministry»։ Agenda.ge (անգլերեն)։ 2023-03-10։ Վերցված է 2023-03-10 
  4. «Georgia's opposition calls fresh protests over new law after clashes»։ France 24 (անգլերեն)։ 2023-03-08։ Վերցված է 2023-03-08 
  5. «Georgian police use tear gas on protests against 'foreign agents' law»։ Reuters։ March 7, 2023 
  6. 6,0 6,1 6,2 «Georgians protest against draft law on media, nonprofits»։ ABC News (անգլերեն) 
  7. «"Нет российскому закону!" Как протестующие в Грузии за два дня смогли сорвать принятие законопроекта об "иностранных агентах"»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2023-03-09։ Վերցված է 2023-03-09 
  8. «Протестующие прорвали железные ограждения у здания парламента Грузии»։ Коммерсантъ (ռուսերեն)։ 2023-03-07։ Վերցված է 2023-03-09 
  9. «Протестующие в Грузии дали властям час на выполнение двух условий»։ ura.news (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-09 
  10. «Демонстранты в Грузии хотят продолжения протестов после шага властей навстречу»։ ura.news (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-09 
  11. «Moscow, Sokhumi Say EU is Pressuring Georgia»։ Civil Georgia (en-GB)։ 2023-03-07։ Վերցված է 2023-03-08 
  12. «Лавров сравнил протесты в Грузии с киевским майданом»։ РИА Новости։ 10 марта 2023։ Վերցված է 2023-03-10 
  13. «Moscow Reacts to the Protest Rallies in Tbilisi»։ Civil Georgia։ 2023-03-10։ Վերցված է 2023-03-10 
  14. «Зеленский обратился к протестующим в Грузии»։ korrespondent.net (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-08 
  15. «Ми хочемо, щоб Грузія була в ЄС: Зеленський звернувся до протестувальників»։ Վերցված է 09.03.2023 
  16. Civil Georgia (2023-03-07)։ «State Department: We Hold Tools at Our Purview to Hold Anyone Accountable»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2023-03-08 
  17. «Грузия призвала РФ вывести войска из Абхазии и Южной Осетии»։ Deutsche Welle։ 2022-08-08։ Վերցված է 2023-03-10 
  18. «10 лет после войны с Грузией: как работает закон об оккупированных территориях»։ Русская служба Би-би-си։ 2018-08-09։ Վերցված է 2023-03-09