Արցունքաբեր նյութեր
Արտաքին տեսք
Արցունքաբեր նյութեր, լաքրիմատորներ (լատ․ lacrima – արցունք), քիմիական միացությունների խումբ, որոնց գոլորշիների անգամ չնչին քանակությունը (0,0002–0,0003 մգ/լ) առաջացնում է աչքի լորձաթաղանթի ուժեղ գրգռում և արցունքաբերություն։ Խիստ ազդում են նաև մաշկի և շնչառական օրգանների վրա։
Արցունքաբեր նյութեր են հալոգենի ատոմ պարունակող օրգանական շատ միացություններ (-հալոգենակետոնները՝ , -ը՝ հալոգենի ատոմ), քլորքացախաթթվի և բրոմքացախաթթվի էսթերները, քլորպիկրինը, բրոմբենզիլցիանիդը, քլորացետոֆենոնը, քլորացետոնը ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 151)։ |