Բոբբի Քրիստինա Բրաուն
անգլ.՝ Bobbi Kristina Brown | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 4, 1993[1][2] |
| Ծննդավայր | Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Մահացել է | հուլիսի 26, 2015[1][2] (22 տարեկան) |
| Մահվան վայր | Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ |
| Գերեզման | Fairview Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | աֆրոամերիկացի |
| Կրոն | մեթոդիզմ |
| Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, մոդել և դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Բոբի Բրաուն, մայր՝ Ուիթնի Հյուսթոն |
Բոբբի Քրիստինա Բրաուն (անգլ.՝ Bobbi Kristina Brown, մարտի 4, 1993[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 26, 2015[1][2], Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի։
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու R&B-կատարող Բոբբի Բրաունի աղջիկն ու ժառանգորդուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբբի Քրիստինա «Քրիսսի» Բրաունը ծնվել է 1993 թվականի մարտի 4-ին Լիվինգսթոնում, Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի ընտանիքում։ Բրաունների ընտանիքի անդամներն են` Սիսսի Հյուսթոնը (Ուիթնիի մայրը), Դայոն Ուորվիկը (Ուիթնիի զարմիկը), մորեղբայր Գարի Գարլանդան (Ուիթնիի ավագ եղբայրը)։
Քրիստինա Բրաունը, ըստ ԶԼՄ-ների վկայության, ունեցել է ծանր մանկություն։ Դրա հիմնական պատճառը ծնողների թմրանյութերի նկատմամբ կախվածությունից առաջացած սկանդալներն էին։ Քրիստինան առաջին անգամ բեմում հրապարակային հայտնվեց 1994 թվականին, երբ Ուիթնին հաղթել էր «American Music Awords» մրցույթում և Քրիստինային իր հետ բարձրացրել էր բեմ[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերին Քրիստինան հայտարարեց իր և Նիկ Գորդոնի կապի մասին, որին նախկինում կոչում էր «մեծ եղբայր»։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 9-ին[4]։
Դեպրեսիա և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին, հյուրանոցային համարում։ Դրանից հետո Քրիստինա Բրաունի համար եղել է ծանր ժամանակաշրջան[5]։ Աղջիկը նյարդերի խանգարմամբ առաջին անգամ չէր հիվանդանոցում։ Հարազատները վախենում էին, որ մոր ողբերգական ճակատագիրը և թմրանյութ օգտագործելը կարող է կրկնվել աղջկա մոտ։ 2015 թվականի հունվարի 31-ին Քրիստինան հայտնաբերվում է լոգարանում, անգիտակից վիճակում, նա պառկած էր, գլխով ջրի մեջ։ Դրանից հետո նա ընկնում է կոմայի մեջ[6]։ 2015 թվականի փետրվարի 11-ին բժիշկները ցանկանում են անջատել կենսաապահովման սարքը։ Քրիստինա Բրաունը տեղափոխվում է հյուրանոց և 2015 թվականի հուլիսի 27-ի գիշերը մահանում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ https://www.youtube.com/watch?v=uYImC8RHgjg
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015-02-04-ին. Վերցված է 2017-06-18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Քրիստինա Բրաուն» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մարտի 4 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Թոքաբորբից մահացածներ