Բլում եղբայրները
Բլում եղբայրները անգլ.՝ The Brothers Bloom | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և դրամա |
Թվական | 2008, նոյեմբերի 5, 2009[1] և օգոստոսի 27, 2009[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռայան Ջոնսոն[3][4][5] |
Պրոդյուսեր | Ջեյմս Դ․ Շտեռն |
Սցենարի հեղինակ | Ռայան Ջոնսոն |
Դերակատարներ | Ռեյչել Ուայզ[6][3][5][…], Էդրիան Բրոուդի[6][3][5][…], Մարկ Ռուֆալո[6][3][5][…], Ռինկո Կիկուտի[3][5][7], Մաքսիմիլիան Շելլ[5][7], Ռոբի Քոլթրեյն[5][7], Ռիկի Ջեյ[խմբագրել[5][7], Զահարի Գորդոն[5][7], Max Records?[5][7], Nora Zehetner?[7], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[7], Noah Segan?[7], Էնդի Նեյման[8], Josif Tatić?[8] և Ստեֆան Կապիչիչ[8] |
Օպերատոր | Ստիվ Յեդլին |
Երաժշտություն | Nathan Johnson? |
Պատմվածքի վայր | Հունաստան և Նյու Ջերսի |
Նկարահանման վայր | Չեխիա |
Կինոընկերություն | The Weinstein Company |
Տևողություն | 113 րոպե |
Բյուջե | 20 000 000 $ |
Շահույթ | 5 500 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
«Բլում եղբայրները» (անգլ.՝ The Brothers Bloom), ռեժիսոր Ռայն Ջոնսոնի ամերիկյան քրեական կատակերգությունը՝ Էդրիեն Բրոուդիի, Մարկ Ռուֆալոյի, Ռեյչել Ուայզի, Ռոբբի Կոլտրեյնի, Ռինկո Կիկուտիի մասնակցությամբ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվեն (Մարկ Ռուֆալո) և Բլում (Էդրիեն Բրոուդի) եղբայրները միջազգային մասշտաբի կեղծարարներ են։ Երկար տարիների համատեղ աշխատանքի ընթացքում նրանք կատարելապես հմտացել են միլիոնատերերից առանց բռնության գումար կորզելու մեջ։
Բլում եղբայրները կարծում են, որ լավագույն խարդախությունն այն է, որտեղ յուրաքանչյուր մասնակիցն ստանում է այն, ինչ ցանկանում է։ Նրանք բազում պլաններ են մշակում ամեն նոր շահախարդախ գործն սկսելուց առաջ, և դեպի իրենց են գրավում նաև այլ մասնակիցների, որպեսզի ցանկացած ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից, ընդհուպ մինչև զոհը, ստանա այն, ինչ ցանկանում է։
Նոր աֆերայում նրանք կարողանում են ընդգրկել մի հարուստ, սակայն տարօրինակ ժառանգորդուհու (Ռեյչել Ուայզ), և երեքով մեկնում են անհավանական ճանապարհորդության Մեխիկոյից մինչև Սանկտ Պետերբուրգ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեյչել Ուայզ — Պենելոպա Ստեմպ
- Էդրիեն Բրոուդի — Բլում
- Մարկ Ռուֆալո — Սթիվեն
- Ռինկո Կիկուտի — Բենգ-Բենգ
- Ռոբբի Կոլտրեյն — Հսկիչ
- Մաքսիմիլիան Շելլ — Ադամանդե շուն
- Рикки Джей — պատմող
Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2007 թ. մարտի 19-ին Ուլցին քաղաքում, Չեռնոգորիա։ Չեռնոգորիայից բացի, ֆիլմը նկարահանվել է նաև Սերբիայ՛ում, Ռումինիայում, Չեխիայում։ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին[10]:ԱՄՆ-ում այն ցուցադրվել է 2009 թվականի մայիսի 15-ին, իսկ Ռուսաստանում՝ 2009 թվականի հոկտեմբերի 8-ին[11].:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք գլխավոր կերպարները վերցված են Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպից(որն էլ իր հերթին կապված է Հոմերոսի «Ոդիսևս» պոեմի հետ)[12]։
- Սթիվեն - Սթիվեն Դեդալ
- Բլում — Լեապոլդ Բլում
- Պենելոպա — Պենելոպա, Լեապոլդ Բլումի կինը
Ադամանդե Շան հետ ռուսական կեղծ մաֆիային օժանդակելու վերաբերյալ բանակցությունների ժամանակ, նա ասում է, որ մինչ լաբիրինթոսից դուրս գալուց առաջ, հերոսը պետք է հանդիպի մինոտավրոսի հետ։ Հատկանշական է այն, որ հաջորդ տեսարանում՝ աֆերայի քննարկման ընթացքում, հետևի ֆոնին երևացող հյուրանոցը կոչվում է հենց Լաբիրինթոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2009_filmbemutatok_osszes.xls (հունգ.) — NMHH, 2010.
- ↑ http://www.kinokalender.com/film7197_the-brothers-bloom.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=121779.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0844286/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://bbfc.co.uk/releases/brothers-bloom-2010-2
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/the-brothers-bloom
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0844286/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=brothersbloom.htm
- ↑ «TIFF Review: The Brothers Bloom»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-05-07
- ↑ Братья Блум (2008) - Release dates
- ↑ /title/tt0844286/trivia The Brothers Bloom (2008) - Trivia - IMDb
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքը (անգլ.)
- «Братья Блум»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Братья Блум»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2008 ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Summit Entertainment ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում