Բլեյք Ջեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլեյք Ջեներ
Blake Jenner 2013.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1992(1992-08-27)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա
ԿրթությունFelix Varela High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մելիսա Բենոիսթ

Բլեյք Ալեքսանդր Ջեներ (անգլ.՝ Blake Alexander Jenner, օգոստոսի 27, 1992(1992-08-27)[1], Մայամի, Ֆլորիդա), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Glee» սերիալում խաղացած Ռայդեր Լինի դերով և «Բոլորն էլ մի քիչ ուզում են», «Տասնյոթ տարեկան» և «Ամերիկյան կենդանիներ» ֆիլմերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյք Ջեները ծնվել է 1992 թվականի օգոստոսի 27-ին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում՝ Ռիչարդ Վերնոն Ջեների (Richard Vernon Jenner) և Միթզի Սոթոյի (Mitzy Soto) ընտանիքում[2]: Դպրոցական տարիներին հետաքրքրվել է դերասանությամբ, իսկ աշխատանքի առաջին փորձը դարձել է տեղական կահույքի խանութի գովազդում նկարահանումները[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ջեները տեղափոխվել է Լոս Անջելես կինոյում պրոֆեսիոնալ կարիերա սկսելու հնարավորություն ունենալու համար : Աշխատելով վաճառող և մատուցող՝ ազատ ժամանակ հաճախել է դերասանական արվեստի դասընթացների: Այդ ընթացքում նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և առաջին անգամ հայտնվել հեռուստատեսությունում՝ «Մելիսա և Ջոուի» սիթքոմի էպիզոդում[4][5][6]:

2012 թվականին մասնակցել է «The Glee Project» ստեղծագործական ռեալիթի-շոուի երկրորդ սեզունին և տարել հաղթանակ: Որպես մրցանակ սկսնակ դերասանը դեր է ստացել Fox հեռուստաալիքի «Glee» երաժշտական սերիալում[7][8][9]: Նրա Ռայդեր Լին կերպարը ցուցադրվել է չորրորդ սեզոնի հինգերորդ էպիզոդում, և հետագայում շոուում նկարահանվել է պարբերաբար[10][11]: Հինգերորդ սեզոնում Ջեները դարձել է հիմնական դերասանական կազմի անդամներից մեկը[12], սակայն ավելի ուշ շոուի կոնցեպցիայի փոփոխությունների պատճառով մի քանի հերոսների սյուժետային գծեր սերիալից կրճատվել են[13], և վեցերորդ սեզոնում հրավիրվել է միայն մեկ էպիզոդում[14]: «Glee»-ում իր աշխատանքի համար որպես հեռուստատեսության լավագույն նոր դերասան արժանացել է «Teen Choice Awards» մրցանակին[15]:

Մեծ էկրանի առաջնաելույթը Ջեների համար դարձել է Ռիչարդ Լինկլեյթերի առաջին կուրսի ուսանողի առաջին օրերի մասին պատմող 2016 թվականի «Բոլորն էլ մի քիչ ուզում են» կատակերգությունում խաղացած գլխավոր դերը[16][17]: Ժապավենը ստացել է գերազանցապես դրական արձագանքներ[18] և անկախ կինոյի «Gotham Awards» մրցանակի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի անվանակարգ[19]: Հաջորդ տարվա ընթացքում թողարկվել է քննադատների կողմից բարձր գնահատված «Տասնյոթ տարեկան» անցումային տարիքի դժվարությունների մասին կատակերգական դրաման[20][21], «Ներսում» թրիլլերը[22] և «Սիդնի Հոլլ» դետեկտիվ ֆիլմը[23], որոնցում Ջեներին բաժին է ընկել երկրորդական պլանի նշանակալի դերեր: Դիտարկվել է Հան Սոլոի դերի հավակնորդներից մեկը այդ հերոսին նվիրված «Աստղային պատերազմներ» շարքի ֆիլմում[24][25], բայց դերը զիջել է Օլդեն Էրենրայքին[26]: 2017 թվականի հոկտեմբերին Սան Դիեգոի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է «Անչափահասը» ֆիլմը, որում հանդես է եկել որպես սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, Ջեները ստացել է «Բարձրացող աստղ» մրցանակը[27]: Այս ժապավենը թողարկվել է 2018 թվականի հունիսին «Բիլի» անվամբ[28][29]: Նույն ամսին վարձույթով թողարկվել է «Ամերիկյան կենդանիներ» քրեական դրաման[30]: Դրանից շատ չանցած Ջեները ստացել է առաջին նշանակալի թատերական դերը. նա Փիթեր Դինքլեյջի հետ սկսելէ խաղալ Էդմոն Ռոստանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրանո» ներկայացման գլխավոր հերոսի կերպարում[31][32]:

2019 թվականին Նեթֆլիքս ծրագրով թողարկվել է «Ինչ/եթե» բազմասերիանանոց թրիլլերը, որի գլխավոր դերերում խաղացել են Բլեյք Ջեները, Ջեյն Լևը և Ռենե Զելվեգերը[33]: Հայտնի է դարձել նաև, որ նա կրկին կաշխատի Լինքլեյթերի հետ և կխաղա Սթիվեն Սոնհայիմի «Merrily We Roll Along» մյուզիքլի էկրանավորումում, որը ռեժիսորը մտադիր է նկարահանել 20 տարվա ընթացքում, որպեսզի իրատեսորեն պատկերացնի կերպարների տարիքային փոփոխությունները[34][35]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Glee»-ի նկարահանումների ընթացքում Բլեյք Ջեները սիրավեպ է ունեցել գործընկեր Մելիսա Բենոիսթի հետ. 2013 թվականին ԶԼՄ-ները հայտնել են նրանց նշանադրության[36][37], իսկ 2015 թվականին՝ ամուսնության մասին[38][39] (որոշ տվյալններով ամուսնությունը գրանցվել է նշանադրությունից անմիջապես հետո)[40]: Հետո դերասանը նկարահանվել է «Սուպերգրլ» սերիալի երկու էպիզոդներում, որտեղ Բենոիսթը խաղացել է գլխավոր դերում[41][42]: Նրանք միասին նկարահանվել են նաև Ջեների սցենարով նկարահանված «Բիլի» ֆիլմում[43]: 2016 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ զույգը «անհաշտ հակասությունների» պատճառով բաժանվել է, և սկսվել է ապահարզանի գործընթացը[44][45], որն ավարտվել է մեկ տարի անց[46]: 2019 թվականին Բենոիսթը հայտարարել է, որ նախկինում իր զուգընկերոջ կողմից եղել է ընտանեկան բռնության զոհ, սակայն նրա անունը չի տվել (դա կասկածներ է առաջացրել, որ դերասանուհին նկատի ուներ նախկին ամուսնու հետ հարաբերությունները)[47][48]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Մահացու թարմություն Fresh 2 Death Կոնոր
2011 Մելիսա և Ջոուի Melissa & Joey Միլեր Քոլինզ
2012 Ճշմարտությունը ճիշտ լինելու մեջ է The Truth in Being Right Ջեֆրի
2012-2015 Glee Glee Ռայդեր Լին
2014 Սեր առաջին կայքից Love at First Site Սիդնի Ռեյնոլդս
2016 Սուպերգրլ Supergirl Ադամ Ֆոսթեր
2016 Բոլորն էլ մի քիչ ուզում են Everybody Wants Some Ջեյք Բրեդֆորդ
2016 Տասնյոթ տարեկան The Edge of Seventeen Դերիան Ֆրանկլի
2017 Սիդնի Հոլլ The Vanishing of Sidney Hall Բրեթ Նյուպորտ
2017 Անչափահաս/Բիլի Juvenile / Billy Boy Բիլի Ֆորսեթի
2018 Ամերիկյան կենդանիներ American Animals Չեզ Ալեն
2018 NBA 2K19 NBA 2K19 Հաուի Կարտեր
2019 Ինչ/եթե What/If Շոն Դոնովան

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2013 Teen Choice Awards Հեռուստատեսությամբ տարվա առաջխաղացում Glee Հաղթանակ
2017 Սան Դիեգոի միջազգային կինոփառատոն Բարձրացող աստղ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Хиллс Меган (2019-11-07)։ «Who is Blake Jenner? The former Glee actor is starring in a new Richard Linklater film»։ Evening Standard։ Վերցված է 2019-12-01 
  3. «Acting Up: Blake Jenner»։ VMAN։ 2015-02-09։ Վերցված է 2016-11-16 
  4. «Who Is Glee's Blake Jenner?»։ Wetpaint։ 2012-11-08։ Վերցված է 2017-11-06 
  5. Слезак Майкл (2012-08-17)։ «Glee Project Champ Blake Jenner on Bathroom Crying, Parrot Prison and...a Brittana Triangle?»։ TV Line։ Վերցված է 2017-11-06 
  6. Марр Мэдэлин (2012-08-10)։ «Local singer/actor Blake Jenner wins The Glee Project!»։ miami.com։ Վերցված է 2017-11-06 
  7. Гажевски Райан (2012-08-24)։ «Glee Project’s Blake Jenner Wanted To Be A Stand-Up Comic»։ Wetpaint։ Վերցված է 2017-11-06 
  8. Голдберг Лесли (2012-08-15)։ «'The Glee Project' Winner Blake Jenner: 'I'd Love to Be a Finn-Type Character'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-11-06 
  9. Дуглас Бет (2012-08-16)։ «Glee Project 2 Winner Blake Jenner on His Hopes for Glee Season 4 and Meeting Damian McGinty»։ Wetpaint։ Վերցված է 2017-11-06 
  10. Голдберг Лесли (2012-11-01)։ «'Glee's' Blake Jenner Previews Ryder's Dyslexia and Finn as His 'Role Model'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-11-06 
  11. Дуглас Бет (2012-11-08)։ «Blake Jenner’s First Glee Episode: Glee Project Co-Stars Tweet Their Support»։ Wetpaint։ Վերցված է 2017-11-06 
  12. Голдберг Лесли (2013-06-29)։ «'Glee' Promotes Five to Series Regulars»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-11-06 
  13. Голдберг Лесли (2014-01-13)։ «'Glee': Remainder of Season 5 to Be Set in New York»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-11-06 
  14. Свифт Энди (2015-02-21)։ «Glee Cast Says Goodbye: Photos from Their Final Days of Filming»։ TV Line։ Վերցված է 2017-11-06 
  15. Дершовиц Джессика (2013-06-29)։ «Teen Choice Awards 2013: List of winners»։ CBS։ Վերցված է 2017-11-06 
  16. Кролл Джастин (2016-04-21)։ «‘Everybody Wants Some!!’ Star Blake Jenner on Working With Richard Linklater»։ Variety։ Վերցված է 2016-11-05 
  17. Платтнер Сет (2016-03-31)։ «Everybody Wants Some's Blake Jenner Is Having One Hell of a Rookie Season»։ Elle։ Վերցված է 2016-11-05 
  18. «Everybody Wants Some (2016)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2016-11-05 
  19. Кокс Гордон (2016-10-20)։ «Gotham Awards Nominations: ‘Manchester by the Sea’ Leads With Four»։ Variety։ Վերցված է 2016-11-05 
  20. «'The Edge of Seventeen's Blake Jenner On High School Regrets and Growing Up»։ Teen Vogue։ 2017-02-09։ Վերցված է 2017-02-18 
  21. Белл Кристал (2016-11-22)։ «The Edge of Seventeen Star on Why it’s Not Just Another Teen Movie»։ MTV։ Վերցված է 2017-02-18 
  22. «Within Movie Review»։ The Times of India։ 2016-10-07։ Վերցված է 2017-02-18 
  23. Форд Ребекка (2016-04-25)։ «'Everybody Wants Some' Star Blake Jenner Joins 'Sidney Hall'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2018-01-23 
  24. Кролл Джастин (2016-01-11)։ «‘Star Wars’ Han Solo Spinoff: Actor Shortlist Revealed»։ Variety։ Վերցված է 2018-05-06 
  25. Читвуд Адам (2016-03-15)։ «‘Star Wars’ Casting Search for Young Han Solo Narrows to Final Contenders»։ Collider։ Վերցված է 2018-05-06 
  26. Буш Анита (2016-05-05)։ «‘Star Wars’ Han Solo Film: Alden Ehrenreich Lands The Lead In Spinoff»։ Deadline.com։ Վերցված է 2018-05-06 
  27. «Blake Jenner Wins Rising Star Award at San Diego Film Fest»։ Just Jared։ 2017-10-07։ Վերցված է 2017-11-06 
  28. «Blake Jenner is Supported by Former 'Glee' Co-Stars at 'Billy Boy' Premiere!»։ 2018-06-13։ Վերցված է 2018-06-30 
  29. Уэббер Стефани (2018-06-13)։ «Blake Jenner Teases His New Crime Thriller ‘Billy Boy’»։ Us Weekly։ Վերցված է 2018-06-30 
  30. Шварц Дана (2018-06-14)։ «Blake Jenner doesn't want to be a high schooler forever»։ Entertainment Weekly։ Վերցված է 2018-06-30 
  31. «Cyrano Starring Peter Dinklage Finds Full Cast; Blake Jenner and More»։ Broadway World։ 2018-06-27։ Վերցված է 2019-12-04 
  32. Солоски Алексис (2019-11-08)։ «Cyrano review – Peter Dinklage sings through patchy musical update»։ The Guardian։ Վերցված է 2019-12-01 
  33. Турчиано Даниэль (2019-05-23)։ «‘What/If’ Star Blake Jenner on Creating Chemistry With Jane Levy, Renee Zellweger»։ Variety։ Վերցված է 2019-12-01 
  34. Гартенберг Чейм (2019-08-30)։ «Richard Linklater is filming a Merrily We Roll Along musical in real time over the next 20 years»։ The Verge։ Վերցված է 2019-09-29 
  35. Галаппо Миа (2019-08-29)։ «Richard Linklater Musical to Be Filmed Over 20-Year Span»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-09-29 
  36. Чен Джойс (2013-07-11)։ «Blake Jenner, Melissa Benoist Engaged: Glee Costars Set to Tie the Knot»։ Us Weekly։ Վերցված է 2017-11-06 
  37. Дуглас Бет (2013-07-11)։ «Blake Jenner and Melissa Benoist Engaged (Ryder and Marley) — Confirmed!»։ Wetpaint։ Վերցված է 2017-11-06 
  38. Макрэйди Рэйчел (2015-07-13)։ «Melissa Benoist, Blake Jenner Are Married! Details on the Glee Costars' Secret Wedding»։ Us Weekly։ Վերցված է 2017-11-06 
  39. Ванметри Элизабет (2015-07-13)։ «Melissa Benoist, Blake Jenner married in secret wedding»։ Daily News։ Վերցված է 2017-11-06 
  40. Рафаэль Шеннон (2019-12-02)։ «A Refresher on Melissa Benoist's Past Marriage to Former 'Glee' Co-Star Blake Jenner»։ Distractify։ Վերցված է 2019-12-04 
  41. Коринфиос Аурелия (2016-03-14)։ «Melissa Benoist on Working with Husband Blake Jenner on Supergirl: 'He's My Favorite Scene Partner, Always'»։ People։ Վերցված է 2016-11-05 
  42. Брикер Тирни (2016-01-14)։ «Get Your First Look at Melissa Benoist and Real-Life Husband Blake Jenner's Meet-Cute on Supergirl»։ E!։ Վերցված է 2016-11-05 
  43. «Blake Jenner & Melissa Benoist Co-Star in 'Billy Boy' - Watch an Exclusive Clip!»։ Just Jared։ 2018-05-29։ Վերցված է 2019-12-01 
  44. Мизогучи Карен (2016-12-29)։ «Supergirl's Melissa Benoist Files for Divorce from Blake Jenner: Report»։ People։ Վերցված է 2017-02-18 
  45. Сежковски Каван (2016-12-28)։ «‘Supergirl’ Melissa Benoist Files For Divorce From ‘Glee’ Co-Star Blake Jenner»։ The Huffington Post։ Վերցված է 2017-02-18 
  46. Дуган Кристина (2017-12-21)։ «Supergirl's Melissa Benoist and Blake Jenner Finalize Divorce»։ People։ Վերցված է 2018-01-23 
  47. Сингх Кэтрин (2019-11-28)։ «Here’s Why #IStandWithMelissa Is Trending»։ Flare։ Վերցված է 2019-12-04 
  48. Уэлч Тэдди (2019-12-03)։ «Fans Call For Blake Jenner’s Recast In Merrily We Roll Along Following Melissa Benoist IPV Video»։ The Whisp։ Վերցված է 2019-12-04