Բլանշ Սվիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանշ Սվիթ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1896(1896-06-18)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 6, 1986(1986-09-06)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինՌեյմոնդ Հեքեթ և Մարշալ Նեյլան
Պարգևներ և
մրցանակներ
 Blanche Sweet Վիքիպահեստում

Բլանշ Սվիթ (անգլ.՝ Blanche Sweet, հունիսի 18, 1896(1896-06-18)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 1986(1986-09-06)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ծննդյան անունը՝ Սառա Բլանշ Սվիթ, համր կինոյի դերասանուհի, որը կանգնած է կինոարդյունաբերության ակունքներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է ԱՄՆ Չիկագո քաղաքում՝ թատերական արտիստների ընտանիքում։ Նրա ծննդյան անվան առաջին բաղադրիչը՝ Սառան, գրեթե չի գործածվել[3]։ Վաղ մանկությունից բեմում խաղացել է ծնողների հետ։ Նրա մայրը վաղ է մահացել է, և նրան մեծացրել է մորական տատիկը՝ Կորա Բլանշ Ալեքսանդրը[4][5]։

1909 թվականին՝ տասնչորս տարեկան հասակում, Բլանշը պայմանագիր է կնքել Ամերիկայի ամենահին կինոստուդիաներից մեկի՝ Biograph Company-ի հետ։ Նույն թվականին տեղի է ունեցել նրա դեբյուտը կինոյում։ Արագորեն հաջողություն ձեռք բերելով հանրության շրջանում՝ նա սկսել է ակտիվորեն նկարահանվել և 1910-ին մրցակցել մեկ այլ դեբյուտանտի՝ հայտնի Մերի Փիքֆորդի հետ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այդ տարիներին տարածված փխրուն գեղեցկուհիների դերերի՝ Բլանշը խաղացել է եռանդուն և անկախ կանանց դերեր։ Դերասանուհու առաջին նշանակալի ֆիլմը Դեյվիդ Գրիֆիթի «The Lonedale Operator» թրիլերն էր՝ երեսունչորս կարճամետրաժ ֆիլմերից մեկը, որում Բլանշը հայտնվել է 1911 թվականին։ Դրան հաջորդել է 1913 թվականին մասնակցությունը Գրիֆիթի առաջին լիամետրաժ ֆիլմին՝ «Հուդիթը Բետուլիայից» դրամային։ Մեկ տարի անց Բլանշը հայտ է ներկայացրել Գրիֆիթի հաջորդ նախագծում՝ «Ազգի ծնունդը» պատմական ֆիլմում դեր խաղալու համար, սակայն դերը, ի վերջո, բաժին է հասել Լիլիան Գիշին։ Նույն թվականին դերասանուհին հեռացել է Biograph Studios-ից և ավելի շահավետ պայմաններով պայմանագիր կնքել Paramount-ի հետ։

20-րդ դարի երկրորդ տասնամյակի ընթացքում Բլանշը նկարահանվել է 139 ֆիլմում և դարձել ամերիկյան համր կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկը։ Նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեսիլ Բ. ԴեՄիլը և Մարշալ Նեյլանը, ում հետ նա ամուսնացել է 1922 թվականի հունիսի 8-ին։ Այս ամուսնությունը լուծարվել է 1929 թվականին՝ դերասանուհու նախաձեռնությամբ, որը ամուսնուն մեղադրել է անհավատարմության մեջ։ 20-ականների սկզբին Բլանշի կարիերան շարունակել է ծաղկել։ 1923 թվականին նա նկարահանվել է «Աննա Քրիստի» ֆիլմում, որը հետագայում անցել է մի քանի ռիմեյք։ Բլանշի համար այդ ժամանակի այլ հայտնի գործեր են դարձել «Tess of the d'Urbervilles» (1924) ֆիլմը` հիմնված Թոմաս Հարդիի վեպի վրա, և «The Sporting Venus» (1925) ֆիլմը, որոնք նկարահանել է նրա ամուսինը։ Միաժամանակ դերասանուհին տեղափոխվել է նորաստեղծ Metro-Goldwyn-Mayer կինոստուդիա։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային կինոյի դարաշրջանի սկիզբը պատճառ է դարձել Բլանշի կարիերայի համար․ համր կինոյի շատ այլ դերասանուհիների նման նա չի կարողացել հարմարվել նորամուծությանը և նկարահանվելով միայն երեք ձայնային ֆիլմերում՝ հեռացել է կինոյից։ 1936 թվականին նա ամուսնացել է թատրոնի դերասան Ռայմոնդ Հաքեթի հետ։ Այդ ամուսնությունն ավելի դիմացկուն էր, քան նախորդը. զույգը միասին է եղել մինչև Հաքեթի մահը՝ 1958 թվականը։

1975 թվականին նա պարգևատրվել է Ջորջ Իսթմանի մրցանակով՝ կինոարվեստում ակնառու ավանդի համար[6]։

Բլանշի կարիերայի ավարտը տխուր էր. սկզբում նրան դեռ հրավիրել են ռադիոհաղորդումների և երկրորդական դերեր խաղալու Բրոդվեյում, բայց հետո աստիճանաբար մոռացել են նրա մասին, և, ի վերջո, Բլանշը սկսել է աշխատել Լոս Անջելեսի հանրախանութներից մեկում՝ որպես վաճառողուհի։

1986 թվականի սեպտեմբերի 6-ին Բլանշ Սվիթը մահացել է իննսուն տարեկան հասակում։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1909 - Ցորենի սպեկուլյացիա / A Corner in Wheat
  • 1910 - Ամեն ինչ կաթի պատճառով / All on Account of the Milk
  • 1911 - Հեռագրուհին Լոունդեյլից / The Lonedale Operator
  • 1911 - Ճակատամարտ / The Battle
  • 1912 - Կարմրաներկի սիրահարը / The Painted Lady
  • 1912 - Կույր սեր / Blind Love
  • 1913 - Մահացու մարաթոն / Death’s Marathon
  • 1913 - Հուդիթը Բետուլիայից / Judith of Bethulia
  • 1914 - Վրեժխնդիր խիղճ կամ «Մի սպանիր» / The Avenging Conscience
  • 1915 - Գողացված ապրանքներ / Stolen Goods
  • 1916 - Թափառաշրջիկը / The Ragamuffin
  • 1923 - Վաճառվում են հոգիներ / Souls for Sale

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. American National Biography. Vol. 21. էջ 200.
  4. Bodeen, DeWitt (1965 թ․ նոյեմբեր). «Blanche Sweet: Her Film Career Covered the Two Decades in Which the Movies Matured». Films in Review (English). 16 (9): 549–563.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Flom, Eric L. (2009 թ․ մարտի 5). Silent Film Stars on the Stages of Seattle: A History of Performances by Hollywood Notables. McFarland. էջ 217. ISBN 978-0-7864-3908-9.
  6. «George Eastman Award George Eastman Museum». www.eastman.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Սվիթ» հոդվածին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O’Dell, Paul (1970). Griffith and the Rise of Hollywood (1970 ed.). New York: A. S. Barnes & Co. էջ 163. ISBN 0-498-07718-7.