Բլանշ Մոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլանշ Մոնե
ֆր.՝ Blanche Hoschedé
Claude Monet - In the Woods at Giverny- Blanche Hoschedé at Her Easel with Suzanne Hoschedé Reading - Google Art Project.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1865(1865-11-10)[1]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1947(1947-12-08) (82 տարեկանում)
Մահվան վայրԺիվերնի
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներQ17492985? և Q17495007?
ՀայրErnest Hoschedé
ՄայրAlice Hoschedé
ԱմուսինԺան Մոնե
Blanche Hoschedé Monet Վիքիպահեստում

Բլանշ Մոնե (ֆր.՝ Blanche Hoschedé Monet, նոյեմբերի 10, 1865(1865-11-10)[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - դեկտեմբերի 8, 1947(1947-12-08), Ժիվերնի), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարչուհի[2], Կլոդ Մոնեի խորթ դուստրը և հարսը։ Բլանշ Մոնեի հատկապես վաղ շրջանի նկարները դժվար են տարբերվում Կլոդ Մոնեի աշխատանքներից, քանի որ նա օգտագործել էր հայտնի նկարչի ներկապնակը, վրձինները, ներկերը և կտավները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականի նոյեմբերի 10Փարիզում, եղել է Էրնեստ և Ալիսա Օշեդեների երկրորդ դուստրը[3]։ Ընտանիքում կային վեց երեխա։ Հայրը եղել է ձեռնարկատեր, խանութ է ունեցել Փարիզում։ Նա իմպրեսիոնիստների նկարներ էր հավաքում[4], հայտնի մեկենաս էր և ստեղծագործական վաղ տարիներին հովանավորել է նաև Կլոդ Մոնեին.[5]։ 1876 թվականին նա Կլոդ Մոնեին Մոնգերոնի Château de Rottembourg-ում իր կալվածքի հյուրասենյակի համար դեկորատիվ պաննո է պատվիրել[6]։ 1877 թվականին Էրնեստ Օշեդեն սնանկացել է, և արվեստի գործերի նրա հավաքածուն վաճառվել է աճուրդում[7]։

Էրնեստ Օշեդեն, Ալիսան և նրանց վեց երեխաները տեղափոխվել են Վետյոյ՝ Կլոդ Մոնեի և նրա առաջին կնոջ՝ Կամիլայի տուն, որտեղ նրանք ապրում էին երկու երեխաների՝ Ժանի և փոքրիկ Միշելի հետ։ Էրնեստը, սակայն, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում, վերջիվերջո թողեց իր ընտանիքը և հեռացավ Բելգիա։ 1879 թվականի սեպտեմբերի 5-ին տուբերկուլյոզից Կամիլա Մոնեի մահից հետո Կլոդ Մոնեի երկու երեխաները մնացին Ալիսա Օշեդեի խնամակալության տակ։ 1881 թվականին նրանք տեղափոխվել են Պուասի, 1883 թվականին հիմնավորվել Ժիվերնիում, որտեղ Կլոդը և Ալիսան կապվում են իրար հետ։ 1891 թվականին Էրնեստ Օշեդեի մահից հետո 1892 թվականի հուլիսի 16-ին նրանք պաշտոնապես ամուսնական դաշինք կնքեցին[8][9]։ Բլանշը դարձավ մեծ նկարչի հոգեդուստրը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ տարեկանում Բլանշ Օշեդե-Մոնեի մոտ հակում նկատվեց գեղանկարչության հանդեպ[10], նա շատ ժամանակ էր անցկացնում Կլոդ Մոնեի արվեստանոցում, ինչպես նաև Էդուարդ Մանեի։ 1882 թվականին նա սկսել է նկարել, իսկ 1890 թվականին դարձել է Մոնեի օգնականն ու աշակերտուհին՝ նկարելով հիմնականում պլեներ, նույն երևույթները նույն գույներով[3]։ Բլանշը նկարել է նաև ամերիկացի վտարյալներ Թեոդոր Բաթլերի և Ջոն Բրեքի հետ։ Մոնեն դադարեցրեց Բլանշի և Բրեքի միջև զարգացող սիրավեպը, թեպետ թույլ տվեց, որ Բլանշի քույրը՝ Սյուզաննան, ամուսնացավ Բաթլերի հետ 1892 թվականին[3]։ Արվեստի գործերի առևտրական Պոլ Դյուրան Ռյուելը ձեռք է բերել Բլանշի «Haystack» աշխատանքը, որը ներկայումս ցուցադրվում է Ժիվերնիի Մոնեների տանը[11]։ 1888 թվականի հունվարին Անթիբում Մոնեի աջակցությամբ Բլանշը նկար ներկայացրեց Սալոն։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ Կլոդ Մոնե, Ալիսա Մոնե, Ժան-Պիեռ Օշեդե, Ժակ Օշեդե, Բլանշ Օշեդե, Ժան Մոնե, Միշել Մոնե, Մարթա Օշեդե, Ժերմեն Օշեդե, Սյուզաննա Օշեդե

1897 թվականին նա ամուսնացել է Կլոդ Մոնեի ավագ որդու՝ Ժանի հետ (1867-1914)։ Մինչև 1913 թվականը նրանք ապրել են Ռուանում և Բոմոն-լե-Ռոժեում[3], որտեղ Բլանշը բնանկարներ է արել, իսկ ամուսինն իր հորեղբայր Լեոն Մոնեի մոտ դեղագործ էր աշխատում[12]։ 1911 թվականին մահացել է Ալիսա Մոնե-Օշեդեն, որից հետո Կլոդ Մոնեն դեպրեսիայի մեջ է ընկել, որն ավելի է սրվել երկար հիվանդությունից հետո 1914 թվականի փետրվարի 10-ին Ժան Մոնեի մահից հետո[13][14]։ Ամուսնու մահից հետո Բլանշը վերադարձել է Ժիվերնի։ Բլանշ Օշեդե-Մոնեն հոգ է տարել Կլոդ Մոնեին մինչև նրա մահը։ Նրանց ընդհանուր ընկեր Ջորջ Կլեմենսը կոչում էր Մոնեի «Կապույտ հրեշտակ»[3][15]։ 1926 թվակայի դեկտեմբերի 5-ին Մոնեի մահից հետո մինչև իր մահը Բլանշն իր վրա է վերցրել Ժիվերնիում Մոնեի սեփականության պատասխանատվությունը.[10]։

Մահացել է 1947 թվականի դեկտեմբերի 8-ին Ժիվերնիում 82 տարեկան հասակում։ Թաղվել է քաղաքային Giverny Church Cemetery գերեզմանոցում[16]։ Ժիվերնիի փողոցներից մեկը կրում է նրա անունը։ Նրա ավագ քույր Սյուզաննան ամուսնացել է ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Թեոդոր Բաթլերի հետ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու աշխատանքների մեծ մասն ստեղծվել է Ժիվերնիում 1883-1897 թվականներին, ինչպես նաև Ռուանի շրջակայքում, որտեղ ապրել է ամուսնու հետ։ Նա «գրեթե ամբողջությամբ ընդունել է իմպրեսիոնիզմի մաքուր ձևը»[3]։ Նա բնանկարներ է արել սոճիներով և կաղամախիներով, Ռիսլ գետի մարգագետնում։ 1920-ական թվականներին նա որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայի հարավում՝ ապրելով Ժիվերնիում։ 1926 թվականին Կլոդ Մոնեի մահից հետո և մինչ իր մահն աշխատել է Ժիվերնիում։

Բլանշը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցադրությունների, 1927, 1931, 1942 և 1947 թվականներին անցկացրել է անհատական ցուցադրություններ։ Նրա աշխատանքներն առավելապես գտնվում են Ֆրանսիայի թանգարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. Величайшие художники мира XVIII–XXI вв.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Blanche Hoschedé Monet Biography»։ ArtGiverny։ Վերցված է August 28, 2014 
  4. Street Singer Provenance Information. Museum of Fine Arts, Boston. Retrieved August 27, 2014.
  5. Museyon Guides (1 July 2011)։ Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy։ Museyon Guides։ էջեր 29, 30։ ISBN 978-1-938450-24-2 
  6. Sue Roe, Sue (2006)։ The Private Lives of the Impressionists։ New York: Harper Collins Publishers։ էջ 157։ ISBN 0-06-054558-5 
  7. Christoph Heinrich (2000)։ Monet։ Taschen։ էջեր 45–46։ ISBN 978-3-8228-5972-8 
  8. Sophie Dargere (1991), Blanche Hoschedé Monet, Exhibition Catalogue (French) 
  9. Museyon Guides (1 July 2011)։ Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy։ Museyon Guides։ էջեր 23, 29։ ISBN 978-1-938450-24-2 
  10. 10,0 10,1 «Artists of Giverney: Blanche-Hoschedé Monet (1865-1947)»։ giverny.org։ Վերցված է August 28, 2014 
  11. Jean Pierre Hoschedé (1961), Blanche Hoschedé Monet, Impressionist painter not in the shadow but in the light of Claude Monet, Rouen: Lecerf 
  12. Monet's Years at Giverny: Beyond Impressionism։ Metropolitan Museum of Art։ 1978։ էջ 160։ ISBN 978-0-87099-174-5 
  13. Monet's Years at Giverny: Beyond Impressionism։ Metropolitan Museum of Art։ 1978։ էջ 171։ ISBN 978-0-87099-174-5 
  14. «Jean Monet (1867–1913) on His Hobby Horse»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է August 27, 2014 
  15. Monet's Years at Giverny: Beyond Impressionism։ Metropolitan Museum of Art։ 1978։ էջ 32։ ISBN 978-0-87099-174-5 
  16. Blanche Hoschede Monet(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]