Թեոդոր Բաթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Բաթլեր
Portrait of Butler.jpg
Ծնվել էհոկտեմբերի 12, 1861(1861-10-12)
ԾննդավայրԿոլումբուս, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 2, 1936(1936-05-02)[1] (74 տարեկանում)
Մահվան վայրԺիվերնի
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Marietta College?
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԴրոշներ
ԱմուսինՍյուզաննա Օշեդե և Մարթա Օշեդե
ԶավակներՋիմմի Բաթլեր և Լիլի Բաթլեր
Theodore Earl Butler Վիքիպահեստում

Թեոդոր Բաթլեր (անգլ.՝ Theodore Earl Butler, հոկտեմբերի 12, 1861(1861-10-12), Կոլումբուս, ԱՄՆ - մայիսի 2, 1936(1936-05-02)[1], Ժիվերնի), ամերիկացի նկարիչ-իմպրեսյոնիստ: Եղել է ամերիկյան նկարիչների համայնքի հիմնադիրներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբուսում, Քորթլենդ Ֆիլիպ Լիվինգսթոն Բաթլերի և Էլիզաբեթ Սլեյդ Փիրս Բաթլերի ընտանիքում (1822-1901): Սովորել է Օհայո նահանգի Մարիեթա քաղաքի Մարիեթա քոլեջում, որը ավարտել է 1882 թվականին: Հետո 1884 թվականից մինչև 1886 թվականը սովորել է Նյու Յորքի Ուսանող-նկարիչների Լիգայում` Ջեյմս Բեկվիտի, Կենոն Քոքսի, Ջուլյան Ույրի և Ուիլմ Չեյզի հետ: Ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ: Փարիզում Բաթլերը սովորել է La Grande-Chaumière, Atelier Colarossi և Ժյուլիանի ակադեմիայում: Նրա ուսուցիչներից է եղել ֆրանսիացի նկարիչ Կարլիյուս Դյուրինը: 1888 թվականին Բաթլերը Փարիզյան սալոնում շահեց խրախուսական մրցանակ «Այրին» նկարի համար: Բաթլերը Կարլիուսի միջոցով ծանոթացավ Կլոդ Մոնեի մասին, ով ապրում էր Ժիվերնի համայնքում: Մի շարք ուրիշ ամերիկացի նկարիչների հետ Բաթլերը մի որոշ ժամանակ անց է կացրել Ժիվենիում: Այստեղ նա ծանոթացել է Մոնեի խորթ դուստր` Սյուզանի հետ և սիրահարվել է նրան: 1892 թվականի հուլիսի 20-ին կայանում է նրանց հարսանիքը: Ամերիկացի նկարիչ Թեոդոր Ռոբինսոնն այս իրադարձություն հավերժացրել է կտավի վրա և նկարել է «Հարսանաեկան քայլերգ» կտավը:

Հարսանեկան քայլերգ

Նրանք ունեցել են երկու զավակ. որդի` Ջիմի Բաթլերը, ով ծնվել է 1892 թվականին և հաջորդ տարում ծնված դուստրը` Լիլի Բաթլերը: Կինը մահանում է 1899 թվականի փետրվարի 16-ին: Կնոջ մահից հետո Բաթլերի կրտսեր քույրը Մարտան օգնում է եղբորը երեխաների դաստիարակության հարցում[2]: Նույն տարում Բաթլերը որոշում է վերադառնալ Միացյալ նահանգներ: Այնտեղ նա կազմակերպել է մի քանի անհատական ցուցահանդես Նյու Յորքում, որոնցից մեկը` ֆրանսացի նկարիչ Դյուրան-Ռուելի պատկերասրահում: Վեց ամիս անց նա վերադարձել է Ժիվերնի, որտեղ 1900 թվականին ամուսնացել է Մարթ Օշեդի հետ: 1914 թվականին նրա ողջ ընտանիքը գալիս է Նյու Յորք, որտեղ նա սկսել է ակտիվորեն աշխատել որպես գեղանկարիչ և քաղաքական գործիչ: 1916 թվականին իր ընկերոջ` Ջոն Սլոյնի հետ միասին ստեղծել է Անկախ նկարիչների համայնք (անգլ.՝ Society of Independent Artists) և 1918-1921 թվականներին դարձել է կազմի խորհրդի տնօրեն: Իր կնոջ հետ միասին նա մասնակցել է ամերիկյան Կարմիր խաչ կազմակերպության գործունեությանը: 1921 թվականից հետո նա իր ընտանիքի հետ միասին նորից վերադարձել է Ժիվերնի: Մահացել է 1936 թվականի մայիսի 2-ին Ֆրանսիայում: Թաղվել է քաղաքային գերեզմանոցում Giverny Church Cemetery [3]: Հետաքրքրական է, որ Թեոդոր Բաթլերի քույրը Էլիզաբեթ Մարի Բաթլերը Mary Elizabeth Butler Sheldon եղել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ ավագի հայրիկի նախատատը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի աշխատանքների մեծամասնությունը գտնվում է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. Marthe Hoschedé (անգլ.)
  3. Theodore Earl Butler (անգլ.)