Բիրգիտա Ստենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրգիտա Ստենբերգ
շվեդ.՝ Birgitta Alma Sofia Stenberg
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1932(1932-04-26)[1]
ԾննդավայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] կամ Ստոկհոլմ, Շվեդիա[2]
Մահացել էօգոստոսի 23, 2014(2014-08-23)[1] (82 տարեկան)
Մահվան վայրQ10526642?[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[3]
Քաղաքացիություն Շվեդիա[2]
Մասնագիտությունթարգմանչուհի, նկարազարդող, սցենարիստ, մանկագիր, գրող և լրագրող
ԱմուսինHåkan Lagergren?
Պարգևներ և
մրցանակներ
 Birgitta Stenberg Վիքիպահեստում

Բրիգիտա Ստենբերգ (ապրիլի 26, 1932(1932-04-26)[1], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] և Ստոկհոլմ, Շվեդիա[2] - օգոստոսի 23, 2014(2014-08-23)[1], Q10526642?[1]), շվեդ հեղինակ, թարգմանչուհի և նկարազարդող։ 2005 թվականին եղել է Selma Lagerlöf Prize շվեդական մրցանակի հաղթող։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգիտա Ստենբերգը ծնվել է 1932 թվականին Ստոկհոլմում։ Սովորել է Վիսբյու քաղաքում, իսկ այնուհետև՝ Փարիզում։ Ստենբերգը երկար ժամանակ է անցկացրել Հարավային Եվրոպայում՝ բարելավելով իր լեզվական ունակությունները[4]։ Վաղ 1950-ականներին ապրել է Փարիզում, Հռոմում և Ֆրանսիական Ռիվիերայում, որոնց ոգեշնչմամբ էլ գրել է Kärlek i Europa (Սերը Եվրոպայում) գիրքը, որում մանրամասնում է նրա տարբեր սեռական արկածները[5]։ Ավելի ուշ գիրքը թարգմանվել է անգլերեն «Manplay in Europe» վերնագրով։

Բիրգիտա Ստենբերգ

Որոշ ժամանակ Բրիգիտան եղել է հանցագործ Լակի Լուչանոյի սիրուհին։ Վերջինիս ԱՄՆ-ից արտաքսել էին հայրենի Իտալիա[5]։ Ստենբերգին Նյու Յորքում աշխատանք էր առաջարկվել տուրիստական գործակալի կողմից, որը հավելյալ գումարել էր խոստացել Բուենոս Այրեսում, որտեղ նա պետք է ժամանակավորապես աշխատեր որպես մոդել՝ նախքան Նյու Յորք մեկնելը[5]։ Լակի Լուչիանոն քաջ տեղյակ էր Իտլիայի ներքին անցուդարձից և հանցավոր աշխարհից։ Նա Բրիգիտային ասել է, որ տուրգործակալն իրականում սպիտակամորթ ստրուկ է եղել։ Եթե Բրիգիտան համաձայներ և գնար Բուենոս Այրես, նրան կստիպեին աշխատել հասարակական տանը[5]։

Բրիգիտան դարձել է շվեդ հեղինակ, թարգմանչուհի և նկարազարդող։ Վաղ 1950-ականներին եղել Metamorfosgruppen գրական ասամբլեայի անդամ։ Բրիգիտան գրել է Raskenstam ֆիլմի սցենարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 Aniara Prize
  • 1999 Piraten Prize
  • 2005 Selma Lagerlöf Prize
  • 2005 The bookcircles grand readers award for "Erotic Novels"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Deutsche Nationalbibliothek Record #1054710384 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://svenskagravar.se/gravsatt/45928855Svenskagravar.se.
  4. Birgitta Stenberg Արխիվացված 2014-04-07 Wayback Machine, norstedts.se, retrieved 3 April 2014
  5. 5,0 5,1 5,2 5,3 Steadiem, William Too Rich p.336
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտա Ստենբերգ» հոդվածին։