Բիանկա Մարիա Սֆորցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիանկա Մարիա Սֆորցա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1472 կամ 1472
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն
Մահացել էդեկտեմբեր 1510[1], 1510 կամ դեկտեմբերի 11, 1511(1511-12-11)
Մահվան վայրԻնսբրուք
ԳերեզմանStift Stams Austrian Grave
Մասնագիտությունիշխող կայսրի կին
ԱմուսինՖիլիբերտ I, Մաքսիմիլիան I[2] և Յանոշ Կորվին
Ծնողներհայր՝ Գալեացո Մարիա Սֆորցա[3], մայր՝ Բոնա Սավոյացի[3]
Bianca Maria Sforza Վիքիպահեստում

Բիանկա Մարիա Սֆորցա (անգլ.՝ Bianca Maria Sforza, ապրիլի 5, 1472 կամ 1472, Միլան, Միլանի դքսություն - դեկտեմբեր 1510[1], 1510 կամ դեկտեմբերի 11, 1511(1511-12-11), Ինսբրուք), Գերմանիայի թագուհի ու Սրբազան Հռոմեական կայսրուհի, Մաքսիմիլիան I-ի երրորդ կինը։ Եղել է Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի ու վերջինիս երկրորդ կնոջ՝ Բոնա Սավոյացու ավագ դուստրը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իտալիայի Պավիա կոմունայում և եղել Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի ու վերջինիս երկրորդ կնոջ՝ Բոնա Սավոյացու ավագ դուստրը։ Անվանվել է ի պատիվ հայրական տատիկի՝ Բիանկա Մարիա Վիսկոնտիի[4]։ Բիանկան դեռ հինգ տարեկան չի եղել, երբ նրա հորն սպանել են Միլանի Սանտո Ստեֆանո եկեղեցու բակում, 1476 թվականի դեկտեմբերի 26-ին․ միլանյան արքունիքի երեք բարձրաստիճան սպաներ դաշունահարել են նրան[4]։

1474 թվականի հունվարի 6-ին[5] 21 ամսական Բիանկային ամուսնացրել են իր մորեղբոր՝ Ամադեուս IX-ի ու Իոլանդա Ֆրանսիացու որդի, Սավոյի դուքս Ֆիլիբերտ I-ի հետ[6]։ Վերջինս վախճանվել է 1482 թվականի գարնանը, որի արդյունքում տասը տարեկան Բիանկան այրիացել է։ Իր մորեղբայր Լուդովիկո Il Մորոացու խնամակալության տակ նա վերադարձել է Միլան․ մորեղբորն առանձնապես չի հետաքրքրել երեխայի կրթությունը և նա թույլ է տվել նրան զբաղվել իրեն հետաքրքրող զբաղմունքներով, հիմնականում՝ ասեղնագործությամբ։

1485 թվականի հուլիսի 31-ին Բիանկան պաշտոնապես նշանվել է Հունգարիայի թագավոր Մատիաշ Կորվինիոսի միակ որդու՝ Յանոշ Կորվինիոսի հետ։ Այս ամուսնությամբ հուգարացի միապետը ցանկացել է որդու համար ապահովել Հունգարիայի ու Բոհեմիայի թագավորություններն ու նրան դարձնել Ավստրիայի դուքս։ Վստահված անձի միջոցով ամուսնությունը տեղի է ունեցել 1487 թվականի նոյեմբերի 25-ին, ու ըստ ամուսնական պայմանագրի՝ Բիանկան ստացել է մի քանի հունգարական կոմսություններ։ Սակայն Մատիաշ թագավորի կնոջ՝ Բեատրիս Արագոնցու դիմադրության ու խարդավանքների պատճառով պաշտոնական ամուսնություն այդպես էլ տեղի չի ունեցել։ 1492 թվականի մարտին քննարկվել է Բիանկայի ու Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ի միջև հնարավոր ամուսնությունը, սակայն այդ գաղափարը նույնպես կյանքի չի կոչվել[4]։

Թագուհի և կայսրուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1494 թվականի մարտի 16-ին[7] Տիրոլ կոմսության Հոլ քաղաքում ամուսնացել է Գերմանիայի այրիացած թագավոր Մաքսիմիլիան I-ի հետ։ Ամուսնությունը կազմակերպել էր մորեղբայրը, որը ճանաչման էր ձգտում ու Մաքսիմիլիանի կողմից հաստատված դքսի տիտղոսի։ Դրա դիմաց Մաքսիմիլիանն ստացել է Բիանկայի հարուստ օժիտը՝ 400,000 ոսկեդրամ[8]։ Հարսանիքի ժամանակ Բիանկան կրել է իրանակապ «վրան ամրացված ութսուն կտոր ոսկերչական աշխատանք, յուրաքանչյուրի վրա մեկ ռուբին ու չորս մարգարիտ»[8]։ Մաքսիմիլիանի՝ Միլանի նկատմամբ իշխանության հասնելու նկրտումները զայրացրել են իր եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կառլոս VIII-ի խնամակալ Աննա Ֆրանսիացուն և հանգեցրել Իտալիայի վրա Ֆրանսիայի հարձակմանը՝ հանգեցնելով երկարատև իտալական պատերազմներին։

Ամուսնությունը երջանիկներից չէր․ ամուսնանալուց կարճ ժամանակ անց Մաքսիմիլիանը գանգատվել է, որ գուցե Բիանկան ավելի գեղեցիկ է, քան իր նախկին կինը՝ դքսուհի Մարիա Բուրգունդացին, սակայն նրա չափ խելացի չէ։ Երիտասարդ հարսի համար անհնար էր արժանանալ ամուսնու քնքշությանը, քանի որ վերջինս նրան չափազանց անկիրթ էր համարում, շատախոս, միամիտ, գումար շռայլող ու թեթևամիտ։ Սակայն նա երեխաներ էր ուզում ունենալ, բայց նրանց բոլոր փորձերը ձախողվել են․ չնայած մի քանի հղիություններին, Բիանկան չի կարողացեկ կենդանի երեխա ունենալ։ Նա շատ է սիրել իր խորթ զավակներին՝ Ֆիլիպ I Սիրունատեսին ու Մարգարիտ Ավստրիացուն ու քննադատվել իր տիտղոսի մասին մոռանալու համար, երբ նրանց հետ նստել է հատակին՝ խաղալու[4]։

1500 թվականից հետո Մաքսիմիլիանն այլևս չի հետաքրքրվել Բիանկայով․ վերջինս ապրել է միլանացիներից բաղկացած սեփական արքունիքի հետ Տիրոլի տարբեր ամրոցներում։ 1508 թվականին Մաքսիմիլիանն ստացել է Սրբազան Հռոմեական կայսրության ընտրված կայսեր տիտղոսը, որով Բիանկան կայսրուհի է դարձել։ Կայսրուհի Բիանկան վախճանվել է 1510 թվականի դեկտեմբերի 31-ին Ինսբրուք քաղաքում և հուղարկավորվել Շտամս կոմունայում։ Ամուսինը հուղարկավորությանը չի մասնակցել, ոչ էլ գերեզմանի վրա տապանաքար է դրել[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118885294 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Bianca Maria Sforza, regina dei Romani e imperatrice» (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 16 February 2020 
  5. «Bianca Maria Sforza Koenigin 1510»։ manfred-hiebl.de/genealogie-mittelalter։ Վերցված է 22 August 2014 
  6. Charles Cawley, Medieval Lands, Dukes of Milan
  7. Hunt, Lynn; Martin, Thomas R.; Rosenwein, Barbara H.; Hsia, R. Po-chia; Smith, Bonnie G. (2007), The Making of the West, II (Second տպ.), Boston: Bedford/St. Martin's, p. 458, ISBN 978-0-312-43946-0 
  8. 8,0 8,1 George R. Marek, The Bed and the Throne: The Life of Isabella D'Este, p. 42, Harper & Row, 1976, 978-0-06-012810-4
  9. Hermann Wiesflecker: Maximilian I, 1991, p. 81.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hellmut Andics: Die Frauen der Habsburger.. J&V, Wien, 1985
  • Hermann Wiesflecker: Maximilian I., Wien/München 1991, 3-7028-0308-4 and 3-486-55875-7
  • Thea Leitner: Habsburgs Goldene Bräute. Piper, 2005
  • Sigrid-Maria Größing: Maximilian I. – Kaiser–Künstler–Kämpfer. Amalthea, Wien 2002 3-85002-485-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]