Ընտրված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընտրված (անգլ.՝ -elect), պաշտոնի համար ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած անձի միջանկյալ կարգավիճակ[1][2]: Օրինակ, ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած (որպես կանոն, դա լինում է երդմնակալության արարողության պահից) անձը կոչվելու է ընտրված նախագահ (օրինակ՝ ԱՄՆ ընտրված նախագահ):

Նմանապես, նշանակված (անգլ.՝ -designate) եզրը (օրինակ, նշանակված վարչապետ) օգտագործվում է գործադիր իշխանության պաշտոնյաների անուղղակի ընտրության դեպքում, ինչպես խորհրդարանական կառավարման ձևի համակարգում, ինչպես նաև նշանակված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պաշտոնյաների համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հասկացության կիրառումը ծագում է Կաթոլիկ եկեղեցուց, որտեղ եպիսկոպոսները ընտրվում էին, բայց որոշ ժամանակ չէին ձեռնադրվում: Բացի այդ, Հռոմի Պապի ընտրության արդյունքում ընտրված հոգևորականը գտնվում է ընտրված Հռոմի Պապ կարգավիճակիում մինչև իր թեկնածության հաստատման և լիազորությունների ստանձման պահը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Elect- Definition of Elect»։ Merriam-Webster Dictionary։ Վերցված է 11 October 2013 
  2. «English definition of "elect"»։ Cambridge Dictionaries Online։ Վերցված է 11 October 2013 
  3. Wikisource-logo.svg "Pope Severinus" in the 1913 Catholic Encyclopedia: