Բերք Օքթայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերք Օքթայ
Ծնվել էհոկտեմբերի 28, 1982(1982-10-28) (41 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Բերթ Օքթայ (թուրքերեն՝ Berk Oktay, հոկտեմբերի 28, 1982(1982-10-28), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան և մոդել, ով առավել հայտնի է Ջան Թեքինի դերով, որը մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» և կապիտան Քաան Բոզոքի դերով, որը մարմնավորել է «Մարտիկ» հեռուստասերիալներում[1]։ Նկարահանվել է նաև «Սիրուց չես փախչի», «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալներում։ Վերջինս ցուցադրվել է Star TV և FOX հեռուստաընկերություններով, որտեղ նրա խաղընկերներն եղել են Գիզեմ Քարաջան և Շյուքրու Օզյըլդըզը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերք Օքթայը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 28-ին Անկարայում։ 2000-2006 թվականներին զբաղվել է մոդելային բիզնեսով։ Մասնակցել է ավելի քան 1000 շոուների և ցուցադրությունների։ 2004 թվականի հունվարին նա իր մոդելային կարիերան շարունակել է արտասահմանում։ Արտասահմանում նա մոդելային կարիերա է ծավալել Փարիզում և աշխատել այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են Դոլչե և Գաբանան, Ferre-ն, Գուչին և Պրադան։ Միլանում, Տոկիոյում, Դուբայում և Մոսկվայում մասնակցել է մի շարք ցուցադրությունների։ Համալսարանն ավարտելու նպատակով՝ 2007 թվականի փետրվարին վերադարձել է Թուրքիա։ Նույն տարում սկսել է դերասանական արվեստի դասեր ստանալ։ Ուսման տարիներին Թյուրքեր Ինանօղլուից ստացել առաջարկ՝ նկարահանվելու ֆիլմում։ Նրա առաջին դերը եղել է «Հմայիչ Ֆաթիմեն» ֆիլմում։ Այնուհետ նկարահանվել է «Աքասիաների կայարան» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո՝ առաջարկ է ստացել նկարահանվելու «Փակուղիներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում, որը ցուցադրվում էր Kanal D հեռուստաընկերությամբ։ 2012 թվականից սկսել է նկարահանվել «Ալև, ալև» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր ATV հեռուստաընկերությամբ։ Մարմնավորել է Հաքան Դեմիրերի դերը՝ «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր Star TV հեռուստաընկերությամբ։ Նկարահանվել է նաև նույն հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Սիրուց չես փախչի» հեռուստասերիալում։ Դերասանի ամենահայտնի դերերից մեկը եղել է Ջան Թեքրարի դերը, որ նա մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» հեռուստասերիալում։ Վերջինս ցուցադրվում էր Show TV հեռուստաընկերությամբ։ Ներկայումս նկարահանվում է «Մարտիկ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է սպա Քաան Բոզուքի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2007-2008 Հմայիչ Ֆաթիմեն Լևենտ գլխավոր դեր
2008-2009 Աքասիաների կայարան Մուրատ Այդըն երկրորդական դեր
2009-2012 Փակուղիներ Սինան Բահադըր գլխավոր դեր (նկարահանվել է 126 - 250 սերիաներում՝ ոստիկան Սինանի դերում)
2010-2010 Հույս Սինան Բահադըր երկրորդական դեր
2012-2013 Ալև, ալև Մուրատ գլխավոր դեր
2013-2014 Ես դեռևս հույս ունեմ Հաքան Դեմիրեր գլխավոր դեր
2014 Սիրուց չես փախչի մարդինցի Բերզան գլխավոր դեր
2015-2016 Հարաբերությունների կարգավիճակը խառն է Ջան Թեքին գլխավոր դեր
2016 Հարաբերությունների կարգավիճակն ամուսնություն Ջան Թեքին գլխավոր դեր
2017-մինչ օրս Մարտիկ կապիտան Քաան Բոզոք գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Berk Oktay kimdir?». Hürriyet. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.