Սիրուց չես փախչի
Սիրուց չես փախչի թուրքերեն՝ Aşktan Kaçılmaz | |
|---|---|
| Ժանր | դրամա, մելոդրամա |
| Երկիր | |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Մեթին Բալեքօղլու |
| Գլխավոր դերերում | Բերք Օքթայ Փելին Աքիլ Ջերեն Հինդիստան Չաղդաշ Օնուր Օզթյուրք Ադնան Քոչ Ումութ Քարադաղ Սերայ Գյոզլեր Այթեն Սոյքյոք Նիլայ Ջաֆեր |
| Պրոդյուսեր | Թյուրքեր Ինանօղլու |
| Սցենարիստ | Մահինուր Էրգուն |
| Եթերաշրջանների քանակ | 1 |
| Սերիաների քանակ | 11 |
| Էկրաններին է | սեպտեմբերի 14, 2014[1]-ից նոյեմբերի 19, 2014-ը |
| Հեռուստաալիք | Star TV |
| Ընկերություն | Erler Film |
| Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
| Պատկերի ձևաչափ | 576i (SDTV) 1080i (HDTV) |
| Ձայնի ձևաչափ | Stereo |
Սիրուց չես փախչի (թուրքերեն՝ Aşktan Kaçılmaz), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին, իսկ վերջին սերիան նույն տարվա նոյեմբերի 19-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բերք Օքթայը, Փելին Աքիլը, Ջերեն Հինդիստանը, Ադնան Քոչը, Ումութը Քարադաղը և ուրիշներ[2]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մեթին Բալեքօղլուն է, իսկ պրոդյուսերը՝ Թյուրքեր Ինանօղլուն։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը պատմում է Յասեմին անունով աղջկա մասին։ Նա աշխատում է որպես դատախազ։ Նրա փեսացուի անունը Ալի է, ով աշխատում է ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնում։ Երիտասարդ զույգը որոշում է ամուսնանալ, սակայն նշանադրության օրը աղջիկը իմանում է դավաճանության մասին։ Հուսալքված Յասեմինը որոշում է Ստամբուլից տեղափոխվել Մարդին՝ նոր կյանք սկսելու համար։ Ալին չի կարողանում նրան կանգնեցնել։ Ինքնաթիռում նա ծանոթանում է Բերզանի հետ, ով վերադառնում էր հայրենի քաղաք։ Այսպիսով ձևավորվում է սիրային եռանկյունի։ Կա նաև մեկ այլ աղջիկ՝ Նազլըն։ Նա նույնպես սիրում է Բերզանին։ Իրադարձությունները գնալով ավելի են խճճվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «От любви не убежать / Asktan Kacilmaz Все серии (2014) смотреть онлайн турецкий сериал на русском языке». Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
|