Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան2.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԲերդ
Հիմնադրված է1981
ՏնօրենԱրթուր Երկանյան

Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1981 թ.` որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 1997 թ. այն Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան.jpg

Թանգարանը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն է եղել Ռաֆիկ Աշոտի Մուրադյանը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Ցուցադրված է 434-ը, որից 34-ը գրքեր են։ Թանգարանն ունի բաժիններ, որոնք վերաբերում են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից հերոսներին, Հայոց մեծ եղեռնին, 1990-1997 թթ. Հայ-ադրբեջանական ընդահարումներին, Շամշադինի ինքնապաշտպանական ջոկատներին (այս բաժինն ստեղծվել է տնօրեն Հրաչիկ Աթոյանի նախաձեռնությամբ) Տավուշ կամ Ցլիկ Ամրամի ամրոցի պատմությանը, կատարված պեղումներին, շամշադինյան կենցաղին, որը ներկայացված է «տատիկի տուն», «մոր և մանկան» անկյունների միջոցով, հողագործությանը, կավագործությանը, ձեռագործությանը, գորգագործությանը և երաժշտական գործիքներին։

Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների միջոցով բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։

Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։ Բերդցիները խնամքով պահպանում են նաև հարևան Ադրբեջանի նվերը՝ Ստեփան Շահումյանի պատկերով գույնզգույն գորգը։

Թանգարանում ներկայացված են նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները՝ հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի՝ Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները։ Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է բերդ քաղաքում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]