Բեռնհարդ Ռոմբերգ
Բեռնառդ Ռոմբերգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bernhard Romberg |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1767[1] կամ նոյեմբերի 12, 1767[2] Դինկլագե, Vechta, Գերմանիա[2] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 13, 1841[1][3][2] (73 տարեկան) Համբուրգ, Գերմանական միություն[2] |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
![]() |
Ռոմբերգ Բեռնհարդ (նոյեմբերի 13, 1767[1] կամ նոյեմբերի 12, 1767[2], Դինկլագե, Vechta, Գերմանիա[2] - օգոստոսի 13, 1841[1][3][2], Համբուրգ, Գերմանական միություն[2]), գերմանացի թավջութակահար և կոմպոզիտոր։ 1790-1793 թվականներին ծառայել է Բոննի պալատական կապելլայում, Ֆ․ Ռիսի, Անդրեաս Ռ.ի և Լ․ Բեթհովենի հետ նվագել միևնույն կվարտետում։ 1801-1802 թվականներին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1805-1806 թվականներին և 1816-1819 թվականներին Բեռլինի պալատական կապելլայի մենակատար։ Ռոմբերգի համերգային-կատարողական գործունեությունը շատ բանով նպաստել է թավջութակի՝ որպես մենակատարող գործիքի մասսայականացմանը, նշանավորել գործիքը նվագելու տեխնիկայի զարգացման նոր աստիճան։ Որպես կոմպոզիտոր Ռոմբերգը վաղ ռոմանտիկական ոճի ներկայացուցիչ է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Ռոմբերգի թավջութակի ստեղծագործությունները, ինչպես և «МёЬЬоёе de violoncelle» ձեռնարկը (հրատարակված 1840)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |